Հայկական կողմը ձգձգում է սահմանազատումը, որ թուրքերն ավելի առաջ գան. Սերոբ Գասպարյան
ՀարցազրույցAD TV « Հարցազրույցի» տաղավարում «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը համազգային զինակոչի մասին հայտարարեց ու կոչ արեց բոլորին զինվորագրվել՝ հանուն Հայրենիքի։
«Երբ որ միանձնյա իշխանություն ենք ձևավորում, նա իր բոլոր հարազատներին, իր դաշտում գործ անողներին, գրագետ, թե անգրագետ, կբերի ու գործի կտեղավորի ու այդպես կկործանեն հայրենիքը նորից»,-ասաց Գասպարյանը։
Նա նշեց, որ պետք է ձևավորել կառավարման նոր համակարգ՝ աշխարհաժողով, խորհուրդ, որը կորոշի նախագահը կամ վարչապետն իրավունք ունի որևէ որոշում կայացնելու, թե ոչ։
Գասպարյանը նշում է, որ ընդդիմությունը մտածում է միայն իշխանափոխության մասին, ոչ թե հայրենիքի փրկության։ Իսկ Ռուսաստանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերն այլ տեղ են իրենց հովանավորող փնտրում, այն դեպքում, երբ մենք պետք է ինքներս մեզ պաշտպանենք։
Գասպարյանը նշեց նաև, որ նոյեմբերի 15-ին մեկնարկած ու նոյեմբերի 17-ին դադարեցված մարտերը ադրբեջանա-հայկական ուժերի միջև՝ կասեցրեցին ռուսները՝ Ադրբեջանի խնդրանքով։
Նա նշում է, որ եթե իշխանությունները տեղյակ չեն, թե նոր սահմանները որտեղով են անցնում, ինչպե՞ս կարող են այս կամ այն հայկական տարածքները ադրբեջանական անվանել։
Մանրամասները՝ տեսանյութում։