Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից Լուրջ խմորումներ՝ ՀՅԴ Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ․ կուսակցությունում որոշել են մերժե՞լ «ընկեր Իշխանին» Մահվան թվերը շտկեցին եւ վե՞րջ․ պատասխանատվության ենթարկվողներ չե՞ն լինելու, թե +/-700-ը տեխնիկական վրիպակ է Ինչու փողոցային պայքար չի սկսվում. ղազախական դեպքերը եւ Պուտինի հայտարարությունը՝ սառը ցնցուղ Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը երեկ երեկոյան այցելել Վճռաբեկ դատարան Փակ հանդիպում Քոչարյանի հետ. երկրորդ նախագահը գոհ չէ՞ խորհրդարանական խմբակցության աշխատանքից «Հայաստան»-ի էլիտար ֆոտոշարքը արել է Նաոմի Քեմփբելի լուսանկարի՞չը. որքան է այն արժեցել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեր վտանգված կյանքը՝ փչացած հավի մսից մինչեւ պետության ապօրինի գաղտնալսում

Խմբագրական
44 օրյա պատերազմից հետո պարբերաբար մենք անդրադառնում ենք անվտանգության սպառնալիքներին, խնդիրներին, որոնք մայիսի 12-ից ավելի իրական են դարձել։ Դրան հաջորդած ժամանակահատվածը, իհարկե, շատ ավելի մտահոգիչ է եւ օրեցօր վատթարացնում է մեր տարածքային ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը։
 
Այս առումով, ցավոք, որեւէ առաջընթաց, փոփոխություն չկա, իշխանությունը շարունակում է իր հայտարարությունները, հանդիպումները, բանակցությունները, ընդդիմությունը ջղաձիգ ելույթներով եւ շարժումներով փորձում է հակազդել իշխանությանը, մի խումբ գործիչներ էլ փողոցային պայքար են սկսել։ Եւ ունենք միջազգային հանրություն, դաշնակից-պետություններ, որոնք մտահոգ են, հետեւում են, մեկ-մեկ էլ կողմերին կոչ են անում չսրել իրավիճակը։
Տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը թերեւս բարդ է այս իշխանության համար, շատերը հույս ունեն, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացներից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի․․․հուսանք․․․, մնում է մինչ այդ անդառնալի կորուստներ չունենանք։
 
Եւ քանի դեռ նման «ծանր» հարցերը չեն լուծվում ամիսներ շարունակ, գուցե ժամանակն է լրջորեն զբաղվել մանր-մունր թվացող անվտանգային հարցերով։
Առավել եւս, երբ այդ մանր-մունր անվտանգային հարցերով զբաղվող կառույցները հաստատ ծանրաբեռնած չեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերում։
Ընդամենը երկու լուր այսօրվա լրահոսից, որոնք մեր անվտանգության համար բավականին լուրջ սպառնալիք են։
 
Եւ այսպես, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում մասսայական թունավորման 5 դեպք է եղել, ընդ որում՝ դեպքերը եղել են ոչ թե կասկածելի ընկերություններում, այլ հայտնի տնտեսվարողների մոտ։ Առաջինը «Տաշիր պիցցա» սննդի ցանցում էր, հետո մանկապարտեզներում, իսկ այս օրերին արդեն «Տաթև» դպրոցում և մի շարք այլ սննդի ցանցերում («Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հասցե՝ Ամիրյան 3/37 և «Պանդոկ Երևան»՝ հասցե՝ Ամիրյան 5): Հանրության շրջանում տեւական ժամանակ է տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստան է ներմուծվել «փչացած» հավի խմբաքանակ, որը իրացվում է։ Ուշագրավ է, որ վերոնշյալ հաստատություններում աղիքային վարակի դեպքերը, նախնական տեղեկություններով, կապում են հավի մսի հետ։
 
Իհարկե, կան ընկերություններ, որոնք ներմուծված հավի միս չեն օգտագործում, միայն տեղական արտադրողից են օգտվում՝ մշտական, հայտնի, սերտիֆիկացված, բայց չեն կարողացել խուսափել դեպքերից։
Այն, որ թե ներմուծված, թե այստեղ արտադրված տարբեր ապրանքներ կարող են չբավարարել պահանջվող որակական հատկանիշներին, գաղտնիք չէ։ Եւ խնդիրն այն է, որ այս ամենը վերահսկելու բավարար մեխանիզմներ, կամք, ռեսուրսներ չկան։
Ինչ ենք մենք ուտում, խմում, օգտագործում, որքանով են անվտանգ դրանք, թե քանի դեռ մասսայական թունավորման դեպքեր չեն եղել, ուրեմն ամեն ինչ հիանալի է։ Հայաստանում ապրանքը այնքան է թանկացել, որ մենք իրավունք ունենք պահանջելու որակյալ, անվնաս սնունդ, չէ՞ որ դա ամենառեալ եւ առաջին սպառնալիքն է մեր կյանքին եւ առողջությանը, դեռ չասած, որ անգամ խիստ մատչելի ապրանքի դեպքում պետք է լինի որեւէ զգուշացնող պիտակ, որ այն ստուգված չէ։
Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում զանազան սարքեր, միջոցներ կան, որոնք ստուգում են՝ այս կամ այն սննդամթերքը, ապրանքը որքանով է անվտանգ, կարելի է այն վաճառել խանութում, թե ոչ։ Ավելի լավ չէ ունենալ քիչ, բայց որակյալ տեսականի, հայտնի տնտեսվարողներ, ոչ թե ամեն մի նկուղում կաթնամթերք, հրուշակեղեն արտադրողներ։
 
Եւ այստեղ խնդիրը միայն սնունդը չէ, տեւական ժամանակ է՝ ահազանգեր ենք ստանում, որ բենզինը որակազրկված է, այլ նյութի հետ են խառնում, ապա՝ վաճառում, ինչը ավելացնում է ծախսայնությունը եւ մեքենաների անսարքության պատճառ կարող է լինել։ Կա՞ մեր երկրում կառույց, ով կարող է ստուգել համընդհանուր սպառման ապրանք հանդիսացող վառելիքը բավարարո՞ւմ է նվազագույն որակական չափանիշներին, թե՞ ոչ, վերջիվերջո, այնպես չէ, որ «վտանգավոր» բենզինը մեզ նվիրում են եւ կարող ենք մտածել, թե «էժան բանը որակյալ չի կարող լինել»։
Մեր կենսագործունեության ցանկացած ոլորտում մենք բախվում ենք մեր անվտանգության խնդիրներին՝ սահմաններից մինչեւ սնունդ, ապրանքատեսակներ։
Օրվա մյուս կարեւոր լուրը, Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազն երկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսում են։
Հայտնի ճշմարտություն է, որ նորագույն տեխնոլոգիաները որքան հեշտացնում են մեր կյանքը՝ անսահմանափակ հնարավորություններ ստեղծելով, նույնքան ռիսկային են դարձնում մեզ՝ վերահսկելով ամեն ինչ, ունենալով գերիշխանություն մեր նկատմամբ։ Եւ այս տեղեկատվական հեգեմոնիայի դեմ մենք պարզապես «մանեկեններ» ենք, ովքեր մոլորվել են՝ չիմանալով ում դիմել։
 
Հիմա ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին, ում փորձել են գաղտնալսել կամ արդեն իսկ գաղտնալսել են։ Ավելին՝ այժմ գաղտնալսմամբ ձեռք բերված տվյալները օգտագործում են որպես շանտաժի միջոց։ Ընդ որում՝ եթե գաղտնալսողը եղել է իշխանությունը, ում թելադրանքով էլ աշխատում են իրավապահ մարմինները, ստացվում է, որ Հայաստանում որեւէ անկախ կառույց, պաշտոնյա չկա, ում կարող ես դիմել եւ ակնկալել պաշտպանություն։
Իրավապահներին եւ դատարան դիմելը անիմաստ է, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հարկադրանքի կառուցակարգեր չունի, ընդամենը կարող է իր դիրքորոշումը, խորհրդատվական կարծիքը ներկայացնել, իսկ այդ ընթացքում մեզ կշարունակեն գաղտնալսել եւ շանտաժի ենթարկել։
 
Տեսնում եք՝ ինչքան ռիկսեր եւ անվտանգային խութեր ունի մեր կյանքը, որոնք, ճիշտ է, սահմանային խնդիրների համեմատության մանկամսուրային հոգսեր են հիշեցնում, բայց իրականում բարդ են եւ անչափ կարեւոր։ Այս խնդիրների լուծումից պետք է սկսել կառավարումը, պետական ինստիտուտները պետք է աշխատեն քաղաքացու կյանքը, առողջությունը, ֆիզիկական, հոգեւոր անձեռնմխելիությունը պահպանելու համար, դա նրանց սահմանադրական պարտականությունն է։
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին
Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում
Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարն ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը
Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին
Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարցադրումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ. Ժաննա Անդրեասյան
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանը՝ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Պետական բժշկական հաստատությունները աշխատավարձ չեն ստացել. ահազանգի հետքերով
Քոչարյանի գրասենյակն արձագանքում է նախընտրական քարոզարշավին Նաոմի Քեմփբելի լուսանկարչին հրավիրելու և նրա ծառայությունից օգտվելու մասին հրապարակմանը
Աչաջուր բնակավայրում գործարկվելու է շչակ
Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը
Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ
Սպասվում է ձյուն
Դոլարի փոխարժեքը կայուն է
Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են, Ա. Գևորգյանը չի մեկնի ԵԽԽՎ. հունվարի 18-ն՝ ամփոփ
Ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանում
Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Բլինքենն այս շաբաթ կայցելի Կիև և Բեռլին
«А может не надо?». լավ բաներ անող Ռուբինյանը (տեսանյութ)
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Արմեն Ղուլարյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում
Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ
Աննա Դովլաթյանի ձմեռային կերպարը
Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը
Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր
Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին
Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից
Հայհոյել էր, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա առևանգել. ոստիկանների բացահայտումը
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
«Պատմական օր» Արզաքանցյանի կնոջ համար
Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ. Սաթիկ Սեյրանյան
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™