Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ավանեսյանի անկումը, Թորոսյանի ռեաբիլիտացիան և Զեյնալյանի անհետանալը կորոնավիրուսի «հաղթանակի» ֆոնին

Վերլուծական
Առողջապահության նախկին նախարար, այժմ շարքային պատգամավոր Արսեն Թորոսյանի մոտ երկրորդ շնչառություն է բացվել։ Տեւական ժամանակ բավականին պասիվ վիճակում գտնվող նախարարը վերջին շրջանում ակտիվացել է, վերականգնել ֆեյսբուքում իր էջը եւ ակտիվորեն լուսաբանում է իր աշխատանքը։

Այս ընթացքում Թորոսյանը այցելում է հիվանդանոցներ, տարբեր հաստատություններ, մի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, թե առողջապահության նախարարը Թորոսյանն է, ոչ թե նրա նախկին կադրը՝ Ավանեսյանը։
Արսեն Թորոսյանն այնքան ակտիվ է զբաղվում կորոնավիրուսի դեմ պայքարով, ելույթներ, հարցազրույցներ տալիս, որ նույնիսկ նախարար ժամանակ այսքան հրապարակային եւ ակտիվ չի եղել։

Թորոսյանն այցելում է մարզային հիվանդանոցներ, բժշկական, ուսումնական կենտրոններ։ Նրա էջում նույնիսկ նախկին նախարար Արա Բաբլոյանի հետ հանդիպման, քննարկման լուսանկարներ կան, այն Բաբլոյանի, որի դեմ Թորոսյանի քաղաքական թիմը քրեական գործեր էր հարուցել։ Մի խոսքով՝ այս տեմպերով Թորոսյանը նույնիսկ «Զինվորի տուն» կայցելի, կլուսանկարվի ոխերիմ մրցակից Արմեն Մուրադյանի հետ, էջում էլ համապատասխան հրապարակմամբ հանդես կգա։
Եւ այս ամենը հանուն Անահիտ Ավանեսյանի՝ իր նշանակած կադրի, ով, այսպես ասած, ուրացավ Թորոսյանին եւ սկսեց ինքնուրույն գործել՝ ազատվելով նրա ազդեցությունից։
Ավանեսյանն այժմ պաշտոնավարման մայրամուտին է հասել, իսկ Թորոսյանը լուրջ ռեաբիլիտացիայի շրջանում է՝ուժերը ցուցադրելու, վերահաստատելու եւ ապացուցելու, որ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարը կարող է փրկել մի մարդ եւ այդ մի մարդը ինքն է։

Ինչեւէ, մենք բոլորս հիշում ենք էքսցենտրիկ Թորոսյանին եւ նրա հակասական հայտարարությունները կորոնավիրուսի դեմ պայքարում, նրա արմատական հայտարարությունները եւ կտրուկ դիրքորոշումները։ Փոխվե՞լ է այժմ Թորոսյանը, թե ոչ՝ դժվար է ասել։ Սակայն փորձեցինք Առողջապահության նախարարությունից ճշտել՝ ինչպես են վերաբերում Թորոսյանի այցերին, ակտիվ գործունեությանը, համաձայնեցված են դրանք նախարարության հետ, արդյոք տպավորություն չի ստեղծվում, թե նախարարի գործառույթը նախկինը վերցրել է իր ուսերին, սակայն ԱՆ-ն մեր հարցերն անպատասխան թողեց։

Հանուն արդարության պետք է նշել, որ կորոնավիրուսի տարածվածությունը Հայաստանում արդեն անվտանգության լուրջ սպառնալիք է, որի դեմ պետք է պայքարեն բոլորը՝ անկախ իրենց հեռահար նպատակներից եւ պլաններից։ Այնպես որ Թորոսյանի ակտիվությունը, ինչ հիմքեր էլ որ ունենա, ավելի գովելի է, եթե կարող է գեթ մեկ անձի ստիպել, համոզել պատվաստվել, քան խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի անգործությունը, որն այս ընթացքում ընդամենը մեկ նիստ է արել՝ ընտրելով հանձնաժողովի տեղակալ եւ հաստատելով աշխատակարգը։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում, երբ դեռ Թորոսյանը նախարար էր, հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալն էլ՝ Զեյնալյանը եւ Բադալյանը՝ նրա հակառակորդները, օրումեջ նիստեր, քննարկումներ էին հրավիրում, նախարարությանը ԱԺ բերման ենթարկում, հարցազրույցներ տալիս։ Հետաքրքիր է՝ խորհրդարանական այս հանձնաժողովը ինչու է անգործության մատնվել, նրան չե՞ն հուզում կորոնավիրուսից օրական արձանագրվող հակառեկորդները, քննարկելու ոչինչ չկա՞, կարիք չկա՞ համավարակի դեմ պայքարի շրջանակներում օգնել պետությանը, իշխանություններին։ Ստացվում է, որ նախկինում նրանց խնդիրը եւ մտահոգությունը ոչ թե կորոնավիրուսն էր, այլ Թորոսյանը, հավանաբար այս հանձնաժողովին պետք է քնից արթնացնել՝ ականջին շշնջալով, որ Թորոսյանը ցանկանում է վերադառնալ, դե ֆակտո խլել է նախարարի գործը։ Ի դեպ, այս հանձնաժողովի ՔՊ-ական անդամների հետ օրեր, շաբաթներ շարունակ հնարավոր չէ կապ հաստատել, հեռախոսազանգերին եւ նամակներին չեն պատասխանում, իսկ միակ ընդդիմադիր անդամը՝ Արմեն Չարչյանը, գտնվում է անազատության մեջ։ 
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվը հասավ 7-ի
Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 20 անձանց թվում կա Իրանի 4, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ
Իրավիճակը «Սուրմալու»-ում. որոնվում է 17 մարդ, նրանց թվում են Իրանի և ՌԴ քաղաքացիներ. լրահոս
Խայտառակության մասին բաց գրառում. Բաբկեն Պիպոյան
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած․ ԱՆ
2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Իրանը հերքել է գրող Սալման Ռուշդիի վրա հարձակմանն իր առնչությունը
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, բայց կշարունակի բուժումը հիվանդանոցում
Չեղարկում եմ իմ մենահամերգը․ Արամ MP3
Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը
«Սուրմալու»-ում անհետ կորածների թիվը դարձել է 17
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
Դոլարի փոխարժեքն աճել է
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է (տեսանյութ)
Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից․ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Wildberries-ը փոխել է անվանումը
Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. Արայիկ Հարությունյան
Կրակոցներ՝ Երևանում
ՄԻՊ-ը իր մտահոգություններն է հայտնել
Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ
Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™