Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից Լուրջ խմորումներ՝ ՀՅԴ Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ․ կուսակցությունում որոշել են մերժե՞լ «ընկեր Իշխանին» Մահվան թվերը շտկեցին եւ վե՞րջ․ պատասխանատվության ենթարկվողներ չե՞ն լինելու, թե +/-700-ը տեխնիկական վրիպակ է Ինչու փողոցային պայքար չի սկսվում. ղազախական դեպքերը եւ Պուտինի հայտարարությունը՝ սառը ցնցուղ Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը երեկ երեկոյան այցելել Վճռաբեկ դատարան Փակ հանդիպում Քոչարյանի հետ. երկրորդ նախագահը գոհ չէ՞ խորհրդարանական խմբակցության աշխատանքից «Հայաստան»-ի էլիտար ֆոտոշարքը արել է Նաոմի Քեմփբելի լուսանկարի՞չը. որքան է այն արժեցել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գաղտնի բանակցող իշխանության «հերթական բացահայտումները» նախկիններից. Ինչու են սահմանազատումը ձգձգում

Խմբագրական

Իշխանությունը տեւական ժամանակ բանակցությունների մեջ է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցով։ Եւ մինչ Նիկոլ Փաշինյանը, հակառակ ժողովրդից թաքուն ոչինչ չանելու խոստման, բանակցում է, թշնամին դիրքավորվում եւ ամրապնդվում է մեր տարածքում։ Պարզ է չէ՝ մինչեւ բուն սահմանազատման եւ սահմանագծման պրոցեսը, եթե մենք կորցնենք մեր ելման դիրքը, նոր կորուստներ կունենանք, ավելի ոչ շահեկան վիճակում ենք հայտնվելու, մեր պահանջները դառնալու են խնդրանք, որոնք կատարելու համար պատրաստ ենք լինելու տալ եւ տալ։

Եւ այսպես, Փաշինյանը հայտարարել է, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման 3 առաջարկ է հնչել, պատրաստ է եղել ստորագրել դրանք, բայց արդեն ստացվել է չորրորդ առաջարկը և արդեն հանձնարարարականներ են տրվել։ Դրա մասին արդեն ավելի մանրամասն վարչապետը խոսել է Կառավարության նիստին՝ նշելով, որ ինչպես նախորդները, այնպես էլ 4-րդը սկզբունքորեն ընդունելի է համարում։

«Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։ Պարոն Պապիկյան, ՌԴ ձեր գործընկերոջ հետ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել առաջարկները ՌԴ արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»,-հայտարարել է Փաշինյանը։

Կառավարության անդամները պնդում են՝ տեղյակ չեն առաջարկի մանրամասներից․ գիտեն այնքան, որքան շարքային քաղաքացիները։ Ստացվում է, որ այս առաջարկների մասին սահմանափակ թվով մարդիկ են տեղյակ, եթե այդ առաջարկները ընդունելի են, ինչու դրանք գոնե ընդհանուր գծերով չեն հանրայանացվում։ Հանրությունը իրավունք ունի՞ իմանալու՝ ինչի շուրջ են լինելու բանակցությունները, սահմանազատումը եւ սահմանագծումը ինչ սկզբունքներով, ինչ փաստաթղթերի, քարտեզների հիման վրա են արվելու, ում կողմից եւ այլն։ Չէ՞ որ մենք շատ տխուր փորձ ունենք, երբ պատերազմը կանգնեցնելու փաստաթուղթը Փաշինյանը ստորագրեց մի գիշերում՝ պատճառաբանելով, թե «որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել»։

«Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջևում են»,-հայտարարել էր Փաշինյանը՝ ի պատասխան մեղադրանքներին, որ ինքը խոստացել էր ժողովրդից թաքուն ոչինչ չանել։

Իհարկե, Փաշինյանն այնքան ճկուն է, որ կարող է անգամ Հայաստանի կապիտուլյացիան ստորագրել եւ դա «թանկով» վաճառել մեզ վրա՝ որպես բացառիկ փրկություն, միակ ճիշտ ուղի մեզ համար։ Մյուս կողմից էլ՝ վարչապետը կարող է հայտարարել, թե ժողովրդի մեծամասնության քվեն ունի, հանրային վստահություն է վայելում, հետո «ինչ պետք է, այն էլ բանակցում է»։

Քավ լիցի, Փաշինյանի հանրային վարկանիշը կասկածի տակ չենք դնում, համապատասխան սոցիոլոգիական հարցումներ չունենք, բայց վստահաբար՝ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել, որ ՀՀ սուվերեն տարածքը մաս առ մաս հանձնի, ստորագրի Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Դեռեւս չենք խոսում այն մասին, որ Հայաստանի սահմանների հարցերը որոշելու համար իրավական ընթացակարգեր կան՝ ԱԺ դիմել, Սահմանադրական դատարան եւ այլն։

Եւ մի կողմից՝ իշխանությունը չի բացահայտում, թե սահմանագծման եւ սահմանազատման պրոցեսում ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել, ինչ ենք կորցնելու ինչի դիմաց, վերջին հաշվով՝ ինչ է սպասվում մեզ ապագայում, զբաղեցնում են մեզ անցյալի բանակցային գործընթացի բացահայտումներով, որոնք խոստացել էին ջրի երես հանել, բայց չարեցին։

ՔՊ-ի ծանր հրետանի Արփի Դավոյանը երեկ փորձեց «բացահայտում» անել՝ Ռոբերտ Քոչարյանի գրքից մեջբերում ներկայացնելով. «Քի Ուեսթ. խաղաղության համաձայնագիր, որը չստորագրվեց ենթագլխում հանդիպում ենք հետևյալ ինքնամերկացմանը. «Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել, իսկ եթե Հայաստանը Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն։» Ռ․Քոչարյան, «Կյանք և ազատություն», էջ 381»,-ահա տիկնոջ գրառումը։

Նախկինների կողմից հողերը ծախելու, բանակցությունը տապալելու, սահմանային խնդիրները չլուծելու մեղադրանքները լայն տարածում ունեն հանրության շրջանում, այնպես որ եթե քիչ թե շատ տեղյակ ընթերցողի համար պատգամավորի գրառումը ծիծաղ է հարուցում, ապա հանրության լայն զանգվածների համար սա ընդունելի թեզ եւ վերջին աստիճանի ճշմարտություն է։ Առանց խորանալու եւ իրավահամեմատական վերլուծություն անելու բանակցային գործընթացի մեջ, դրանով թող զբաղվեն համապատասխան մասնագետները, ընդամենը մեկ հարց բոլոր նրանց, ովքեր հավատում են իշխանության թեզերին՝ «տարածքները նախկինների կողմից ծախած լինելու մասին»։

Ենթադրենք նախկինները բանակցել են տարածքների վերադարձի շուրջ, հազարումի գաղտնի, ծածուկ, հանցավոր համաձայնություններ են ունեցել, հետո՞, որեւէ բան տվել են, քանի քմ են տվել թշնամուն։ Եւ այժմ ինչ կարեւոր է, ինչ են բանակցել, եթե Նիկոլ Փաշինյանը չի էլ ընդունել այդ բանակցությունների արդյունքը, հայտարարել է, թե բանակցում է իր կետից, եւ արդյունքում ունենք կորսված Արցախ, կորսվող Հայաստան։

Հիմա՞ էլ են նախկինները մեղավոր, ինչ իմաստ եւ նպատակ ունի Քոչարյանի գրքից մեջբերումներ ցիտելը, եթե հենց այսօր գերգաղտնի պայմաններում որոշվում է Հայաստանի ապագան, իշխանությունը քննարկում է սահմանազատման եւ սահմանագծման առաջարկը։ Եթե այս պրոցեսը 44-օրյա պատերազմից հետո անխուսափելի էր, հարց է առաջանում՝ ինչո՞ւ իշխանությունը օր առաջ չի կատարել դեմարկացիա եւ դելիմտիացիա՝ խնայելով հազարավոր կյանքեր, թույլ չտալով թշնամուն մխրճվել Հայաստանի մեջ։ Միթե իշխանությունը չի հասկանում, որ Հայաստանը իր անվտանգության, կայունության, պաշտպանվածության լավագույն օրերը չի ապրում եւ չի կարող հավուր պատշաճի դիմակայել եւ պաշտպանվել, հետեւաբար՝ ժամանակը միայն մեր դեմ է աշխատում եւ թշնամու օգտին, ինչու ձգել ժամանակ եւ հասցնել այնպիսի մի վիճակի, երբ թշնամին արդեն դելիմիտացիայի եւ դեմարկացիայի կարիք էլ չի ունենա, քանի որ այն, ինչ պետք է տրվեր նրան, դեռ մի բան էլ ավել ստացել է զենքի ուժով։

Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին
Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում
Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարն ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը
Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին
Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարցադրումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ. Ժաննա Անդրեասյան
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանը՝ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Պետական բժշկական հաստատությունները աշխատավարձ չեն ստացել. ահազանգի հետքերով
Քոչարյանի գրասենյակն արձագանքում է նախընտրական քարոզարշավին Նաոմի Քեմփբելի լուսանկարչին հրավիրելու և նրա ծառայությունից օգտվելու մասին հրապարակմանը
Աչաջուր բնակավայրում գործարկվելու է շչակ
Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը
Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ
Սպասվում է ձյուն
Դոլարի փոխարժեքը կայուն է
Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են, Ա. Գևորգյանը չի մեկնի ԵԽԽՎ. հունվարի 18-ն՝ ամփոփ
Ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանում
Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Բլինքենն այս շաբաթ կայցելի Կիև և Բեռլին
«А может не надо?». լավ բաներ անող Ռուբինյանը (տեսանյութ)
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Արմեն Ղուլարյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում
Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ
Աննա Դովլաթյանի ձմեռային կերպարը
Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը
Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր
Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին
Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից
Հայհոյել էր, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա առևանգել. ոստիկանների բացահայտումը
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
«Պատմական օր» Արզաքանցյանի կնոջ համար
Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ. Սաթիկ Սեյրանյան
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™