Ես անձամբ եմ փլատակների տակից մարդ հանել. Քաղաքացին 33 տարի առաջ Սպիտակի երկրաշարժի մասին Սրանք փորձում են ԱԺ-ում տղամարդլամիշ լինել. քաղաքագետը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին ՏԻՄ ընտրությունների ավարտը նոր պայքարի սկիզբ. ի՞նչ է լինելու բարդ իրավիճակում հայտնված համայնքներում Գլխավոր դատախազությունում ինչպե՞ս են որակում ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը Ո՞վ եւ որտե՞ղ է Ալեն Սիմոնյանին տեսանկարահանել. սկանդալային տեսանյութի հետքերով Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. մանրամասներ Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի ամբողջական տարբերակը Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը Ինչու Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ հեռարձակումը ձայն չի ունեցել Ես շոկի մեջ եմ. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտության մասին Ալեն Սիմոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

Հասարակություն

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը հայտարարել են գալիք տարի Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման մասին։ Այս մասիրն հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նշելով, որ հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը և դրան զուգահեռ մեկ այլ խոշոր միջոցառում՝ STARMUS 6-ը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հազարավոր մասնակիցների գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի, երաժշտության փառատոնին։ 21-րդ դարում դրանք փոխկապակցված են։ Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։ Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ STARMUS-ը մինչև հինգերորդ փառատոնը եղել է ռոք երաժշտության և աստղագիտության մասին, իսկ STARMUS վեցերորդը, որն անցկացվելու է Հայաստանում, տարբերվելու է։ Այն լինելու է փառատոն ընդհանրապես երաժշտության և արվեստի մասին՝ դասականից մինչև ռոք, լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն, մինչև արհեստական բանականություն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մաս կկազմի ավելի խոշոր՝ STARMUS 6-րդ փառատոնի։

Ներկայացնելով STARMUS-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։ «Մենք հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհում 50-ից ավելի գիտական փառատոններ կան։ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ֆորմատը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն,- ասել է Գարիկ Իսրայելյանը։ -Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը և գիտությանը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Եթե մենք ցանկանում ենք կապ ստեղծել հասարակության, գիտության, տեխնոլոգիաների միջև, շատ բարդ բանաձևեր ենք մտածում, որոնցից մեկը STARMUS -ն է։ Ցանկանում ենք, որ այդ կապը հաստատվի, ուժեղանա և միշտ շարունակվի։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլոք: Թեման շատ հետաքրքիր է՝ 50 տարի Մարսի վրա։ Դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է զբաղեցնում, մնացածը՝ բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է»։

Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ STARMUS-ն օգտագործում է տիեզերքը և աստղագիտությունը, հետո միանում են բոլոր գիտությունները, ու փորձ է արվում գիտությունը կապել արվեստի հետ, որովհետև արվեստը շատ ավելի հասանելի է հասարակությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում STARMUS-ի անցկացումը. «Ներկայումս մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։ Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլորին, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը STARMUS-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերները, անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։

Որպես կառավարություն մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:

Ես անձամբ եմ փլատակների տակից մարդ հանել. Քաղաքացին 33 տարի առաջ Սպիտակի երկրաշարժի մասին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը
Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի երեխաներին
Եղանակը Հայաստանում
Սրանք փորձում են ԱԺ-ում տղամարդլամիշ լինել. քաղաքագետը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Դոլարի ու եվրոյի փոխարժեքը շարունակում է բարձրանալ․ ԿԲ
Սպիտակի երկրաշարժից 33 տարի անց, հայհոյախառը ծեծկռտուք ԱԺ-ում. Դեկտեմբերի 7-ն՝ ամփոփ
ՏԻՄ ընտրությունների ավարտը նոր պայքարի սկիզբ. ի՞նչ է լինելու բարդ իրավիճակում հայտնված համայնքներում
ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր. ԿԳՄՍՆ
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում վերընտրվել է մահապատժի վերացման հարցով գլխավոր զեկուցող
Փրկարարներն ապամոնտաժել են սյունը
Փոխհրաձգություն ադրբեջանաիրանական սահմանին
Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Դատախազությունն ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը․ ՔԿ
Անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում աղետի հետևանքով ծառացած խնդիրները․ ՀՀ փոխվարչապետ
Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան
Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան
Համլետ Բատիկյանը ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ
Ինչ է տեղի ունենում Դեմիրճյան-Բաղրամյան ԱԺ մուտքի մոտ. Ուղիղ
Արցախի պետնախարարը ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին. կողմերն անդրադարձել են սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին
Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել
Գլխավոր դատախազությունում ինչպե՞ս են որակում ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը
Ո՞վ եւ որտե՞ղ է Ալեն Սիմոնյանին տեսանկարահանել. սկանդալային տեսանյութի հետքերով
Ներսում, երբ ես եկա, Արծվիկ Մինասյանն էր խոսում Կոնջորյան Հայկի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Շտապօգնության մեքենա է ժամանել ԱԺ. մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել աշխատանքից ազատման. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հովիկ Աղազարյանը.Դիտեք այսօր՝ 21 .30-ին
Ծեծկռտուք, հայհոյախառը լարված իրավիճակ ԱԺ-ում 18+
Երկարաձգվում է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը
Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Արթուր Ղազինյանը 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ
Դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություն արել. Խամոյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞
Նախագահը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը
Վրաստանի արդարադատության նախարարությունը տուգանվել է Սաակաշվիլիի բանտային լուսանկարները հրապարակելու համար
Լուսահովիտ համայնքում և Վարագավան բնակավայրում շչակներ են գործարկվելու
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի ամբողջական տարբերակը
Հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում առաջարկվել է նոր մոտեցում
Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք
Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին
Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդը
Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան
Գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™