Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պադավատապետություն՝ առանց պետության կամ ինչպես է իշխանություն լուծում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները

Խմբագրական
Մեր իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ շարունակում է գործել՝ Հայաստանի իրականությունից, խնդիրներից կտրված։
 
Մեր առօրյա խնդիրները մի իրականություն է, իսկ Կառավարության աշխատանքի ուղղությունները, պատասխան արձագանքները՝ լրիվ այլ։
 
Սահմանային լարվածությունը շարունակվում է, երեկ նորից զոհ ենք ունեցել Տավուշում, վաղը Սոչիում սպասվում է եռակողմ հանդիպում՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ։ Ինչ սպասելիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից, ինչ է քննարկվելու, ինչ փաստաթղթեր են շրջանառվում, ինչ օրակարգով է հայկական կողմը ներկայանում հանդիպմանը, որոնք են առաջնահերթությունները, ինչ բացասական հետեւանքներ կարող են լինել։
Սրանք հարցեր են, որոնք հուզում են այսօր երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու։
Բայց, իհարկե, իշխանությունը հարկ չի համարում խոսել հանրության հետ, հետեւաբար պետք է այս անորոշության մեջ ապրել մինչեւ վաղը։
 
Եւ փոխարենը մեր կենսական խնդիրների լուծմամբ զբաղվելու, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու՝ Կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել Ալեն Սիմոնյանի համար 90մլն դրամ արժողությամբ մեքենա գնելու, որոշումը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից:
 
Իհարկե, քանիցս Փաշինյանը հայտարարել է, որ պետք է մեր պաշտոնյաները ներկայանալի լինեն, մրցունակ պայմաններ պետք է լինեն։ Ամեն ինչ ճիշտ է եւ շիտակ, բայց պաշտոնյաների համար գերշքեղ պայմաններ ապահովելուց առաջ կարելի է գոնե քաղաքացիների համար տարրական կենսապայմաններ ապահովել։
Օրերս մի հետաքրքիր փաստ հանդիպեցի, որ ԽՍՀՄ-ն միակ պետությունն էր համաշխարհային պատմության մեջ, որտեղ «բոմժ» չկար։ Հայաստանի իշխանությունները իրենց հաշիվ տալիս են, թե իրենց կառավարման տարիներին ինչքան է վատացել մարդկանց սոցիալական վիճակը, քաղցած, անտուն մարդիկ քանի տոկոսն են կազմում։
 
Երկրորդ հանգամանքը, Հայաստանում պաշտոնյաներին գերթանկարժեք մեքենաներով ապահովում է մի իշխանություն, որի ղեկավարը ընդդիմադիր եղած տարիներին պայքարում էր պադավետապետության դեմ։ «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հայտարարել էր Փաշինյանը՝ բերելով Դանիայի օրինակը, որտեղ ընդամենը 23 ծառայողական մեքենա կա։
 
Ինչով չի գոհացնում եք Toyota Land Cruiser 200-ը Ալեն Սիմոնյանին կամ այս իշխանությանը, որ նման սուղ պայմաններում հայտնված պետությունում ահռելի միջոցներ են հատկացնում գերշքեղ մեքենա գնելուն։
Այս նույն իշխանությունները չէի՞ն խոստանում լինել զուսպ, խնայող, շքեղ կյանք չվարել, անգամ հեծանիվով աշխատանքի գնալու ցուցադրական վազքուղիներ էին կազմակերպում։
 
Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Ալեն Սիմոնյանը նոր մեքենայով, որ հնով չի կարող լուծել։
Մինչդեռ 90մլն դրամ չհատկացնելով Սիմոնյանի նոր մեքենային՝ կարելի էր դրանով բազմաթիվ այլ խնդիրներ լուծել, որոնք կենսական անհրաժեշտություն են մեզ համար։ Այդ գումարը կարելի էր ուղղել սահմանային գծի ամրաշինմանը, տարրական պայմաններ ապահովելուն, այդ մասով ահազանգերի պակաս չկա, տեսել ենք, թե ինչ վրաններում են քնում մեր զինվորները։ Այդ գումարով կարելի էր սահմանամերձ համայնքներին ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։
 
Բայց, իհարկե, իշխանությունը չի ընդունում ոչ մի քննադատություն եւ շարունակում է վարվել այնպես, ինչպես իրեն հարմար է՝ աղքատ երկրում գերշքեղ պայմաններ ապահովել պաշտոնյաների համար, յուրային անփորձներին վստահել պատասխանատու պաշտոններ։
29-ամյա մի երիտասարդ նշանակվում է փոխվարչապետ, ով ընդամենը պետական կառավարման ոլորտում
աշխատելու 3 տարվա փորձ ունի, 2018թ նշանակվել է Արմավիրի մարզպետ, առանձնակի հաջողություններով չի տպավորվել եւ ահա միանգամից նշանակվում է փոխվարչապետ։
 
Անփորձ երիտասարդներին պատասխանատու պաշտոններում նշանակելու հետեւանքները այս իշխանությունը հասցրել է ճաշակել, բայց, ինչպես միշտ, այս հարցերում եւս դասեր չի քաղում, այն էլ այսօրվա պայմաններում, երբ մեր երկրին օդուջրի պես պետք են պրոֆեսիոնալներ։
 
Այսքանից հետո դեռ զարմանում ենք, թե ինչու ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ, այսպիսի իշխանություն ենք ընտրել, որին արժանի ենք եւ որի գործողությունների դեմ՝ սկսած թաքուն պարգեւավճարներից, «ափաշկարա պադավատներից», մինչեւ թշնամուն տարածքներ զիջել, որեւէ դիմադրություն չկա։
Մհեր Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փոթորիկ Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ
Կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել»
Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ ՄԻՊ
Последний день монархии: Елизавета II больше не будет главой Барбадоса (WP)
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին
Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™