Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները Նրա մանդատը նվիրված է այնտեղ կռիվներ մղելու, քացով հարվածներ հասցնելու համար. Վահագն Ալեքսանյանը, հավանաբար, գլադիատորի կարգավիճակ ունի. Ժաննա Ալեքսանյան Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը տեղավորվում է թուրքական «սիրալիրությունների» շրջանակներում. Ռուբեն Մելքոնյան Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից բերմա՞ն են ենթարկվել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում

Քաղաքական

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերն արդեն հայտարարել են իրենց մասնակցության և թեկնածուների մասին։

Նշենք, որ ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 38 խոշորացված համայնքներում, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

ArmDaily.am-ը ներկայացնում է, թե Կոտայքի մարզի Աբովյան Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն  համայնքներում որ քաղաքական ուժերն են մասնակցում և ովքեր են քաղաքապետի թեկնածուները։

Աբովյան համայնք

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է  Էդուարդ Բաբայանը։ Նա նախկին պատգամավոր է, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետն է եղել։ Բաբայանը հայտնի է բոլորին Դոդի Էդո մականվամբ, մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է նրա կողմից մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերի մասին։ Նա ծնվել է 1972 թվականին, Վրացական ԽՍՀ-ում: 1990 թվականին ավարտել է Երեւանի մեքենաշինական տեխնիկումը: 2006 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության եւ կառավարման ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մանկավարժ, ձյուդոյի մարզիչ:

2. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Մեղրյանը։ Նա ծնվել է 1991 թվականին, Աբովյան քաղաքում։ Սովորել և ավարտել է «Հայբուսակ» համալսարանի ձեռնարկությունների կառավարում ֆակուլտետը՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան։ 2021 թվականի օգոստոսից մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։

3. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Էմիլ Հարությունյանը։ Նա ծնունդով Աբովյանից է, ծնվել է 1984 թվականին: Սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, տնտեսագետ է:

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Պավել Ցուգունյանը։ Նա Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ։ Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել․ նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ 

Գառնի համայնք

1. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արամ Խաչատրյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ նա չի աշխատում, կուսակցության անդամ է։

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Պողոսյանը։ Նա ներկայում Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 2016-17 թվականների եղել է Գառնիի ավագանու անդամ, ապա զբաղեցրել պաշտոններ համայնքապետարանում, 2021 թվականի մայիսի 31-ից էլ համայնքապետի ժ/պ է նշանակվել։

Ծաղկաձոր համայնք

1. «Մեր համայնքը» դաշինք, որի ցուցակը գլխավորում է Գրիգոր Ղարիբյանը։ Նա անկուսակցական է, իսկ դաշինքը ձևավորել են ՀՅԴ-ն և «Համերաշխություն» կուսակցությունները։

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Նարեկ Հարությունյանը։ Նա Մեղրաձորի համայնքապետի պաշտոնակատարն է։ 2017-20թթ եղել է Մեղրաձորի համայնքի ղեկավարի տեղակալ, 2020 թվականի փետրվարի 4-ից Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։

Հրազդան համայնք

1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Մոնթե Մաթևոսյանը։ 2021 թվականից սեպտեմբերից մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետն է:

2. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը։ Նա  մասնագիտությամբ ինժեներ-շինարար է, 2015-ից անցել է աշխատանքի իր կողմից հիմնադրված «ԱՆՆԱՐ» ՍՊԸ-ում. նախ, որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 2018 թվականից՝ որպես տնօրեն։

3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վարդան Գևորգյանը։ Նա մասնագիտությամբ փաստաբան է։ Աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, որպես իրավախորհրդատու։

4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սևակ Միքայելյանը։ Նա Հրազդանում գործող քաղաքապետն է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։ Նա 2010-2014 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը։ 2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ։ Ամուսնացած չէ:

Նաիրի համայնք

1. «Ապրելու երկիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Լավրենտի Գևորգյանը։ Նա ՄՍԾԵՏԿ, Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետն է։

2. «Իմ հզոր համայնք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արմեն Համբարձումյանը։ ԿԸՀ ներկայացրած տվյալների համաձայն՝ Համբարձումյանը անկուսակցական է և չի աշխատում։

3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Գևորգ Մուրադյանը։ Վերջինս չի աշխատաում, հանդիսանում է ՀՅԴ անդամ։

4. «Հանրապետություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Արման Խաչատրյանը։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, կուսակցության անդամ է։

5. «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Նորայր Սարգսյանը։ Նա Եղվարդի ներկայից համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից։

6. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Վաղարշակ Ամիրխանյանը։ Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։  

Նոր Հաճն համայնք

1. «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Գագիկ Մաթևոսյանը։ Նա Նոր Հաճնի ներկայիս համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից, մինչ համայնքապետ լինելը, եղել է  «Թերիսա» ՍՊԸ-ի տնօրենը։

2. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սուրիկ Սուրենյանցը։ Նա կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահն է։

3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սարգիս Սարգսյանը։ Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ նա չի աշխատում, հանդիսանում է կուսակցության անդամ։․

4. «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Վարդան Պապյանը։ Նա Նոր Գեղիի համայնքապետն է, պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի փետրվարի 25-ից։ Մինչ այդ զբաղվել է անհատ ձեռներեցությամբ:

5. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որի ցուցակը գլխավորում է Սահակ Գյուլինյանը։ Նա Նոր Հաճնի ավագանու անդամ է։

Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը սահել է ձորը
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. հայտարարություն
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները
ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել
ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվեց իսպանական թիմ
Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել. Թաթոյան
«Եռաբլուր» այցելելու նպատակով հունվարի 28-ին Ստեփանակերտից ավտոբուսներ կմեկնեն
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը
Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել
Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018-ին հրապարակված արտահերթ զեկույցից հետո․ ՄԻՊ-ի նոր զեկույցը
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ
Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Ադելն առաջին անգամ չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված համերգը. նա արտասվել է
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում
Այսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
Ով է նորանշանակ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը
Օդի ջերմաստիճանը կնվազի
Գյուղոլորտի փոքր տնտեսությունները պետական աջակցությամբ մեծացնում են արտադրական ծավալները
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, 80 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել
Օրվա աստղագուշակ
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
«Փաստ». Թանկ սերմացուն և դառն իրականությունը
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Փաստ». Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար
«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանում
«Ժողովուրդ». ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը
«Փաստ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ
«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Պալաչին
«Փաստ»․ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ
«Հրապարակ». Թալինը մնում է չնվաճված
Իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է. պատգամավոր
Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համար
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Սահակ քահանա Սահակյանը նշանակվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™