Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի  մասին  Կյանքի միջանցք Լաչինը. լրացավ Բերձորի ազատագրման 30 տարին (տեսանյութ) Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին  Խաչատուրովին որևէ կերպ չեն կարող հետ պահել իր նպատակներից. Միհրան Պողոսյան  Նարեկ Մանթաշյանը, շաքարից բացի, ունի նաև երիկամների հետ կապված խնդիր. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա վիճակից Շատ դեպքերում ակնհայտորեն տեղի է ունենում հանցագործություն հենց ոստիկանության կողմից. Դավիթ Հարությունյան  Այն տպավորությունն էր, որ խնդիր է դրված կայծակնային արագությամբ կալանավորել և այդ հարցը փակել. Արմեն Գրիգորյանի պաշտպան Գարիկ Գալեյանի վիճակը վատ է, այժմ սիստեմա է ստանում. պաշտպան Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 364 մասնակից Կպառկացնենք հեսա արա. հարվածներ, սպառնալիքներ ու քուչի բազար. ի՞նչ է կատարվել Սաղաթելյանի հետ Կենտրոնի բաժնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան

Քաղաքական

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Զանգեզուրյան միջանցքն այսօր արդեն իրողություն է, համապատասխանում է իրականությանը։ Այդ մասին նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հանդիպման հետ կապված բոլորս տեսել ենք երեք ղեկավարների բանավոր հայտարարությունը, իսկ հետո գրավոր հայտարարությունը։ Միջանցքի վերաբերյալ այդ արտահայտությունը Ռուսաստանի նախագահի կողմից ուղղակի միջանցք անվանումով տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ։ Այնպես որ այստեղ մեծ գաղտնիք չկա, հարցն այն է, թե ինչպես կոչենք տրանսպորտային միջանցքները կամ ճանապարհները։ Ադրբեջանում հենց իրենց քարոզչական նպատակներից ելնելով նախընտրում են կոչել միջանցք՝ փորձելով հավասարության նշան դնել նույն Բերձորի միջանցքի հետ։ Հուսով եմ, որ դա այդպես չի լինելու Հայաստանի պարագայում և ուզում եմ համոզվածություն արտահայտել այդ ուղղությամբ»,-ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին հայտարարություններին, դա շղարշ է, որովհետև Ադրբեջանը երբեք չի բացելու այդ ճանապարհները հայկական կողմի համար, որովհետև շահագրգռված է Հայաստանը շրջափակման, աղքատության մեջ պահելու և նաև խթանելու արտագաղթը։ «Եվ մենք պետք է հասկանանք, որ այո, այս պարագայում խոսք է գնում Նախիջևանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կապի վերաբերյալ։ Հիմա միջանցք դա կոչենք, թե ուղղակի ճանապարհ կոչենք՝ մեկնաբանման հարց է»,- նկատեց ադրբեջանագետը։

Այվազյանը նշեց, որ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հայ ժողովուրդը մանդատ է տվել հայ ղեկավարությանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մանդատ է տվել։ «Թե ինչ նկատի ունի վարչապետը և ինչ ինքը կանի՝ ինքն ու իր կողմնակիցները՝ այդպես ձևակերպենք, ինքը կարող է պատասխանել, բայց ինքը կանի միայն այն բանը, ինչը հայ ժողովուրդը թույլ կտա կամ թույլ չի տա։ Հիշում եք՝ ամսի 9-ին նույնպես հանդիպում պետք է տեղի ունենար՝ չի եղել չէ՞։ Հիմա թղթի վրա գրել են՝ կարող է իրականություն դառնալ դա՝ իհարկե կարող է, իսկ կարո՞ղ է՝ չդառնալ՝ իհարկե կարող է չդառնալ։ Իսկ դա ումի՞ց է կախված՝ մեզնից յուրաքանչյուրից»,-ասաց Գրիգորի Այվազյանը։

Ադրբեջանագետը նշեց, որ ցավոք շատ մարդկանց համար սա երկրորդական նշանակություն ունի, իսկ ինչ վերաբերում է ընդդիմություն-քաղաքականություն պայքարին, նշում է, որ նրանք ճոճում են այն նավակը, որի մեջ բոլորս նստած ենք և այստեղ էլ ոչ թե պետական շահերի առաջնահերթությունն է, այլ նեղ շահադիտական, նեղ խմբային շահերի։ «Ինչ ուզում է լինի՝ ցանկացած գնով իշխանությունը վերցնեն՝ ուրիշ բան չկա։ Վերջում դա շատ վատ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար։ Մենք այդպիսի շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ, մենք պետք է համախմբվենք մեր նպատակների շուրջ և կարծում եմ, որ կա գիտակցում, որ մեր բոլորի ընդհանուր թշնամին Բաքվում է նստած, ոչ թե Մոսկվայում, Վաշինգտոնում կամ այլ տեղ, անգամ ոչ էլ Անկարայում՝ այլ հենց կոնկրետ Բաքվում, ում հետ մենք դեռ պատերազմ ունենք, որը դեռ չի ավարտվել։ Եվ խոսել խաղաղության մասին կարելի է, բայց եթե երկու կողմն էլ խաղաղության պատրաստ են։ Իսկ տեսել եք ինչ չակերտավոր հաղթանակի շքերթ են կազմակերպել Բաքվում, ինչպես են պարում հայկական դրոշի վրա՝ դա ինչի՞ մասին է խոսւոմ, ադրբեջանական կողմի խաղաղության հաստատման պատրաստակամությա՞ն մասին է խոսում։ Ավելին ասեմ՝ վերջին շրջանում ակտիվացել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի կազմակերպությունը, որը ֆինանսավորում է Բաքվից և որի նպատակը ամբողջ Արևելյան Հայաստանը Արևմտյան Ադրբեջան վերանվանելն է»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Հայկա Ալոյան

Բոլոր փաստարկները տարակուսանք են առաջացնում.ԱԺԲ֊ի հայտարարությունը ՀՀ֊ում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու՝ ՀԱՅ դատի Ամերիկայի հանձնախմբի կոչի վերաբերյալ
Այսօր հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ. ՄԻՊ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Լիլիթ Գալստյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տեղեկությունը
Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա Անդրանիկ Ղուկասյանը
Շչակ է գործարկվելու
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Սուրեն Պետրոսյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք
Արվում է առավելագույնը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Արայիկ Հարությունյան
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Վահրամ Դումանյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության դեսպանին
Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կողմնակից է. Փաշինյանն ընդունել է իտալացի խորհրդարանականներին
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել. ԱԳՆ մամուլի քարտուղարն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Կառուցապատողը տուգանվել է լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար
Ինչու՞ են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել ազատման դիմում գրել. ուշագրավ մանրամասներ
Փաշինյանի մասին կեղծ լուրերի շրջանառումը ահագնացել է նաև միջազգային մակարդակում. Արմեն Գրիգորյան
Ես և իմ ընկերները լինելու ենք դատարանի Աջափնյակի նստավայրում. Վանեցյան
Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած գրության կապակցությամբ քրգործ է հարուցվել
Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ. Գրիգորյան
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալին
Արթուր Ասատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Պուտինի հետ
Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար. Անի Երանյան
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանությունն իրականացվել է Հայոց ցեղասպանությանը զուգահեռաբար և ի շարունակություն. Տիգրան Մկրտչյան
«Մարդ ա վատացել». ֆեյսբուքը բուռն քննարկում է Ագնեսա Խամոյանի վրա ջուր լցնող լրագրողին
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում
Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը. Վահե Հովհաննիսյան
Կոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Գեղամ Ստեփանյան
Ապօրինի գույքի բռնագանձման ընդամենը 8 գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 45-60 մլրդ դրամ. Արթուր Հովհաննիսյան
Կառավարությունը ևս 11 ամիս կշարունակի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը
Միրզոյան-Բորել հանդիպմանը քննարկվել են Արցախին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Լարված իրավիճակ դատարանում. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը
23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է
Ռուս մարմնամարզիկին 1 տարով որակազրկել են՝ աշխարհի գավաթի մրցանակաբաշխությանը «Z» տառով շապիկ կրելու համար
Թոշակառու մարդկանց 90%-ը մոբիլ չէ, սա ուղղակի շոու է. տնտեսագետը՝ թոշակառուների անկանխիկ գնումներ անելու որոշման մասին
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Կառավարությունը 2022-ի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 5.6 միլիարդ դրամ
Ադրբեջանցիների նպատակն այդ բնակավայրերը վերցնելն ու վերաբնակեցնելն է.արցախցի պատգամավորը՝ Բերձորի միջանցքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի  մասին 
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն
Պետական աջակցությամբ մի շարք հուշարձաններ կվերականգնվեն. աշխատանքները մեկնարկել են
Կյանքի միջանցք Լաչինը. լրացավ Բերձորի ազատագրման 30 տարին (տեսանյութ)
Սա շատ գաղտնի, շատ խիստ, նեղ մարդկանց շրջանակում պայմանավորվածություն է. Մետաքսե Հակոբյանը՝ Աղավնոյի շուրջ իրադարձությունների մասին 
Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև
Պլանային ջրանջատում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™