Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան Լրագրողներին վիրավորած պատգամավորի կրթական և ինտելեկտուալ մակարդակի համար դժվար թե ընկալելի լիներ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը. Արտակ Գալստյան Արցախի կառավարության անդամները խաբել են իրենց կառավարության ղեկավարին. Մետաքսե Հակոբյան Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան Առողջապահության նախարարությունը, որտեղ տեսնում է իր բաց քննարկամը մասնակցելու ենք՝ չեղարկում է իր մասնակցությունը, որովհետև ասելիք չունի․ Բարսեղյան Դա ձուկը ջրում բազար անել է․ Նահապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության բողոքի ակցիայի և իրենց անելիքների մասին Սուպերմարկետները թանկացրել են պոլիէթիլենային տոպրակների գները
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու 3 հիմնական մեխանիզմ

Հասարակություն

Հայաստանի գիտության ևտեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-իհրավերով ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների համաշխարհային գրասենյակի և ԱՄՆ Բանակի զարգացման հրամանատարության (DEVCOM) պատվիրակությունները մեկշաբաթյա այցով Հայաստանում էին՝ հայտնաբերելու և ֆինանսավորելու բեկումնային գաղափարներ։ Ամերիկյան պատվիրակությունը հետաքրքրված է հիմնարար գիտական հետազոտություններով, որոնք դուրս են գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ավանդական պատկերացումներից: Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի գիտահետազոտական ներուժն ու փայլուն գիտական մտքերին հնարավորություն տալ զարգացնելու ոչ ավանդական մտածողություն՝ մոտ ապագայում հրաշալի տեխնոլոգիաներ ստեղծելու հույսով:

FAST-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական տարբեր կենտրոններ Երևանում և հարակից մարզերում։ Մասնավորապես, եղել են այցեր Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Բյուրականի աստղադիտարան, ԹՈՒՄՈ կենտրոն, ինչպես նաև մի շարք ՏՏընկերություններ, այդ թվում՝ Synergy և PicsArt.

Ինչպես հայտնում են FAST-ից՝ այցը բավականին խիտ օրակարգ է ունեցել՝ ներառելով վերոնշյալ կառույցների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, դասախոսների և գիտնականների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ։ Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գիտնականների ընթացիկ հետազոտական նախագծերին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ապագա պլաններին ու ձգտումներին:

Ի հավելումն տարբեր կենտրոններ այցերի՝ FAST-ը նաև առանձին հանդիպումներ է կազմակերպել երիտասարդ գիտնականների, ստարտափերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների համար FAST-ի գրասենյակում:

Այցի ընթացքում ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավորությունները: ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակն ու Բանակի զարգացման հրամանատարությունը մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու երեք հիմնական մեխանիզմ: Առաջինը՝ գիտելիքի փոխանակման և միջազգային համագործակցության նպատակով դեպի ԱՄՆ ճամփորդական դրամաշնորհների տրամադրումն է: Երկրորդը՝ Հայաստանում տարածաշրջանային ու միջազգային գիտական համայնքներին միավորող աշխատաժողովների և համաժողովների անցկացման աջակցությունը, որը կնպաստի գիտական գիտելիքի փոխանակմանը: Երրորդը գիտական ֆունդամենտալ հետազոտությունների ֆինանսավորման հատկացումն է1-3 տարի ժամանակահատվածով՝ ուղղված հիմնարար խնդիրների ուսումնասիրմանը, որոնք մարտահրավեր են նետում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ավանդական մտածողությանն ու գործի դնում նորարարական մոտեցումները գերժամանակից գիտական հետազոտություն իրականացնելու համար:

«Հայաստանն ունի համաշխարհային կարգի գիտական և տեխնոլոգիական նորարարություն ստեղծելու երկարատև պատմություն: Այս փաստն անընդհատ շեշտադրվել է Հայաստանի գիտատեխնոլոգիական ինստիտուտներում մեր այցի ողջ ընթացքում: Բավականին տպավորիչ աշխատանքների ակնատեսը եղանք: Ոգևորիչ էր գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հիմնարար մարտահրավերներին հասցեագրող նոր մոտեցումներին ծանոթանալը: Հիմնարար հետազոտությունների հանդեպ մեծհետաքրքրությունն ու անձնական նվիրվածությունը, ինչպես նաև փոփոխություն բերելու անբեկանելի վճռականությունն է բնորոշում այն, թե ինչ հնարավորություններ Հայաստանը կարող է առաջարկել: Մենք անհամբեր սպասում ենք FAST-ի հետ շարունակական ու երկարատև համագործակցությանը՝ աջակցելու հայ գիտնականների առաջարկածհանճարեղ գաղափարներին», - մեկշաբաթյա այցի իրենց տպավորություններով կիսվել ենԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակիգլխավոր գիտնական Պատրիկ Ռոուզը և ԱՄՆ Բանակի միջազգային տեխնոլոգիական կենտրոնի Հիմնարար և կիրառական հետազոտական թիմի ղեկավար Ջոն Բրեյմը:

«Նման հարթակների և միջազգային համագործակցության ստեղծումը համարելով կարևոր ներդրում՝ FAST հիմնադրամը կշարունակի համակարգել այս ամբողջ գործընթացը և հանդիսանալ կամուրջ հայ հետազոտողների ու ԱՄՆգործընկերների միջև՝ անելով ամեն հնարավորը, որպեսզի հայ գիտնականների գաղափարները կյանքի կոչվեն»,-մատնանշել է FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակի և Բանակի զարգացման հրամանատարության ներկայացուցիչներն արդեն անհամբերությամբ սպասում են գալիք տարում պլանավորված իրենց այցին:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
«Քնելու ժամանակն է». Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
ՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները
Տեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից
Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը
Պոլիկլինիկայում կատարված գողությունը բացահայտվել է
Սյունիքի մարզպետը դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել
Տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել
Գեղարդում աղավնիներ բաց թողնելն ու հարսանեկան առաջին պարը. նոր տեսանյութ Սուրեն Պապիկյանի պսակադրությունից
Ղազախստանում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է մոտ 800 մարդ
Անցկացվում է Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնություն
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր
Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ. Զաքարյան
«Արդեն 20 տարի միասին»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ
Արարատը ստուգողական խաղում հաղթեց Շիրակին
Պետդեպարտամենտը ծրագրում է հունվարի 24-ին սկսել Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը․ Fox
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
Նոր կադրեր Սուրեն Պապիկյանի և նրա ընտրյալի հարսանիքից
Արաբական ծովում երկու նավակի խորտակման հետևանքով ավելի քան 30 ձկնորս անհետ կորել է
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»․ Լիլիթ Կարապետյան
Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգսի տոնը
Երևանում հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել կազմակերպության գործունեությանը նվիրված Գլխավոր ասամբլեայի նիստին
115 տարեկանում մահացել է ամենատարեց ամերիկուհին
Կանադայում անվանափոխում են արքայազն Էնդրյուի անունը կրող դպրոցը
Մեքսիկայի հյուրանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա
Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան
Բիտքոինի արժեքը նվազել է մինչև 35․4 հազար դոլար
Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս էլ, հայտնվելով մայթին, բախվել է կրպակին
Ճիշտ գնահատել հնարավորությունները․ Էլինար Վարդանյան
Վենեսուելայում ստորագրահավաք կանցկացվի Մադուրոյի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու նպատակով
Մեզ մոտ դեռ նման օրենք չկա․ ռեստորանները QR կոդ պահանջելու մասին
Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 11 000 նոր դեպք
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանում՝ Էրեբունու տարածքում կառուցվող եկեղեցու բակում, վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
Ճապոնիայում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 50,000 նոր դեպք
Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել
Այսօր Սուրեն Պապիկյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
Երգչուհի Սիրուշոն վարակվել է կորոնավիրուսով
Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ. Թաթոյան
Ֆեյքեր օգտագործողները, ավելի զգույշ կլինեն փողով աշխատելիս և կաշխատեն հեռու մնալ այդպիսի կեղտոտ գործարքից. Նաիրի Հոխիկյան
Մահացել է երգչուհի Էլզա Սուարեսը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™