«Խորհուրդներ սեքսոլոգից». Արդյոք արդյունավետ են uեռական ցանկությունը բարձրացնող դեղամիջոցները. ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանց հաճախակի կիրառումը (18+)
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել արդյոք արդյունավետ են uեռական ցանկությունը բարձրացնող դեղամիջոցները և ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանց հաճախակի կիրառումը:
Սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը հաճախ հանդիպող սեքսոլոգիական խնդիր է: Պետք է ասել, որ տղամարդկանց և կանաց մոտ այն որոշակի տարբեր պատճառներ ունի: Տղամարդկանց սեռական ցանկությունը առավելապես պայմանավորված է հորմոնալ գործոններով, տեստոստերոնով, որի ցածր մակարդակը կամ ակտիվությունը հանգեցնում է սեռական ցանկության իջեցման: Կանանց մոտ հորմոնալ խնդիրները նույնպես կարևոր դեր ունեն, սակայն նաև բացառիկ դեր են խաղում հոգեէմոցիոնալ գործոնները, կնոջ տրամադրվածությունը, սպասումները, զույգերի միջև փոխհարաբերությունը: Աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, ամենօրյա սթրեսները, լարված և գիշերային հերթափոխով աշխատանքը, կենցաղային խնդիրները, զույգերի միջև լարված փոխհարաբերությունները այն պատճառներից են, որոնք կարող են հանգեցնել սեռական ցանկության նվազման:
Սեռական ցանկության կարգավորման համար կիրառվում են ոչ հորմոնալ՝ բուսական, բնական հիմքով և հորմոնալ դեղորայքներ: Հորմանալ դեղորայքները ունենում են արագ էֆեկտ, սական կարող են խաթարել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը, պատճառ հանդիսանալով հետագայում ցանկության կտրուկ իջեցման: Ուստի հորմոնալ դեղորայքային բուժումը պետք է իրականացվի հստակ ցուցումներով՝ անընդհատ հսկողության տակ պահելով օրգանիզմի կարգավորման պրոցեսները: