Գլխավոր դատախազությունում ինչպե՞ս են որակում ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը Ո՞վ եւ որտե՞ղ է Ալեն Սիմոնյանին տեսանկարահանել. սկանդալային տեսանյութի հետքերով Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. մանրամասներ Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի ամբողջական տարբերակը Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը Ինչու Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ հեռարձակումը ձայն չի ունեցել Ես շոկի մեջ եմ. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտության մասին Ալեն Սիմոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին Տարբեր անշունչ առարկաների ինչ-որ արտահայտած հնչյուններին պատասխանելու սովորություն չունեմ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ

Իրավական

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից  նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կետնտրոնը» և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գերծերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին:

Անհետացած հայ ռազմագերիներ

Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան,  Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։

Սպանված հայ ռազմագերիներ

Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Ռազմական գործողությունների դադարեցումից և հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների և սպանվել։ Նրանք են՝ Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գևորգ Արշակյանը և Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և դաժանաբար սպանվել։

Փրկարաներն ապամոնտաժել են սյունը
Փոխհրաձգություն ադրբեջանաիրանական սահմանին
Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Դատախազությունն ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը․ ՔԿ
Անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում աղետի հետևանքով ծառացած խնդիրները․ ՀՀ փոխվարչապետ
Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան
Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան
Համլետ Բատիկյանը ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ
Ինչ է տեղի ունենում Դեմիրճյան-Բաղրամյան ԱԺ մուտքի մոտ. Ուղիղ
Արցախի պետնախարարը ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին. կողմերն անդրադարձել են սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին
Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել
Գլխավոր դատախազությունում ինչպե՞ս են որակում ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը
Ո՞վ եւ որտե՞ղ է Ալեն Սիմոնյանին տեսանկարահանել. սկանդալային տեսանյութի հետքերով
Ներսում, երբ ես եկա, Արծվիկ Մինասյանն էր խոսում Կոնջորյան Հայկի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Շտապօգնության մեքենա է ժամանել ԱԺ. մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել աշխատանքից ազատման. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հովիկ Աղազարյանը.Դիտեք այսօր՝ 21 .30-ին
Ծեծկռտուք, հայհոյախառը լարված իրավիճակ ԱԺ-ում 18+
Երկարաձգվում է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը
Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Արթուր Ղազինյանը 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ
Դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություն արել. Խամոյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞
Նախագահը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը
Վրաստանի արդարադատության նախարարությունը տուգանվել է Սաակաշվիլիի բանտային լուսանկարները հրապարակելու համար
Լուսահովիտ համայնքում և Վարագավան բնակավայրում շչակներ են գործարկվելու
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի ամբողջական տարբերակը
Հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում առաջարկվել է նոր մոտեցում
Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք
Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին
Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդը
Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան
Գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր
Ինչու Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ հեռարձակումը ձայն չի ունեցել
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներն Անիում կկարողանան շրջել էլեկտրական կառքով
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարուժան Ավետիսյանի՝ արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը
Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 509 նոր դեպք
Ես շոկի մեջ եմ. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտության մասին
Ալեն Սիմոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին
ԱՀԿ-ն դեմ է արտահայտվել կորոնավիրուսի բուժման ժամանակ արյան փոխներարկմանը
Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին
Մահացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™