Ո՞ր տարիքից կարելի է դիտել մուլտֆիլմեր. ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք երեխայի վարքի վրա «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչ «հիվանդություններ» է բուժում սեքսը (18+) Ջրականի Լալալայկա 300 դիրքի Պոնչը. Հերոսը Ինչպես է որոշվել Ջերմուկում տեղադրել Վազգեն Սարգսյանի քանդակը. մանրամասնում է Սպարապետի եղբորորդին Ինչ է հայտարարագրել Համբարձում Մաթևոսյանը Իրականում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել 2021 թվականի մայիսի 12-ից մինչև նոյեմբերի 16-17-ը ընկած ժամանակահատվածը ՀՀ  97 քառակուսի կիլոմետր տարածք. Գագիկ Համբարյան Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր Փաշինյանի իշխանության օրոք այդ օպերատիվ կապն Ադրբեջանի հետ անընդհատ եղել է. Բորիս Ավագյան Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գնել Սանոսյանը Սամվել Ալեքսանյանի և Նորագյուղցի Բոգոյի համար մրցույթ է չեղարկել. hetq.am

Հասարակություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ջանք չեն խնայում, որպեսզի Արմավիրի մարզի երթուղային ցանցերից մեկը տրամադրեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա մտերիմին՝ քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանին («Նորագյուղցի Բոգո»)։ Այդ նպատակով մրցույթ են հայտարարել, փոփոխել դրա պայմանները, որպեսզի Ալեքսանյանի և Կոստանյանի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն հաղթող ճանաչվի։ Տեսնելով, որ այդ ընկերության մրցակիցը կարող է հաղթող ճանաչվել՝ նախարարությունը ձևական խախտում է արձանագրել մյուս մասնակցի փաստաթղթերում և չեղարկել մրցույթը։

«Հետք»-ի խմբագրություն է դիմել Երևան-Արմավիր երթուղին այժմ սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով նախարարության, իր բնորոշմամբ, ապօրինի գործողությունները։

Այսպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին մրցույթ է հայտարարել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար։ Մրցույթի հաղթողը 14 ուղղությամբ պետք է սպասարկի բնակչությանը։ Ուղղություններից մեկը Երևան-Արմավիր երթուղին է, մյուսները Արմավիր քաղաքից հարակից գյուղեր և հակառակ ուղղությամբ են։

Մրցույթի հայտարարության մեջ նշվել են պայմանները։ Դրանցից գլխավորն այն է, որ մրցույթին դիմողները պետք է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուս ներկայացնեն՝ բացառությամբ Արմավիր-Երևան երթուղուց։ Արմավիր-Երևան երթուղու համար պետք է ավտոբուսները 21-ից 30 նստատեղ ունենան։ Այսինքն՝  նստատեղերի նվազագույն շեմ է նշվել։

Մրցույթի մասին հայտարարությունից մոտ 10 օր անց նախարարությունը հանել է Արմավիր-Երևանի համար սահմանված առնվազն 21 նստատեղի պահանջը։

Դա ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ պայմանավորված է նրանով, որ իր մրցակից «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն արդեն Հայաստան էր ներմուծել միկրոավտոբուսներ, որոնք չէին կարող բավարարել այդ պայմանին։ Ստացվում է, որ մրցույթի մասնակիցը դեռ չգիտի հաղթելու է, թե ոչ, բայց ներմուծում է մեքենաները։ Կարելի է ենթադրել՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն վստահ է եղել, որ հաղթելու է և ֆինանսական միջոցներ է հատկացրել, գնել և Երևան է տեղափոխել միկրոավտոբուսները։

Նախարարության պաշտոնական կայքում չգտանք առաջին հայտարարությունը, որը մեզ տրամադրեց Շուշանիկ Խաչատրյանը։ Ի տարբերություն նախարարության կայքում տեղադրված փաստաթղթի՝ սկզբնական տարբերակում եղել է «21-ից 30» նստատեղի պայմանը։ Ի դեպ, նման էական նշանակություն ունեցող պայմաններ նախարարությունը իրավունք չի ունեցել փոփոխելու։ 

Բացի դրանից, պայման է եղել, որ ընկերությունները պետք է պետական դեպոզիտ հաշվին վճարեն երթուղին շահագործելու թույլտվությունը ստանալուց հետո ներդրվող ավտոբուսների գնի 1․5 տոկոսի չափով գումար։ Այդ պայմանին կանդրադառնանք ստորև։

Այդուհանդերձ մրցույթին դիմում են և՛ Շուշանիկ Խաչատրյանի ղեկավարած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, և՛ Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Կոստանյանի հետ փոխկապակցված «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։

Нет описания.

Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ մասնակիցները հայտերը նախարարություն պետք է ներկայացնեին մինչև նոյեմբերի 2-ը։ Փաթեթները պետք է բացվեին նոյեմբերի 5-ին, իսկ մրցույթի արդյունքները պետք է գնահատվեին նոյեմբերի 9-ին։ Երկու ՍՊԸ-ն սահմանված ժամկետում ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Փաթեթները բացվել են, մրցութային հանձնաժողովը ոչ մի խնդիր չի տեսել փաստաթղթերում։ Իսկ երբ մրցույթն ավարտվել է, անցել է որոշ ժամանակ մրցութային հանձնաժողովը եզրահանգել է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի փաստաթղթերում խնդիր կա և չեղարկել է մրցույթը։ Բանն այն է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վճարել է ներդրվող ավտոբուսների գնի 1 տոկոսի չափով դեպոզիտ գումարը, բայց հանձնաժողովը, փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ, գտել է, որ վճարում կատարողը ՍՊԸ-ի բաժնետերն է, այլ ոչ թե հենց ՍՊԸ-ն։ Այսինքն՝ դեպոզիտ հաշվին կատարվել է վճարում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր, 50 տոկոս բաժնեմաս ունեցողի կողմից, և «Վճարման նպատակը» բաժնում նշվել է, թե ինչ նպատակով է փոխանցվել գումարը։

Մրցութային հանձնաժողովը, հակառակ մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման, փաստաթղթերը դիտարկելիս չի ասել, որ վճարումը պետք է կատարվի հենց ընկերության անունից, այլ ոչ թե ընկերության բաժնետիրոջ։ Կառավարության՝ այդ որոշման 33-րդ կետում սահմանված է․ «Փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները»: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի նախագահությամբ մրցութային հանձնաժողովը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը ժամանակին չի ասել, որ վճարումը պետք է անել ոչ թե ՍՊԸ-ի բաժնետիրոջ անունից, այլ հենց ընկերության։

Ի տարբերություն «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերի՝ մրցութային հանձնաժողովը էական խնդիր է գտել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի փաստաթղթերում։ Ընկերությունը չի պահպանել Կառավարության նույն որոշման 14.1 կետի պահանջը։ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած մեքենաների10 տոկոսը չի համապաստախանել հաշմանդամություն ունեցող անձանց համար ԳՕՍՏ 30478-96 ստանդարտին։ Պարզ ասած՝ հաշմանդամություն ունեցողների համար հարմարեցված չի եղել։ Մրցութային հանձնաժողովն այս մասին արձանագրություն է կազմել, ներկայացրել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը, հասկանալով, որ մրցույթն արդեն իսկ կանխակալ է, մրցույթի պայմանները փոփոխվում են հօգուտ մրցակցի, ահազանգում է այդ մասին։ Գրավոր նամակներ է հղում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ակնկալելով, որ նրանք իրենց հսկողության տակ կվերցնեն մրցույթի ընթացքը և կկանխեն ապօրինությունները։ Սակայն ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 19-ին հրաման է ստորագրել մրցույթը չեղարկելու մասին։

Շուշանիկ Խաչատրյանը գտնում է, որ մրցույթում պարզապես պետք է իր կազմակերպությունը հաղթող ճանաչվեր և ավարտվեր ամեն բան, բայց նախարարությունը ձևական խախտում է հայտնաբերել իր փաստաթղթերում, որի մասին նախապես չի ասել՝ զրկելուվ խախտումը վերացնելու հնարավորությունից։ Այդ խախտումը 1 ժամվա մեջ հնարավոր էր վերացնել և ըստ Խաչատրյանի՝ մրցութային հանձնաժողովը դա էլ միտումնավոր է արել, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն բարենպաստ իրավիճակում հայտնվի։ Բանն այն է, որ մրցութային հանձնաժողովը, երթուղային ցանցի գների մասին փակ ծրարը բացելով, մրցակցին՝ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ին, հնարավորություն է տվել ծանոթանալ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ի առաջարկած գներին, որն անհամեմատ ցածր է եղել։ Միայն Արմավիր-Երևան երթուղու համար «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն 20%-ով ցածր գին է առաջարկած եղել։ Ավելին, Շուշանիկ Խաչատրյանի համոզմամբ, մրցութային հանձնաժողովը պետք է ընդհանրապես վերադարձներ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի հայտը, քանի որ միկրոավտոբուսներով ցանկացել են մասնակցել ավտոբուսային երթուղու համար հայտարարված մրցույթին։

Нет описания.

Շուշանիկ Խաչատրյանը նշում է նաև, որ մրցույթում իր ընկերության ներկայացրած ավտոբուսներն անհամեմատ բարձրակարգ են եղել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած միկրովատոբուսներից։ Ի տարբերություն իր մրցակցի 15+1 նստատեղերով միկրոավտոբուսների՝ «Գալակտիկա տրանս» ՍՊԸ-ն ներկայացրել է «Եվրո 5» կարգի 8.8 մետրանոց և 7.6 մետրանոց ավտոբուսներ, որոնցից առաջինը 25 նստատեղ ունի (կանգնած ուղևորներով՝ մինչ 59 տեղ), իսկ երկրորդը՝ 22 նստատեղ (կանգնած ուղևորներով՝ մինչ 45 տեղ): Խոսելով «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի միկրոավտոբուսների մասին՝ Շուշանիկ Խաչատրյանը ցույց է տալիս դրանց վրա նշված առանց համապատասխան ստանդարտների թեքահարթակի նմանվող հարմարությունը, որից պետք է օգտվեն անվասայլաների վրա գտնվող ուղևորները։ Ցույց տալով մրցակցի միկրոավտոբուսի սրահը՝ Խաչատրյանը պնդեց, որ անհնար է ներսում անվասայլակի համար տեղ գտնել, քանի որ միկրոավտոբուսի սրահի տարածքը դա թույլ չի տալիս։ 

Нет описания.

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը ՏԿԵ նախարարության մրցութային հանձնաժողովի խախտումները վերացնելու և իր ընկերությունը հաղթող ճանաչելու պահանջով դիմել է դատարան, պատրաստվում է նաև հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։ Մինչ Շուշանիկ Խաչատրյանը փորձում է իր իրավունքները վերականգնել, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի համար նոր մրցույթ է հայտարարել։

Նշենք, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը և Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ՝ 50% բաժնեմաս։ Հուլիսի 28-ին Նահապետ Գևորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում բազմաթիվ ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։ Սիմոնյանը քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։

Աղբյուրը՝ hetq.am

Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի
Նոր կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
Վաղը 11։30-ին, 5165 շարժման գրասենյակում տեղի կունենա հրատապ մամլո ասուլի
Արարատ-Արմենիան տեղեկացրել է Դիեոգո Բարբոսայի առողջական վիճակի մասին
Նիդեռլանդներում «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել է 13 քաղաքացու մոտ
Մանկատան ո՞ր սաները կարող են դիմել՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար․ հայտնում է նախարարությունը
Ո՞ր տարիքից կարելի է դիտել մուլտֆիլմեր. ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք երեխայի վարքի վրա
Թեհրանն ու Բաքուն ստորագրել են համաձայնագիր Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին
ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է
Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով 5 հայ է հայտնաբերվել
«Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար». երգչուհի Սոնայի մայրիկի գրառումը
Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչ «հիվանդություններ» է բուժում սեքսը (18+)
Իրակլի Ղարիբաշվիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվերջ. ԶԼՄ
Ջրականի Լալալայկա 300 դիրքի Պոնչը. Հերոսը
Ինչպես է որոշվել Ջերմուկում տեղադրել Վազգեն Սարգսյանի քանդակը. մանրամասնում է Սպարապետի եղբորորդին
Boeing 777 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
Ինչ է հայտարարագրել Համբարձում Մաթևոսյանը
Հանդիպել են Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ռուսաստանը փորձում է ամեն գնով Հարավային Կովկասումստեղծված բալանսն իր ձեռքում պահել և թույլ չտալ, որպեսզի գործընթացը այլ հուն տեղափոխվի. Սարո Սարոյան
Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ․ Կարին Տոնոյան
Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում․ «Ճանապարհային դեպարտամենտ»
Արա Գալոյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 29-ին` Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
«Ազատագրական շարժման» մասնակիցները հասել են Էջմիածին
Covid-19-ի նոր շտամն արդեն Ռուսաստանում է
Մադրիդում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3333 նոր դեպք
«Թուրքիան էլ չի ուզո՞ւմ մեզ ոչնչացնի. ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ». Վահրամ Միրաքյան
Գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ադրբեջանցի երկու զինվորական է պայթել ականի վրա
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մալենան ցնցել է համացանցը
Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին
Իրանի ԱԳ նախարարը Սոչիի եռակողմ հանդիպումը համարել է կարևոր քայլ՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ
Իրականում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել 2021 թվականի մայիսի 12-ից մինչև նոյեմբերի 16-17-ը ընկած ժամանակահատվածը ՀՀ  97 քառակուսի կիլոմետր տարածք. Գագիկ Համբարյան
Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր
Հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում
Այ Իշխան ջա՛ն, եթե ձեր առաջնորդները տենց զիլ տպեր են, խի՞ եք ամեն տեղ ձեր անունները քողարկում տարատեսակ դաշինքների տակ. Արթուր Դանիելյան
ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա․ Տիգրան Աբրահամյան
Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Politico: власти США готовятся к возможным вспышкам ковида из-за выявления омикрон-штамма (WP)
Ինչպե՞ս կկազմակերպվի ուսումնական գործընթացն Արցախում
Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով կգումարվի
Արցախում կորոնավիրուսով վարակվելու 78 նոր դեպք է գրանցվել. 52 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 20-ինը՝ ծանր
Մեկնարկել է «Ազատագրական շարժման» ուխտագնացությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Երկրաշարժ՝ Վրաստանում
Առուշանյանը ներկա կլինի դատական նիստին․ «Առուշ Առուշանյան» դաշինքը գորիսցիներին հրավիրում է դատարանի դիմաց
27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը
«Հաղթանակ» կամրջին 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել
Արմավիրի մարզում առկա է մառախուղ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™