Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Թուրքիան էլ չի ուզո՞ւմ մեզ ոչնչացնի. ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ». Վահրամ Միրաքյան

Սոցցանցերի քրոնիկոն
Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխող կուսակցության պատգամավորները քննարկում են բացել հայկական շուկան թուրքական ապրանքների համար վերաբացելու թեմայով: Փակվել էր մոտ մեկ տարի առաջ, Թուրքիայի թշնամական գործողությունների արդյունքում: Հիմա երևի Թուրքիան էլ թշնամական չի տրամադրված հա՞, դադարեցրել է Հայաստնի շրջափակումը, չի աջակցում Ադրբեջանին, էլ չի՞ ուզում մեզ ոչնչացնի: Ասածս էն է, որ անցյալ տարվանից հետո ըստ էության բան չի փոխվել, մենակ ռազմական գործողություններն են պասիվացել, բա էլ ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ:
Հարցին նայենք կետերով.
1. Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որն այդ զենքով սպանում է մերոնց, թե խաղաղ բնակչությանը, թե զինվորներին:
2. Թուրքիան շարունակում է ցեղասպանության քաղաքականության տրամաբանությունը, բոլոր ուղղություններով: 1915 թվականից մինչև հիմա որևէ ռազմավարական փոփոխություն Թուրքիայի պահվածքում չկա, կան մարտավարական փոփոխություններ՝ հայերի ակտիվ սպանությունները ժամանակ առ ժամանակ դադարում են, հետո՝ սկսվում:
3. Թուրքական զինվորականներն ուղիղ մասնակցություն են ունենում Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին:
4. Տեղական արտադրողները հազիվ սկսել էին շնչել, թուրքական մեծ մրցակիցների դուրս գալու արդյունքում, մեծացրել էին արտադրությունները, ներկրել էին նոր հաստոցներ, ընդունել էին նոր աշխատողների և այլն: Թուրքական ընկերությունները վերադառնալուց հետո դեմպինգով փորձելու են հետ խլել շուկան ու մեծ վնասներ կհասցնեն դեռ ամրանալ չհասցրած հայկական ընկերություններին:
5. Թուրքական ապրանքով աշխատող շատ հայկական ընկերություններ սննկացան, գոնե գիտեինք հանուն ինչի, մյուս մասն էլ արդեն գտել են այլընտրանքային տարբերակներ, հիմա ապրանքների ներկրումը թույլատրելն արդեն չի փրկի առաջիններին, ինչպես նաև առանձնապես չի օգնի երկրորդներին:
6. Մեր տնտեսությունն արդեն հարմարվել է առանց թուրքական ապրանքների գոյությանը, մասամբ փոխարինելով հայկականով, իրանականով կամ չինականով: Որոշ դեպքերում դա բերել է գների բարձրացման, որոշ դեպքերում՝ ապրանքների փոխարինման այլ տարբերակներով, բայց ամենակարևորը՝ շատ հայկական ընկերությունների զարգացման ու թուրքական ապրանքների նկատմամբ սահմանների վերաբացելը մեծ հարված կհասցնի բոլորին:
Հա գիտեմ, որ հաճախ թուրքական բրենդերը Հայաստան են ներկրում իրենց այլ երկրներում արտադրած պրոդուկտը, բայց միևնույն է, Թուրքիայից Հայաստան ապրանքների հոսքը անգամներով է պակասել:
Քանի որ իմ ընկերների մեծ մասը գործարարներ կամ գործարարության հետ կապ ունեցող մարդիկ են, առաջարկում եմ + 1 դնեն նրանք, ովքեր դեմ են թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը հանելուն, և — 1 դնեն նրանք, ովքեր կողմ են, որ նորից թուրքական ապրանքերը լցվեն Հայաստան:
ՀԳ. Նկարում թուրք-ադրբեջանական զորքն է Արցախում, եթե հիշում եք, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները համատեղ են եղել ողջ պատերազմի ընթացքում, մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն թշնամին են: Եթե սահմանը բացում ենք թուրքական ապրանքների նկատմամբ, ապա պետք է բացել նաև ադրբեջանական ապրանքների համար, նույն բանն է»:
 
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
«Քնելու ժամանակն է». Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները
Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից
Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը
Պոլիկլինիկայում կատարված գողությունը բացահայտվել է
Սյունիքի մարզպետը դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել
Տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել
Գեղարդում աղավնիներ բաց թողնելն ու հարսանեկան առաջին պարը. նոր տեսանյութ Սուրեն Պապիկյանի պսակադրությունից
Ղազախստանում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է մոտ 800 մարդ
Անցկացվում է Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնություն
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր
Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ. Զաքարյան
«Արդեն 20 տարի միասին»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ
Արարատը ստուգողական խաղում հաղթեց Շիրակին
Պետդեպարտամենտը ծրագրում է հունվարի 24-ին սկսել Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը․ Fox
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
Նոր կադրեր Սուրեն Պապիկյանի և նրա ընտրյալի հարսանիքից
Արաբական ծովում երկու նավակի խորտակման հետևանքով ավելի քան 30 ձկնորս անհետ կորել է
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»․ Լիլիթ Կարապետյան
Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը
Երևանում հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել կազմակերպության գործունեությանը նվիրված Գլխավոր ասամբլեայի նիստին
115 տարեկանում մահացել է ամենատարեց ամերիկուհին
Կանադայում անվանափոխում են արքայազն Էնդրյուի անունը կրող դպրոցը
Մեքսիկայի հյուրանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա
Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան
Բիտքոինի արժեքը նվազել է մինչև 35․4 հազար դոլար
Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս էլ, հայտնվելով մայթին, բախվել է կրպակին
Ճիշտ գնահատել հնարավորությունները․ Էլինար Վարդանյան
Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու նպատակով
Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին
Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 11 000 նոր դեպք
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանում՝ Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
Ճապոնիայում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50,000 նոր դեպք
Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել
Այսօր Սուրեն Պապիկյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™