Ո՞ր տարիքից կարելի է դիտել մուլտֆիլմեր. ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք երեխայի վարքի վրա «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչ «հիվանդություններ» է բուժում սեքսը (18+) Ջրականի Լալալայկա 300 դիրքի Պոնչը. Հերոսը Ինչպես է որոշվել Ջերմուկում տեղադրել Վազգեն Սարգսյանի քանդակը. մանրամասնում է Սպարապետի եղբորորդին Ինչ է հայտարարագրել Համբարձում Մաթևոսյանը Իրականում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել 2021 թվականի մայիսի 12-ից մինչև նոյեմբերի 16-17-ը ընկած ժամանակահատվածը ՀՀ  97 քառակուսի կիլոմետր տարածք. Գագիկ Համբարյան Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նոյեմբերի 16-ի դեպքերի քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

Իրավական

2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նախաքննության ընթացքում պարզված այս հանգամանքների առթիվ 22.11.2021թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարությում:

2021թ. նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ փաստացի մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:

Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։

Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Նշված արարքները կատարելու համար 2021թ. նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը դատարանի նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել է: 

Դատախազական հետևողական ղեկավարման ներքո քրեական գործով ընթացող նախաքննության շրջանակներում իրականացվում են լայնածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրությունում:

Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի
Նոր կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
Վաղը 11։30-ին, 5165 շարժման գրասենյակում տեղի կունենա հրատապ մամլո ասուլի
Արարատ-Արմենիան տեղեկացրել է Դիեոգո Բարբոսայի առողջական վիճակի մասին
Նիդեռլանդներում «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել է 13 քաղաքացու մոտ
Մանկատան ո՞ր սաները կարող են դիմել՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար․ հայտնում է նախարարությունը
Ո՞ր տարիքից կարելի է դիտել մուլտֆիլմեր. ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք երեխայի վարքի վրա
Թեհրանն ու Բաքուն ստորագրել են համաձայնագիր Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին
ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է
Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով 5 հայ է հայտնաբերվել
«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը
Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչ «հիվանդություններ» է բուժում սեքսը (18+)
Իրակլի Ղարիբաշվիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվերջ. ԶԼՄ
Ջրականի Լալալայկա 300 դիրքի Պոնչը. Հերոսը
Ինչպես է որոշվել Ջերմուկում տեղադրել Վազգեն Սարգսյանի քանդակը. մանրամասնում է Սպարապետի եղբորորդին
Boeing 777 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
Ինչ է հայտարարագրել Համբարձում Մաթևոսյանը
Հանդիպել են Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ռուսաստանը փորձում է ամեն գնով Հարավային Կովկասումստեղծված բալանսն իր ձեռքում պահել և թույլ չտալ, որպեսզի գործընթացը այլ հուն տեղափոխվի. Սարո Սարոյան
Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ․ Կարին Տոնոյան
Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ»
Արա Գալոյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 29-ին` Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
«Ազատագրական շարժման» մասնակիցները հասել են Էջմիածին
Covid-19-ի նոր շտամն արդեն Ռուսաստանում է
Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3333 նոր դեպք
«Թուրքիան էլ չի ուզո՞ւմ մեզ ոչնչացնի. ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ». Վահրամ Միրաքյան
Գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ադրբեջանցի երկու զինվորական է պայթել ականի վրա
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մալենան ցնցել է համացանցը
Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին
Իրանի ԱԳ նախարարը Սոչիի եռակողմ հանդիպումը համարել է կարևոր քայլ՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ
Իրականում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել 2021 թվականի մայիսի 12-ից մինչև նոյեմբերի 16-17-ը ընկած ժամանակահատվածը ՀՀ  97 քառակուսի կիլոմետր տարածք. Գագիկ Համբարյան
Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր
Հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում
Այ Իշխան ջա՛ն, եթե ձեր առաջնորդները տենց զիլ տպեր են, խի՞ եք ամեն տեղ ձեր անունները քողարկում տարատեսակ դաշինքների տակ. Արթուր Դանիելյան
ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա․ Տիգրան Աբրահամյան
Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Politico: власти США готовятся к возможным вспышкам ковида из-за выявления омикрон-штамма (WP)
Ինչպե՞ս կկազմակերպվի ուսումնական գործընթացն Արցախում
Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով կգումարվի
Արցախում կորոնավիրուսով վարակվելու 78 նոր դեպք է գրանցվել. 52 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 20-ինը՝ ծանր
Մեկնարկել է «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Երկրաշարժ՝ Վրաստանում
Առուշանյանը ներկա կլինի դատական նիստին․ «Առուշ Առուշանյան» դաշինքը գորիսցիներին հրավիրում է դատարանի դիմաց
27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը
«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել
Արմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™