Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից Լուրջ խմորումներ՝ ՀՅԴ Գերագույն եւ Ընդհանուր ժողովից առաջ․ կուսակցությունում որոշել են մերժե՞լ «ընկեր Իշխանին» Մահվան թվերը շտկեցին եւ վե՞րջ․ պատասխանատվության ենթարկվողներ չե՞ն լինելու, թե +/-700-ը տեխնիկական վրիպակ է Ինչու փողոցային պայքար չի սկսվում. ղազախական դեպքերը եւ Պուտինի հայտարարությունը՝ սառը ցնցուղ Ինչու է Գագիկ Ջհանգիրյանը երեկ երեկոյան այցելել Վճռաբեկ դատարան Փակ հանդիպում Քոչարյանի հետ. երկրորդ նախագահը գոհ չէ՞ խորհրդարանական խմբակցության աշխատանքից «Հայաստան»-ի էլիտար ֆոտոշարքը արել է Նաոմի Քեմփբելի լուսանկարի՞չը. որքան է այն արժեցել
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սահմանային միջադեպերը, թշնամու առաջխաղացումը եւ մեր իշխանության «հուժկու» հակահարվածը՝ Պապիկյանի՝ ՊՆախարար նշանակմամբ

Խմբագրական
Հայաստանում իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ մի քանի ժամ լրահոսին չհետեւելուց հետո դժվարանում ես միանգամից ընկալել տեղի ունեցածը։
Նախ, երեկվա սահմանային իրավիճակը, Սիսիանում, Ջերմուկում թշնամու առաջխաղացման մասին լուրերը, որոնք, ինչպես միշտ, պատշաճ արձագանք չստացան իրավասու մարմիններից։ Բավականին ուշացումով եւ կցկտուր հաղորդագրություններ տարածեց ՊՆ-ն, բայց օդում կախված լուրերը եւ սահմանից եկող մտահոգիչ տեղեկությունները այդպես էլ մնացին չփարատված։
 
Վերջիվերջո՝ ինչ է տեղի ունեցել սահմանին, թշնամին քանի մետր է առաջխաղացում ունեցել, քանի դիրքի տարածք է, արդյոք մեր բանակը հակահարված է տվել, եթե ոչ, ինչու, ում հրամանով, արդյոք նահանջի հրաման եղել է, եթե թշնամին որեւէ առաջխաղացում չի ունեցել, ինչի շուրջ էին ժամեր շարունակ բանակցում, ինչպես է պաշտպանության նախարարությունը մեկնաբանում տարածված տեսանյութը մեր զինվորների մասնակցությամբ։
 
Մյուս լուրը, որ տարածվեց անմիջապես Կապանի ընտրությունների ելքը հայտնի դառնալուց հետո, ԱԱԾ-ն հայտնեց, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։
Ինչպես ասում են՝ աչքներս լույս, կարո՞ղ է ԱԱԾ-ն միանգամից հայտնի, թե ուրիշ որտեղ են թշնամիները մաքսակետեր տեղադրելու, ավելի լավ չէ՞ ինֆորմացիան ի սկզբանե ամբողջական չափաքանակով տրամադրել, քան կաթիլ-կաթիլ սթրեսի ենթարկել հանրությանը։
 
Երկրորդ՝ իշխանությունից որեւէ մեկը պատրաստվում է հայտնել, թե այս մաքսակետերի տեղադրմամբ քանի գյուղ է ընկնում շրջափակման մեջ, քանի բնակիչ ունեն այդ համայնքները, ինչպես է ապահովվելու պարենի, բժշկական օգնության, կրթական հարցերը, արդյոք մաքսակետերի տեղադրումը չի հայաթափի այդ գյուղերը, ինչը հենց մեր թշնամու քաղաքականության նպատակն է։ Օրինակ՝ Կապանի նորընտիր քաղաքապետը հայտարարել է, որ 6 բնակավայրի բնակիչների պարենային ապահովման մասին է պետք մտածել՝ մոտ 600-700 մարդ, դա Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ , Շիշկերտ գյուղերն են։
 
Երրորդ հարցը՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ մեր հարեւան Իրանի հետ, քանի որ մաքսակետեր տեղադրվել են միջպետական ճանապարհին եւ փաստորեն քանի որ մենք տեր չենք մեր տարածքին, չենք էլ կարող համարվել հուսալի գործընկեր եւ հարեւան։ Կա նաեւ մյուս հարցը՝ արդյոք այլընտրանքային ճանապարհը պատրաստ է եւ այն կարող է սպասարկել այդքան բեռնատարների։
 
Եւ այս ամենի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից պաշտպանության նախարար է փոխում, երեք տարվա մեջ՝ արդեն 4-րդ անգամ։ Առհասարակ, պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, ազգային անվտանգության ամենապահպանողական կառույցներն են, որտեղ նշանակումները հաճախակի բնույթ չունեն։ Նախ, այդ ոլորտներում պատահական մարդիկ չպետք է նշանակվեն, բարձր, խիստ չափորոշիչներ պետք է լինեն՝ հաշվի առնելով, որ այդ ոլորտների ղեկավարումը կապված է մեր ֆիզիկական գոյության, երկրի, պետականության պահպանման հետ։
Երկրորդ՝ բացառապես պրոֆեսիոնալների նշանակումը պետք է լինի երկարաժամկետ, որպեսզի պաշտոնյաները հասցնեն ծանոթանալ, տիրապետել եւ հաջողություններ գրանցել, ծրագրեր իրականացնել։ Այդ ոլորտներում այսրոպեական ծրագրեր չես կարող իրականացնել, իսկ աշխատանքի պտուղները երեւում են տարիների արդյունքում։
Հիմա եթե պետության ղեկավարը պաշտոնավարման 3 տարիների ընթացքում 4 ՊՆախարար է փոխում, 3 ԱԳնախարար, 3-4՝ ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն, կներեք, այստեղ խնդիրը այդ ղեկավարի մեջ է։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ բոլորն էլ անհաջող կադրեր են եղել, ձախողել են կառավարումը, բայց ո՞վ է մեղավոր նման կադրերի ընտրության հարցում, իհարկե, իշխանության ղեկավարը։
Ընդ որում՝ բոլոր դեպքերում նշանակումները-ազատումները եղել են առանց հիմնավորման, վարչապետը ընդամենը հայտարարել է, որ նպատակահարմար է համարում այս կամ այն պաշտոնյայի փոփոխությունը։ Ի՞նչ է արել այդ պաշտոնյան, ինչու են ազատում կամ նշանակում, գուցե այնպիսի արարք է թույլ տվել, որ ոչ թե պետք է բավարարվել քաղաքական պատասխանատվության ենթարկելով, այլ քրեական, այս հարցերը մշտապես բաց են մնում։ Հիմա, օրինակ, պետք է Արշակ Կարապետյանը հաշվետու լինի հանրությանը եւ տեղեկացնի, թե ինչ է հասցրել անել, ինչն է ձախողել, արդյոք կարողացել է ՀՀ սուվերեն տարածք ներխուժած սահմանախախտ ադրբեջանցիներին ոչնչացնել, ինչպես հոխորտացել էր։
 
Բաց է մնում նաեւ հարցը, թե ինչու է այս կամ այն անձը նշանակվում որեւէ պաշտոնի, հիմա եթե Սուրեն Պապիկյանը լավ ՏԿՆախարար էր, հետո ընտրություններին լավ աշխատեց որպես շտաբի պետ, նշանակեցին փոխվարչապետ, ի՞նչ է՝ դա նշանակում է, որ Պապիկյանը կարող է լավ ՊՆախարար աշխատել։ Այն էլ այսօր, երբ մեր բանակը իր լավագույն օրերը չի ապրում, իսկ անվտանգության սպառնալիքները առավել քան շոշափելի են։ Ինչ զինվորական անցյալ ունի Պապիկյանը՝ բացի ծառայության ժամանակ վերադասին դանակահարելուց, ինչ պրակտիկ եւ տեսական գիտելիքներ ունի նա, որ կարողանա ղեկավարել Պաշտպանության նախարարությունը այս բարդ շրջանում։ Չէ՞ որ բանակը դա կուսակցության գրասենյակ չէ, ոչ էլ որեւէ համայնքում ՏԻՄ ընտրություն, որտեղ կարող ես այցելել եւ օրուգիշեր պատմել քո արած ասֆալտի, իրականացրած ծրագրերի մասին, բանակը սպեցիֆիկ եւ մասնագիտական կառույց է, որտեղ մտնելու իրավունք ամեն մեկը չպետք է ունենա։ Դա անարգանք է սպայի, զինվորի, բանակի նվիրյալների նկատմամբ, երբ պատահական մեկին նշանակում են նախարար։
 
Թերեւս պետք չէ զարմանալ իշխանության իրականացրած կադրային քաղաքականության վրա, պետք է զարմանալ, եթե որեւէ աշխատասեր, պրոֆեսիոնալ, արժանի մեկը պաշտոն է ստանում, մնացած դեպքերում ամեն ինչ մեր ծուռ հայելիների թագավորությունում է տեղավորվում։ Կարող ենք փառք տալ, որ Պապիկյանից ավելի բեթար կադր չի նշանակվել նախարար, չէ՞ որ այդպիսի օրինակների պակաս չկա։
Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին
Հաստատվել են միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում
Բջջային օպերատորի ենթակայաններից մի քանի տասնյակ մարտկոցներ գողացած տղամարդիկ ձերբակալվել են (տեսանյութ)
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարն ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը
Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին
Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ
Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները
ՄԻԵԴ-ը «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով հարցադրումներ է ուղարկել 2019թ-ին, բայց կառավարությունը չի առարկել․ իրավաբան
Ռուբեն Վարդանյանը գնե՞լ է ArmNews-ի բաժնետոմսերը․ հեռուստաընկերությունում ժողով է եղել
Հայտարարել ենք էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ. Ժաննա Անդրեասյան
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանը՝ Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Պետական բժշկական հաստատությունները աշխատավարձ չեն ստացել. ահազանգի հետքերով
Քոչարյանի գրասենյակն արձագանքում է նախընտրական քարոզարշավին Նաոմի Քեմփբելի լուսանկարչին հրավիրելու և նրա ծառայությունից օգտվելու մասին հրապարակմանը
Աչաջուր բնակավայրում գործարկվելու է շչակ
Թուրքիան այս տարեսկզբին կներկայացնի Hürjet ուսումնական մարտական ինքնաթիռը
Տարեսկզբից մինչև օրս իրականացվել է 2507 ստուգայց, արձանագրվել 61 խախտում. ԱԱՏՄ
Սպասվում է ձյուն
Դոլարի փոխարժեքը կայուն է
Արմեն Չարչյանը մանդատը վայր կդնի
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Մարզպետարանների պաշտոնական կայքերը անհասանելի են, Ա. Գևորգյանը չի մեկնի ԵԽԽՎ. հունվարի 18-ն՝ ամփոփ
Ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանում
Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Բլինքենն այս շաբաթ կայցելի Կիև և Բեռլին
«А может не надо?». լավ բաներ անող Ռուբինյանը (տեսանյութ)
Բժշկական հետազոտություն անցնելու նպատակով Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Արմեն Ղուլարյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հանրային խորհրդի ստեղծում և Սահմանադրության հնարավոր փոփոխություններ. Արցախի նախագահը հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ
Ով է հաղթել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի տնօրենի մրցույթում
Ինչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակ
Աննա Դովլաթյանի ձմեռային կերպարը
Գերշահույթներ տնտեսվարողներին, գերվնասներ՝ քաղաքացիներին եւ շրջակա միջավայրին․ տոպրակների դեմ պայքարի հայկական փորձը
Դեսպան Խաչատրյանը Դունյա Միյատովիչին է ներկայացրել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը
Վարչապետի մոտ քննարկվել են Հայաստանի վերափոխման մինչև 2050 թ. ռազմավարության լավարկմանն ու նոր բովանդակության մշակմանը վերաբերող հարցեր
Գերմանիան ստանձնեց իր պարտականությունները, իսկ Թուրքիան չի հրաժարվել Թուրանից. միջազգայնագետը՝ Իսրայելի եւ Կիպրոսի հետ համեմատությունների մասին
Ինչու են անհասանելի մարզպետարանների պաշտոնական կայքերը. պարզաբանում են նախարարությունից
Հայհոյել էր, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա առևանգել. ոստիկանների բացահայտումը
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել
Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Հռոմի պապը 100 հազար եվրո կհատկացնի Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող միգրանտներին օգնելու համար
«Պատմական օր» Արզաքանցյանի կնոջ համար
Այս իշխանությունը դասակարգային պայքար է սկսել մամուլի դեմ. Սաթիկ Սեյրանյան
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™