Ջրականի Լալալայկա 300 դիրքի Պոնչը. Հերոսը
ՀերոսըՄիքայելը որոշել էր բանակից վերադառնալուց հետո ուսումը շարունաել կամ գեոդեզիայի մասնագիտացման կամ էլ ճարտարապետաշինարական դիզայն բաժնում Պոլիտեխնիկի: Մայրիկին՝ Գայանե Ղարիբյանին խնդրել էր, որ հետաքրքրվի,թե ինչ քննություներ պետք է հանձնի, արդյոք բանակում ծառայածների համար որոշակի արտոնություններ կան և ասել էր,որ բանակից հետո թե կաշխատի, թե ուսում կառնի: Ուսումն ավարտելուց հետո պապիկի հետ սեփական գործն էր ուզում սկսել:
«Ուզում էր իր ձայնագրման ստուդիան ունենալ, ուզում էր իրեն փորձել թե երգի ապարեզում,թե իր սիրած մանագիտության բնագավառում առաջ գնալ՝ ամեն ինչ կիսատ մնաց»,- ասաց Գայանեն:


Մայրը պատմում է, որ երբ պատերազմի ժամանակ անտառում ընկնում են շրջափակման մեջ Միքոն ամենաառջևից է գնում, որպեսզի մյուսներին «դուխ» տա ու ծնողներին հասած տեսանյութում լսվում է, թե ինչպես են Միքոյին փնտրում՝ չիմանալով, որ առջևից է գնում:
«Այնքան հետաքրքիր է, Միքոն ամեն ինչ սիրում էր ուսումնասիրել, այնքան տարբեր զբաղմունքներ էր գտնում, տարբեր մասնագիտություններով էր հետաքրքրվում: Ես մի հին տետր եմ գտել, որի մեջ իր ստեղծագործություններն էին պահպանվել: Ամեն ինչ փորձում էր անել՝ այնքան հետաքրիր է, ինքն ամեն տեղ փորձեց գտնել իրեն: Բայց առաջնային եղել է իր գրվածքները, երաժշտությունն ու ռեփը: Ռեփ էր կարդում: Յութուբում էջ ունի,ուներ ձայնագրված բազմաթիվ երգեր, ռեփ կատարումներ»,-ասաց մայրը:




Գայանեն նշում է, որ այդ տետրում Միքոն գրել է «բարևներ այն աշխարհից», երբ ընդմենը 13 տարեկան է եղել:
«13 տարկանում նման տողեր՝ բարևներ այն աշխարհից, ի՞նչ աշխարհի մասին էր նա խոսում, չգիտեմ, զարմանալի է: Կարդում եմ մինչև պատերազմը իր գրածներից, դա մինչև պատերազմն է եղել, ճնշման հետ կապված առողջական խնդիր ուներ՝ հոսպիտալ էին պառկեցրել, իրեն չէր կարելի պոստեր բարձրանալ, ու մի աղջկա գրածին ի պատասխան գրել էր՝ դե ինչ անենք, մենք էլ շուտ կմեռնենք:Ինքը անընդհատ նման բաներից խոսում էր՝ դա եղել է 2020-ի հուլիսին՝ մինչև պատերազմը»,-պատմում է մայրը:
Միքոն շատ հումորով ու նույնիսկ պատերազմի ժամանակ չի կորցրել հումորի զգացումն ու ամենածանր պահերին փորձել է բարձր պահել մարտկան ընկերների տրամադրությունը:




Վիրավորվել է երկու անգամ: Առաջին անգամ վիրավորվել է Ջրականի Լալայակա բարձունքում հրետակոծության ժամանակ:
«Լալալայկա բարձունքն իրենց 300 դիրքն է եղել՝ Ջաբրայիլի հայտնի հրամանատարական դիտակետն է եղել: Այդ դիրքի համար անընդհատ մեկ շաբաթ կռիվ է գնացել, թշնամին գրավել է՝ իրենք հետ են վերցրել: Ասում են, որ կեսը բլրի գլխին են եղել, կեսը՝ բլրի տակը, այդտեղ արկը պայթում է, Միքայելն ուշագնաց է լինում ու թաղվում հողի տակ, հետո արթնանում է , իսկ ներքևում արդեն մտածում են, որ վերևում բոլորը զհովել են, բայց Միքայելը տենում է, որ թուրքերը արդեն բարձրանում են դեպի իրենց բլուրը ու որպեսզի գերի չընկնի ինքը վերևից իրեն գլորում է ներքև: Ինքը մի քիչ թմբլիկ է եղել, հագին էլ զինվորական համազգեստ չկար, հրամանատարը տեսնում է, որ զինվոր է գլորվում ներքև՝ հասնում են մի կերպ փրկում են: Այդ ժամանակ փրկվել է: Դրանից հետո քայլում են մինչև Կուբաթլու՝ մեկն ասում է 100 կմ, մյուն աում է 140 կմ, այդտեղ են կռվում, հետո, հետո տանում են Գորիս՝ խաբում են, թե Գորիսում կգնաք, կհանգստանաք, կլողանաք, հետո նոր կշարունակեք: Բայց տանում են Գորիս, Գորիսից Հադրութ ինչ-որ շրջանցելով, թե փակ է եղել ճանապարհը, թե գրավված՝ չգիտեմ: Հադրութում էլ ամսի 18-ին կռիվ է լինում, լավ եմ հիշում այդ օրը, որովհետև իրենց կամբատն էդ օրը զոհվում է, ինքն էլ վիրավորվում է, տանում են ինչ-որ գյուղ, ինքը չէր ասում անունը, այդտեղ վերքն են մշակել երեք օր:Հոկտեմբերի 25-ին տեսազանգով զանգեց,խոսեցինք, վերջին անգամ տեսա:Հոկտեմբերի 21-22-ին տարել են Կարմիր Շուկա՝ Շեխեր գյուղ, որտեղ մինչև հոկտեմբերի 27-ը պայքարել են այդ գյուղի համար: Հոկտեմբերի 28-ին զոհվել է Շեխեր կոչվող հատվածում»,-ասաց մայրը:





Գայանեն պատմում է, որ որդին միշտ ասում էր, որ իրենք բունկերում են, որ իրենք պատերազմին չեն մասնակցել ու մայրը զարմանքով նշում է, որ հաջողացնում էր այնպես զանգել, որ ոչ մի կրակոցի կամ պայթյունի ձայն չէր լսվում:
«Միայն մի անգամ եղավ, որ ինքը զանգեց, ահավոր կրակոցներ, պայթյուների ձայներ, ու երբ հարցրեցի էս ինչ է կատարվում ձեզ մոտ, ասեց, մամա էս մեր տղերքն են բզբզում, իրենց համար խաղալիք են գտել, խաղում են, այդպես ասում էր, որ ես չանհանգստանամ:Հոկտեմբերի 28-ին ժամը 12:00-ին ինքն ինձ զանգեց ու առաջին անգամ աեց, որ այնտեղ շատ խառն է, հրետանին ուժեղ աշխատում է ու շատ մոտիկ է ու դա միակ անգամն էր, որ ինքն ասեց վիճակը լուրջ է»,- հիշում է մայրը:
Միքոն փորձում էր ընկերներին ուրախ պահել, որպեսզի մարտական ոգին բարձր լինի ու պատրաստ լինեն հաջորդ կռվին: Միքոն կամ Պոնչը, ինչպես զինակից ընկերներն ու ծառայակիցներն են նրան կոչում՝ փորձոմ էր բոլորին թիկունք լինել:
«Ընկերները պատմում են, որ հրետակոծության ժամանակ Միքոն ասում էր՝ տղերք, հլը նայեք երկինք, ինչ ռոմանտիկ գիշեր է, ինչ հրավառություն են մեզ համար կազմակերպել: Տղաս 13 տարեկանից դպրոցի դասերի հետ համատեղելով ինքն աշխատում էր, երեքից, չորսից աշխատում էր, որպեսզի ինքն իր գումարն ունենար: Այդպես գնում էր մինչև երեկոյան ինը, տասը աշխատում էր»,-պատմեց մայրը:

Միքայել Ազարյանը ծնվել է 2001 թվականին Երևանում՝հունվարի տասին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայի Շեխեր բնակավայրում՝ անօդաչուի հարվածից:
Հայկա Ալոյան