Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ուզում էր դիրքերից գար, ամուսնանար. ովքեր են օրեր առաջ զոհված տղաները

Հերոսը

Օրեր առաջ թշնամու կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր։ ՀՀ ՊՆ-ն այսօր հրապարակել է նրանցից 6-ի անունը, իսկ մեկի տվյալները դեռ ճշտվում են։

ArmDaily.am-ը փորձել է իմանալ հայ-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված տղաների, նրանց կիսատ մնացած երազանքների ու կյանքի մասին։

Այսպես, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, երիտասարդ այս զինծառայողը մասնակցել էր նաև 44-օրյա արցախյան պատերազմին և հրաշքով փրկվել էր։ Արթուրը ծնվել է Լոռու մարզի Անտառամուտ գյուղում։ Գյուղապետի հետ զրույցում իմացանք, որ որոշել էր վերադառնալ հայրենի գյուղ և ամուսնանար, ուներ երկու քույր, մեկ եղբայր, քույրերն ամուսնացած են։ 

«Շատ ուրախ, բարի, կյանքով լի կարգին տղա էր»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Անտառամուտի գյուղապետ Արայիկ Գևորգյանը։

«Ասում էր գամ, ամուսնանամ»,-հուզմունքը հազիվ զսպելով պատմում է Գևորգյանը։

Գյուղապետն ասում է՝ ես չեմ կարող ընտանիքին ասել այս մասին, չգիտեմ հիմա իրենց ասել են, թե ոչ, բայց ես չեմ կարող, ախր ընտանիքը գիտեր, որ գերի է։

Արթուրն ընդամենը 23 տարեկան էր։

Շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյանի մասին մեզ իրարամերժ տեղեկություններ հասան, շատ բաներ հրապարակման ենթակա չեն։ Միայն տղայի հայրենի գյուղից՝ Դեբեդից, մեզ հայտնեցին, որ Դավիթը 45 տարեկան էր, ամուսնացած չէր, ապրում էր ծնողների հետ, և որ նրա անունը չպետք է լիներ ՊՆ-ի հրապարակած ցանկում, բայց ինչու՝  չկարողացան ասել։

Ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը ծնվել է Տավուշի մարզում, 31 տարեկան էր։ Տարոն Սահակյան, 44-օրյա պատերազմի մասնակից էր, ամուսնացած էր, ուներ 1 որդի։ Երբ Տարոնի դին նոր էին Հայաստան տեղափոխել, լուրեր էին պտտվում, որ նա մինչև վերջ պայքարել է, գերի է վերցրել մեկ ադրբեջանցու, սակայն հրաման է ստացել՝ վերջինին բաց թողնել, ապա ինքն է գերեվարվել ու սպանվել դաժան ծեծով։ Ավելի ուշ Տարոնի եղբայրը հերքել էր այդ լուրը։

«Ես հիմա մորգում եմ, նման բան չկա, եղբայրս զոհվել է բեկորային հարվածից»,-ասել էր Տարոնի եղբայրը։

Պայմանագրային զինծառայող՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը «Հետք» կայքի լրագրող Երանուհի Սողոյանի ազգականն էր։

«Թշնամի երկրի ագրեսիայի հետեւանքով երեկ զոհված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանն իմ ազգականն է մորական կողմից՝ մամայի մորաքրոջ տղայի թոռն է: Մերուժանի դին հիմա հայրական տուն է բերում կրտսեր եղբայրը՝ Վարուժանը, որ եղբոր հետ դիրքերում է եղել: Նրա մահը կսգան Գյումրիում, բայց հուղարկավորելու են Եռաբլուրում: Նա կյանքը տվեց հանուն հայրենիքի: Խոնարհումս...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել լրագրողը։

Նշենք, որ Մերուժանը ծնունդով Գյումրիից էր։

1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան։ Գուրգենը նույնպես գյումրեցի էր, ուներ բավական մեծ ընտանիք, անցած տարի Գյումրիում սպանել էին Գուրգենի եղբոր որդուն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին թշնամի Ադրբեջանի հերթական անգամ հարձակում էր գործել հայկական դիրքերի ուղղությամբ, ողջ օրվա ընթացքում իրավիճակը մնացել է ծայրահեղ լարված, որի հետևանքով հայկական կողմը ունի գերիներ, անհետ կորածներ և զոհեր։

Սեդա Մակարյան

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում
Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը․ Խաչատուր Քոքոբելյան
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Ավազակային հարձակում՝ բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Լատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց որպես «ահաբեկչությանն աջակցող պետություն»
Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն` 1 ժամի դիմաց 1050 դրամ ժամավճարով
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
Ընթանում է ԲԵՎԵՌԻ ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումը երկրորդ տարիքային խմբի պատանիների մասնակցությամբ․ ֆոտոշարք
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի
Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին և ի՞նչ իրավիճակ է սահմանին. լրահոս
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ
Օգոստոսի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™