Ի՞նչ ակնկալիքներ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցն ու պրոդյուսերը
Հարցազրույց«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Մալենան։ Մալենայի իսկական անունն Արփի է։ Երեկ կայացել է աղջկա երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Աղջիկը մրցույթին ներկայանում է «Քամի, քամի» երգով։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Մալենայի պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ, ով նաև երգի բառերի համահեղինակն է։
«Իմ կարծիքը մի քիչ, գուցե, սուբյեկտիվ լինի, բայց որքանով նայում եմ օնլայն քվեարկությանը թոփ երեքը հաստատ է, մնացածը կերևա մրցույթում»,-ասաց Մալենայի պրոդյուսերը։
Մալենան իրեն շատ լավ է զգում, ինչպես Դավիթ Բադալյանը փոխանցեց, իրենք ամեն օր աշխատում են, փորձերն էլ ընթնում են շատ լավ։ Դե իսկ Մալենայի հուզվածությունը շատ քիչ է և նա հաղթական է տրամադրված։
«Հուզմունք բոլորն էլ ունենում են, բայց իր դեպքում ավելի քիչ է, որովհետև ուզում ենք` լավ պատրաստվենք ու այդ ներուժը ունենք»,-ասաց պրոդյուսերը։
«Պրոդյուսեր Դավիթ Բադալյանի պնդմամբ՝ վերջին տարիներին նոր տենդենց է նկատվում, որ ավելի ոչ մանկական երգեր են գնում Եվրատեսիլ։ Մենք ունեցել ենք այդ փորձը, որ մանկական երգեր ենք ուղարկել, մի հատ էլ որոշեցինք ավելի ոչ թե մանկական, այլ թինեյջերական երգ ուղարկել,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաները մանկական երգեր էլ չեն լսում։
Նշենք, որ մրցույթը տեղի է ունենալու Ֆրանսիայում։ Նշենք նաև, որ անցած տարի 44-օրյա պատերազմի պատճառով Հայաստանը չէր մասնակցել երգի մրցույթին։
Սեդա Մակարյան