Չէի խաղա կինոյի վերջում մեռնող աղջկա դեր. Բլից հարցազրույց դատավոր Անի Հարությունյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը։
Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ ու ինչո՞ւ։
-Երգչուհի, երգել շատ էի սիրում։
Մանկության սիրելի խաղալիք։
- Գնդակ։
Երկրպագուներ։
-Չեն բացահայտվել։
Կնոջ իդեալը ձեզ համար։
- Յուրաքանչյուր հավասարակշռված, խելացի և ժպտերես կին։
Իսկական տղամարդը։
-Ում կողքին կինն ապահով է զգում։
Տանը ոտքի են կանգնում, երբ դուք մտնում եք։
- Տանն արդեն քնած են, երբ աշխատանքից տուն եմ մտում:
Անի Հարությունյանը խոհանոցում, ինչ եք սիրում պատրաստել։
-Նախընտրում եմ ուտել։
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ... ։
- Կարաոկե։
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Երեխաներս և կյանքս՝ իր բոլոր երանգներով։
Նախընտրելի բրենդներ։
- Made in Armenia։
Ձեր երեխաներն էլ են դատավոր դառնալու։
- Եթե ցանկանան։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստր լինելու հանգամանքը ձեզ խանգարո՞ւմ է, թե՞ օգնում։
– Հայրս՝ միայն հպարտություն:
Ունեցվածքը, որի մասին գրվել է, աշխատե՞լ եք, թե՞ պապական հարստություն է...։
– Ունեցվածքն ինձ համար հարստություն չէ:
Կաշառք տվե՞լ եք որեւէ մեկին։ Իսկ ձեզ տվե՞լ, առաջարկե՞լ են։
-Բաժանորդն անհասանելի է …
Ընկերուհիներ ունե՞ք։
-Այն էլ նախանձելի։
Ռոմանտիկ ընթրիք։
-Կարմիր զգեստ, Պատրիցիա Կաասի մենահամերգ։
Օրվա հարցը՝ ինչ հագնել...
-Պարտադիր՝ ներկայանալի։
Ի՞նչը կարող է ձեզ երջանկացնել։
- Որպես կանոն՝ սուրճը։
Ի՞նչ չեք կարողանում պատրաստել։
- Սկանդալ։
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսուհուն եք նմանեցնում։
- Ղազարոս Աղայանի Անահիտին:
Կյանքի դասեր։
- Անհնարին ոչինչ չկա:
Բամբասանք ձեր մասին։
- Անհաղորդ եմ դրանց։
Ինչի՞ համար եք զղջում։
-Երբեք չեմ զղջում։
Ո՞ւմ եք սիրում։
-Նույնիսկ ինձ չսիրողներին։
Ու՞մից եք դժգոհ։
-Երբեմն ինձանից։
Երբ զայրանում եք։
-Խորը շունչ եմ քաշում։
Երբ զարմանում եք... ։
-Ապա անկեղծորեն։
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Կինոյի վերջում մեռնող աղջկա դեր:
Հիասթափվում եւ հուսահատվում եք... ։
-Կյանք է, կպատահի
Վախենո՞ւմ եք...։
- Ոչ։
Հավատում եք...։
- Այո։
Հոգսեր....
-Կյանքի ոչ էական, սակայն անխուսափելի մանրուքներ:
Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված։
-Это было давно и … правда.
Ընտանիքը..
- Հարստություն։
Չիրականացած երազանք։
-Դառնալ երգչուհի։
Թուլություններ, թերություններ...։
– ճանապարհ և հաղթանակ։
Զանգ ԲԴԽ-ից։
-Ալո, լսում եմ։
Խորհրդակցական սենյակում։
- Առերեսում արդարության հետ։
Հարց շարքի հաջորդ անդամին։
- Ի՞նչ եք եղել նախորդ կյանքում։
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Գեւորգ Նարինյանը ձեզ հարցնում է՝ քրդերը պետականություն կունենա՞ն վե՞րջը։
-Ամենայն հավանականությամբ, երբ Արարատ լեռը կընդգրկվի Հայաստանի պետական սահմանների մեջ։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են Ալեքսանդր Ազարյանը ,Գագիկ Հովհաննիսյանը, Քրիստինե Մկոյանը Գեւորգ Նարինյանը ։
Շարքը՝ Ինգա Մարտինյանի