Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս Մովսես Հակոբյանին հարցաքննել են, իսկ կառավարությունը գումար է տալիս ՀԿ-ներին. մամուլ Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են Եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել. Փաշինյան Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. Փաշինյան Ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայտնի հացադուլավորները՝ քաղաքական եւ ապաքաղաքական պահանջներով՝ իրենց օգուտներով եւ վնասներով

Վերլուծական
Երգիչ, համատեղության կարգով նաեւ քաղաքական գործիչ Մհեր Արմենիան երկու օր է՝ Մատենադարանի մոտ հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
 
Առհասարակ, հացադուլը քաղաքական պայքարի ծայրահեղ միջոցներից է, որին պարբերաբար դիմում են հանրային, քաղաքական գործիչները իրենց այս կամ այն նպատակին հասնելու համար։ Իհարկե, այլ հարց է, թե որքանով է հացադուլը արդյունավետ պայքարի միջոց հայ իրականության մեջ։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ հայ իրականության մեջ հացադուլը արդյունավետ պայքարի միջոց չէ, հատկապես, երբ դրա միջոցով հասնելիք նպատակները մեծ եւ ծանր են։
 
Բայց այնպես էլ չէ, որ հացադուլը լրիվ անիմաստ պայքարի գործիք է, մարդիկ նման արմատական քայլերով կենսագրություն, պայքարի ուղի են կերտում, հանրային հնչեղություն հաղորդում որեւէ խնդրի, իրենց վրա ուշադրություն սեւեռում։
Մհեր Արմենիայի հացադուլը պատճառ դարձավ, որպեսզի վերհիշենք հայտնի հացադուլավորներին։ Ճիշտ է՝ երգիչը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու եւ հենց այդ հավատով էլ հացադուլ է հայտարարել, բայց հիշեցնենք, որ հայ իրականության մեջ ղեկավարության հրաժարականի պահանջով հացադուլները ավարտվել են դրանք դադարեցնելով։
 
Ի դեպ, Փաշինյանի հրաժարականի պահանջով Մհեր Արմենիան միակ չէ, ով հացադուլի է դիմել։ 2020թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հացադուլ էր հայտարարել «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը, Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ էր հայտարարել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, նրան էր միացել մեկ այլ դաշնակցական Գարիկ Ավետիսյանը, 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը։ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարածներին այցելելուց հետո 9-րդ օրը դադարեցրին հացադուլը։
 
Գուցե պատմությունը բացառություններ սիրո՞ւմ է, ո՞վ իմանա եւ այս անգամ երգիչ Մհերի հացադուլը ծառայի իր նպատակին։ Ներկայացնում ենք քաղաքական շարժառիթներով հացադուլ հայտարարած գործիչներին։
 
Ամենաերկար տեւած քաղաքական հացադուլը իրականացրել է նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը, 2013թ ողջ քարոզարշավի ընթացքում՝ շուրջ 30 օր «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով Ղուկասյանը հացադուլ իրականացրեց Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ։ Ընտրություններին 18-ին նա ստացավ 8328 ձայն, կամ ձայների 0,57%-ը:
Երկրորդ անգամ Ղուկասյանը հացադուլ հայտարարեց 2016թ, երբ մեղադրվում էր Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ այդ քայլով բողոքում իր նկատմամբ անարդար վերավերմունքի դեմ, այդ ժամանակ եւս նրա հացադուլը տեւեց մեկ ամիս։
 
Հայտնի «հացադուլավոր» էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Առաջին հրապարակային հացադուլը հայտարարեց 2011թ. մարտի 15-ին, այն տևեց 14 օր: Հացադուլով նա արտահայտում էր իր բողոքը իշխանությունների քաղաքականության նկատմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահին կոչ էր արել հրաժարական տալ եւ ասել էր, որ ժողովուրդը պետք է միավորվի «Հանուն ազատության եւ արդարության»: Հովհաննիսյանն այն ժամանակ հացադուլը դադարեցրեց մարտի 30-ին' հայտարարելով, որ հաջորդ օրը դստեր' Շուշիի ծննդյան տարեդարձն է, և ինքը գնում է տուն, ընտանեկան միջավայրում դստեր ծննդյան տոնը նշելու համար:
 
2013թ մարտի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ սկսեց Ազատության հրապարակում իր հրավիրված հանրահավաքից հետո՝ վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ անգամ նա հացադուլը դադարեցրեց հենց դստեր ծննդյան տարեդարձի օրը' մարտի 31-ին՝ հացադուլ անելով ոչ թե 14, այլ' 21 օր:
 
Մյուս հայտնի հացադուլավորը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն է։ 2013թ նա հացադուլով միացել էր Անդրեաս Ղուկասյանին, եռօրյա չոր հացադուլ «Ո՛չ ընտրակաշառքներին» կարգախոսով, որը անց էր կացնում ոչ թե ԳԱԱ-ի մոտ, այլ շարունակելով իր գործունեությունը։ 2014թ սեպտեմբերի 7-ին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, այդ ժամանակ նա հացադուլը դադարեցրել է սեպտեմբերի 13։
 
2017թ նոյեմբերի 20-ին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն հացադուլ էր հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի գործողությունների դեմ, քանի որ մերժել էին տրամադրել սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պաշտոնաթուղթ։ Ավելի ուշ Հայրիկյանի հացադուլին միացրել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նոյեմբերի 24-ին նրանք դադարեցրին հացադուլը։
 
Բոլոր այս դեպքերում քաղաքական գործիչների պահանջները չեն կատարվել, որեւէ պաշտոնյա հրաժարական չի տվել, ոչինչ չի փոխվել, հետեւաբար՝ հացադուլը՝ ոչ քաղաքական պահանջներով օգտագործելը ավելի արդյունավետ է, օրինակ՝ «Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմփրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը 21 օր հացադուլ արեց, արդյունքում ԿԳՄՍՆախարարը այցելել էր նրան, համաձայնության էին եկել։ Հաջողության հասած այլ «ապաքաղաքական» հացադուլներ եւս եղել են, իսկ քաղաքական հացադուլները հանրային կյանքում որեւէ հեղափոխություն չեն արել՝ բացի հացադուլավորին պատճառած վնասից եւ օգուտից։
Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ
Պատվաստումային գործընթացը շարունակվում է
Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարները հեռացրել են Սունդուկայն փողոցի շենքի տանիքից պոկված թիթեղը
Երևանում Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Օրվա աստղագուշակ
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 40 ահազանգ է ստացվել
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է
Ադրբեջաներեն թեստի արտահոսք․ Վրաստանի ԿԳՆ-ն հայտնվել է մեծ սկանդալի մեջ
«Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է Իսրայելի հետ զինադադարի կնքումը
Հաստատվել է առարկայական չափորոշիչներ և ծրագրեր փորձարկող 2-3-րդ, 5-8-րդ եվ 10-11-րդ դասարանների 2022-2023 ուստարվա ուսումնական պլանը
Օգոստոսի 8-ին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Շախմատի օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է, կանայք՝ հաղթել
Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիս քաղաքից էր
Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր․ Զելենսկի
Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է. պատգամավոր
Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
ԱԺ Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմում է ստացել
Whatsapp-ը նոր գործառույթ ունի
Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը
ՀՀ-ում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, սպասվում է քամու ուժգնացում
Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes-ներն ու Opel-ը. կան հոսպիտալացվածներ
Չինաստանում պատմական մասունք են այրել
18-հարկանի շենքի մալուխների հորանում բռնկված հրդեհից տուժել է 7 մարդ, 1-ը՝ երեխա․ տարհանվել է 85 անձ
Վրաստանում ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին չի մեկնարկի
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան
Մեր միակ լուծումը Արցախի և ՀՀ-ի ռազմավարական դիմադրության մակարդակն արագ բարձրացնելն է. ԱՀ պետնախարա
Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Արճիս բնակավայրում շչակ է գործարկվելու
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Այս երկու օրվա աշխատանքը ինձ լավատեսություն է տալիս, որ մենք ճիշտ ընթացքի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան
Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մարվել է․ ԱԻՆ
Հավաքվել ենք իրար հրաժեշտ տալու. Աղավնոյի երեխաներ
Ադրբեջանը լիքը փող ունի. ինչու՞ հայրենիքը հանձնելու դիմաց չպիտի փող առաջարկեր ՀՀ վարչապետի պաշտոնը գրկած-նստածին. Մելիքյան
Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 584 միլիոնը
Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան
39-ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երաշտի պատճառով հատուկ ռեժիմ են սահմանել Ֆրանսիայի ողջ տարածքում
Ջո Բայդենի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել
«Սոթքի հատվածում եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». զինվորի հարազատ
Հրդեհ վերելակի հորանում․ կան տուժածներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™