Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին Իշխանությունը՝ հայրենիքի կորուստը «վախկոտ, հանձնվող 18 տարեկանների գրպանը գցելու» ճանապարհին. ինչպես պետք է անդրադառնալ «ամոթալի» դեպքերին Ալեն Սիմոնյանին ու Արարատ Միրզոյանին Դաշնակցականները հայհոյե՞լ են. մանրամասներ ԱԳ նախարարի և ԱԺ նախագահի՝ Ֆրանսիա այցից ԱԺ-ի մոտից 10 անձ բերման է ենթարկվել Իշխանություններին պետք է ձեռքներին ունենալ գրավոր վճիռներ, որոնք իրենցից մեղքը անբողջովին դնում են այլոց վրա. Լարիսա Ալավերդյանը՝ գերեվարված անձանց վրա հարուցված քրգործերի մասին Պետությունն իրավասու է գնել 90 մլն դրամանոց մեքենա, բայց պարտավոր չէ վերանորոգել սահմանամերձ մարզի բնակիչների բնակարանները. ահազանգ Տավուշից Այս քայլը դավաճանություն է ռազմագերիների, արցախցիների հանդեպ. Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայաստան» դաշինքի բոյկոտի մասին Ջհանգիրյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել․ ինչո՞ւ է հիասթափված իշխանությունը եւ ո՞վ է ԲԴԽ հաջորդ նախագահը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Դիլիջանում և ողջունում եմ նաև այն, որ, չնայած համաճարակային իրավիճակին, որոշում է կայացվել, այնուամենայնիվ, անցկացնել։ Դուք գիտեք, որ նախորդ տարի տեղի չունեցավ այս միջոցառումը, և շատ կարևոր է, որ, այնուամենայնիվ, նման հանդիպումները, քննարկումները տեղի ունենան, մտքերի փոխանակում և մտքի նոր գեներացիա տեղի ունենա՝ մանավանդ այս բարդ և կարևոր ժամանակաշրջանում։

Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակից աշխարհից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչը կամ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։ Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել աշխարհը և սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեզ համար։

Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։

Այդ առումով կարծում եմ, որ այսօր թերևս ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։ Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից։ Այդ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։

Պատահական չէ, որ ես հենց մակընթացությունների և տեղատվությունների հետ զուգահեռ անցկացրի։ Հենց այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում և ինչու, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ։ Իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչը և ինչի համար է տեղի ունենում, այնուամենայնիվ, այդ պրոցեսները որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում։

Եվս մեկ անգամ ողջունում եմ, պարոն նախագահ, այս կարևոր նախաձեռնությունը, որն արդեն պարբերական է։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք այս կարևոր իրադարձությունը կազմակերպել և մասնակցել առանց դիմակների։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը, այս իրադարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ունեցող գործընթացները մեզ համար ավելի հասկանալի, և հետևաբար, ավելի կառավարելի լինեն։ Հաջողություն եմ մաղթում «Մտքերի հայկական գագաթնաժողովի» աշխատանքներին և արդյունավետ ընթացք եմ ցանկանում։

Շնորհակալ եմ»։

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» այս տարվա քննարկումները վերաբերելու են աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և արհեստական բանականության զարգացմանը: Մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան
Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը
Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում
Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները այլևս չեն իրականացվելու. Արդարադատության նախարար
Կառավարության անդամների ճեպազրույցները
Ճապոնիայում 10 երեխա է տուժել վրաերթի հետևանքով
Վարագավան բնակավայրում շչակ է գործարկվելու
Վահե Դավթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Ով է Հաշվեքննիչ պալատի նորընտիր անդամը
Կառավարության նիստը, օրակարգում 49 հարց է, որից 45-ը չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ
Հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք, մահացել՝ 19 մարդ
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը
ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը կոնգրեսական Քիմի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Երևանում ՍՊԸ-ներից մեկին պատկանող տնակ է հրդեհվել. տուժածներ չկան
Եղիշե Սողոմոնյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ
Պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
Բենզալցակայանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակահարվել է
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀՀ ոստիկանապետը Վրաստանում է
ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող
Ջերմուկ քաղաքում և Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է
«Ժողովուրդ». Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին
«Հրապարակ». Արթիկցիները հոգնել էին նախկին քաղաքապետերից
«Ժողովուրդ». ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն
«Փաստ». Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից»
«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը
«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն
«Ժողովուրդ». Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր
«Փաստ». ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել
«Փաստ». Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել
«Հրապարակ». Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է
«Հրապարակ». Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից
Լույս չի լինի
Կառավարությունը «Հայ-Ալմաստ» ՓԲԸ ստեղծելու որոշում կընդունի
Համլետ Բատիկյանը նշանակվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու. Ալեն Սիմոնյան
Հորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից․ ԱՀ ՄՒՊ
Չագուչն էլ է ձեր ձեռքը, նալն էլ, մեխն էլ՝ ինչի՞ չեք էդ ամեն ինչը անում. Թևան Պողոսյան
В Pfizer назвали число доз вакцины для нейтрализации омикрон-штамма (WP)
Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ քաբաբ անելիս լինելու մանղալների վրա. Փաշինյանը՝ Խամոյանին
Պելեն հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով հանդիպում է տեղի ունենալու․ Փաշինյան
Վահագն Ալեքսանյանը պետք է կալգոտկա հագնի՝ բալետ պարի. նա ի՞նչ կապ ունի ծեծելու հետ. Գևորգ Պետրոսյան
Օլաֆ Շոլցը երդում տվեց որպես Գերմանիայի նոր կանցլեր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™