Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի սակագնի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում Քանի ծառայողական մեքենա ունի ԱԺ-ն և քանիսն են սպասարկում խորհրդարանի ղեկավարությանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Փաստ». «Աննախադեպիզմի» համախտանիշն ընդդեմ բյուջեի ճաքերի ու տնտեսական կոլապսի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված իր անվտանգության համակարգը։

Շատ կարևոր է, որ իրենց ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունը մշակելիս իշխանությունները հաշվարկեն առկա իրողությունները, դրանց զարգացման ընդհանուր միտումները ու նկատի ունենան բոլոր հնարավոր ռիսկերը, այլ ոչ թե ցանկալին ներկայացնեն որպես իրականություն։ Այլապես միշտ էլ կարելի է տնտեսության վերաբերյալ լավագույն ցանկությունների ու կենացների ժողովածուներ ներկայացնել։ Բայց, կարծես թե, մեր երկրի տնտեսական պատասխանատուների մոտ աննախադեպ աճեր նկարելը արդեն սովորություն է դարձել։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, որն ընդհանրապես տառապում է «աննախադեպիզմի» համախտանիշով, չի կարող երկար ժամանակ դիմանալ առանց գույնզգույն թվերով հանրությանը « ապշեցնելու» և «ցնցելու» գայթակղության, թե՝ տեսեք, ՀՀ ողջ պատմության մեջ նման աննախադեպ ցուցանիշներ երբևէ չեն գրանցվել։ Ի դեպ, այստեղ որոշ առումներով նա իրավացի է. Հայաստանի տնտեսությունն իրոք երբեք նման ողբերգական ցուցանիշներ չի արձանագրել «հետլևոնական» ողջ ժամանակահատվածում: Սա՝ սև հումորի շարքից էր, իսկ եթե ավելի լուրջ, ապա իսկապես Փաշինյանը զբաղված է թվային պարզ մանիպուլ յացիաներով:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը ներկայացրեց, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Ըստ նրա, այդպիսի ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Սակայն Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե անցյալ տարի համավարակի արդյունքում փակված աշխատատեղերի միայն մի որոշ մասն է վերաբացվել։ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշների համաձայն, ավելացել են նաև մարդկանց եկամուտները, քանի որ սեպտեմբերին աճել է աշխատավարձի ֆոնդը։

Բայց եթե հաշվի ենք առնում ահագնացող գնաճային վիճակը, ապա, մեծ հաշվով, չնչին չափով աշխատավարձի ավելացումը չի բարձրացրել մարդկանց գնողունակությունը, ընդհակառակը՝ թանկացման արդյունքում հիմա նրանք նույն գումարով ավելի քիչ ապրանքներ կարող են գնել։ Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։ Բացի դրանից, դեռ հարց է, թե ինչու է Փաշինյանը միայն սեպտեմբեր ամսվա ցուցանիշների մասին խոսում ու դրանք համեմատում միայն անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշների հետ։

Օրինակ՝ հետաքրքիր է՝ ինչո՞ւ ամբողջական պատկեր չի ներկայացնում, մասնավորապես չի խոսում այս տարվա 9 ամսվա ցուցանիշների ընդհանուր պատկերի մասին, ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ անցած տարվա համատարած լոքդաունի համեմատ այս տարվա ցանկացած աճային ցուցանիշ իրականում խոսում է տնտեսական լուրջ անկման մասին։ Երկրի ընդհանուր տնտեսական վիճակի մասին առանցքային ցուցիչ է նաև պետական պարտքը, որն արդեն հատել է 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Եթե տնտեսության ներսում ամեն ինչ այդքան հիասքանչ է, ինչո՞ւ է պետական պարտքը կարճ ժամանակահատվածում շեշտակի աճ գրանցում։

Կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն, օրինակ՝ չի նշում, թե 2022 թվականի բյուջեում ինչ հսկայական միջոցներ են հատկացվելու միայն պետական պարտքի սպասարկմանը, որը կարող էր ուղղել առողջապահության կամ կրթության ոլորտի բացերը լրացնելուն։ Մի խոսքով, միշտ էլ կարելի է ժամանակի ինչ-որ կտրվածքով դրական ցուցանիշներ գտնել ու ներկայացնել հանրությանը։ Կամ՝ եթե դրանք չկան, ուղղակի հորինել։ Օրինակ՝ աննախադեպության միտումի համաձայն՝ Փաշինյանը հայտարարում է, թե կապիտալ ծախսերը հաջորդ տարի աճելու են 55 տոկոսով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս թվերը իշխանությունների ներկայացրած հերթական փուչիկն են, քանի որ նրանց օրոք կապիտալ ծախսերը միշտ թերակատարվում են։

Ու այսպիսի պայմաններում իշխանությունները դրական սպասումներ գեներացնելու նպատակով անընդհատ խոսում են ճանապարհների ապաշրջափակման ու սահմանների բացման մասին, թե դրա արդյունքում աննախադեպ տնտեսական զարգացման հեռանկարներ կարող են բացվել հայկական բիզնեսի համար։ Սակայն, սրա հետ մեկտեղ, նրանք չեն ներկայացնում սահմանների բացման հետևանքով առաջ եկող հնարավոր ռիսկերը, որոնք հիմիկվանից պահանջում են հատուկ խրախուսական քայլերի ձեռնարկում հայկական տնտեսվարողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որպեսզի նրանց դիմադրողականությունը բարձրանա և կարողանան դիմանալ թուրքական ապրանքների հետ մրցակցությանը։

Դրա փոխարեն, իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ կարող են հորինել, որպեսզի հնարավորություն ստանան լցնել արագ դատարկվող բյուջեն։ Այնպես որ, իշխանությունների այսպիսի դիրքորոշման պարագայում լիովին անիմաստ է դառնում 2022 թվականի բյուջեի հետ մեծ հույսեր կապելը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մշտադիտարկվել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը
Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի սակագնի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից գործելու է ՓՄՁ ոլորտի հարցերով աշխատանքային խումբ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նախագահին ազգային տոնի առթիվ և հրավիրել Հայաստան
Մհեր Գրիգորյանն այսօր կհանդիպի Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հետ
Հարուցվել է քրգործ՝ ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ
Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը
Ես իմ դիմումի մերժումը համարում եմ ոչ իրավաչափ
«Տաթև» կրթահամալիրում հավի մսով և գազարով խճողակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել. ՍԱՏՄ
Դի Կապրիոն վաճառել է իր առանձնատունը
ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Յուրաքանչյուր 7 օրը մեկ անհրաժեշտ է գործատուին ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
Աշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով
Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում անկել է 500 գլխից ավելի կենդանի
Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված
Հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն՝ հանրային սննդի օբյեկտում նմուշառումների արդյունքների մասին
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում
Պայթյուն Իտալիայի նավթավերամշակման գործարանում
Դավիթ Ամիրյանը հետմահու պարգևատրվել է
Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին
Տավուշի մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 17 պաշտոնատար անձինք՝ մեղադրյալի կարգավիճակում
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է. ՄԻՊ
Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարին
Լենա Նանուշյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ նստաշրջանին
Քաբուլում դեղորայքի դեֆիցիտ է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 459 նոր դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™