Ինչ իրավիճակ է ՀՀ սահմանամերձ մարզերում
Հարցազրույց
Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ սահմանամերձ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակը եղել է հանգիստ։
Մասնավորապես, Սյունիքի մարզի Տեղ համայնքում և' ողջ օրը, և' գիշերը խաղաղ են անցել։ Այս մասին ArmDaily.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Տաթև համայնքում, նույնպես, խաղաղ օր է եղել։
«Մեզ մոտ ոչ մի խնդիր չկա»,-ասաց Տաթևի ղեկավար Արթուր Մաթևոսյանը։
«Իշխանասարում նորմալ էր վիճակը, արտասովոր ոչինչ չի եղել»,-այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը։
Սահմանային իրավիճակը կայուն է եղել նաև Անգեղակոթ համայնքում։
Գեղարքունիքի մարզում, նույնպես, սահմանային լարվածություն և կրակոցներ չեն եղել։
ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել նաև Տավուշի մարզի համայնքների ղեկավարների և մարզպետի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Սեդա Մակարյան