Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին Իշխանությունը՝ հայրենիքի կորուստը «վախկոտ, հանձնվող 18 տարեկանների գրպանը գցելու» ճանապարհին. ինչպես պետք է անդրադառնալ «ամոթալի» դեպքերին Ալեն Սիմոնյանին ու Արարատ Միրզոյանին Դաշնակցականները հայհոյե՞լ են. մանրամասներ ԱԳ նախարարի և ԱԺ նախագահի՝ Ֆրանսիա այցից ԱԺ-ի մոտից 10 անձ բերման է ենթարկվել Իշխանություններին պետք է ձեռքներին ունենալ գրավոր վճիռներ, որոնք իրենցից մեղքը անբողջովին դնում են այլոց վրա. Լարիսա Ալավերդյանը՝ գերեվարված անձանց վրա հարուցված քրգործերի մասին Պետությունն իրավասու է գնել 90 մլն դրամանոց մեքենա, բայց պարտավոր չէ վերանորոգել սահմանամերձ մարզի բնակիչների բնակարանները. ահազանգ Տավուշից Այս քայլը դավաճանություն է ռազմագերիների, արցախցիների հանդեպ. Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայաստան» դաշինքի բոյկոտի մասին Ջհանգիրյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել․ ինչո՞ւ է հիասթափված իշխանությունը եւ ո՞վ է ԲԴԽ հաջորդ նախագահը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից

Խմբագրական
Այն, որ իշխանական գործիչները ոգեւորված չեն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությամբ, նորություն չէ։ Քանիցս նրանք իրենց հակակրանքը արտահայտել են հրապարակավ։ Եւ պատճառն այն չէ, որ Թաթոյանը նախկինների օրոք եւ նրանց կողմից է ընտրվել։
Ինչպես տեսանք, այս իշխանությունները հաճախ ապավինում են հենց նախկինների կադրերի վրա, նրանց սիրով առաջ են մղում։ Թաթոյանին չսիրելու պատճառը նրա աշխատանքն է, որը բացառապես ուղղված է մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Այդ աշխատանքը իրական է, շոշափելի, հանրությունը այն տեսնում, գնահատում եւ դրա հետ դժվար է հաշվի չնստել։ Իսկ իշխանությունը չի կարող ներել պրոֆեսիոնալ, պետականամետ աշխատանքը, որի ֆոնին իրենց անգործությունը եւ սխալները ավելի ակներեւ են։
 
Սակայն եթե նախկինում ընդամենը քննադատում էին Թաթոյանին, փորձում էին իրենց խելքի եւ ունակությունների չափով «կսմթել», ապա այժմ բառիս բուն իմաստով սպառնում են Թաթոյանին՝ հիշեցնելով, որ նրան ընդամենը մի քանի ամիս է մնացել։ Իշխանությունը չի համբերում, թե երբ կազատվի Թաթոյանից եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու գործը կհանձնի յուրայիններից մեկին։
Իսկ Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։
 
Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
 
Իհարկե, իշխանության համար դժվար չի լինի գտնել իր կարծիքով սահմանադրությամբ ներկայացված պահանջներին բավարարող անձ, վերջիվերջո՝ հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելելը կարող է տարբեր կերպ ընկալվել։ Միեւնույն ժամանակ, իշխանության համար դժվար չի լինի նաեւ յուրային թեկնածուին ընտրել այս պաշտոնին, դրա համար անհրաժեշտ է ընդամենը 62 ձայն, որը 71 մանդատ ունեցող ՔՊ-ն կկարողանա ապահովել։ Իսկ ընդդիմությունը 29+7 ձայն ունի, որով չի կարողանա սեփական թեկնածուին անցկացնել։
 
Իհարկե, մեծ հարց է՝ Արման Թաթոյանը կցանկանա շարունակել իր պաշտոնավարումը, թե չէ, սակայն վստահաբար՝ քաղաքացիների համար մեծ կորուստ կլինի Թաթոյանի հեռանալը։ Պաշտոնյա, ով յուրաքանչյուր քաղաքացու կողքին կանգնած է, նվիրված, ազնիվ, պետականամետ, ով իր սահմանափակ ռեսուրսով մի ամբողջ պետական ապարատից լավ է աշխատում, իսկ սա իշխանության համար աններելի է։
Այս ընթացքում հասարակությունը հասցրել է հիասթափվել եւ իշխանությունից, ընդդիմությունից, բայց ոչ երբեք Թաթոյանից, ով հավատարիմ է իր սկզբունքներին եւ ներկայացնում է բացառապես հանրության շահերը։ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից տխուր պատկեր կունենանք, Թաթոյանի հեռանալով՝ այլեւս չենք ունենա պաշտոնյա, ով օպերատիվ արձագանքում է բոլոր դեպքերին, անդրադառնում բոլոր խնդիրներին, ներկայացնում հասարակ քաղաքացու շահերը, օգտագործում ՄԻՊ ինստիտուտին տրված լայն հնարավորությունները եւ ողջ գործիքակազմը։ Իհարկե, շատերը կհակադարձեն հայտնի ճշմարտությամբ, թե անփոխարինելի մարդիկ չկան, միշտ էլ կարելի է գտնել ավելի լավին, բայց մենք իշխանության «ճաշակը» եւ պաշտոնյաներ ընտրելու սկզբունքները քանիցս տեսել ենք։
 
Հենց այստեղ է, որ ընդդիմությունը վերջապես կարող է օգտագործել իր հնարավորությունները, խիստ միասնական բիրտ ճնշումներ գործադրել իշխանության վրա՝ թույլ չտալով յուրային մեկին ՄԻՊ պաշտոնում առաջադրելուն եւ ընտրելուն։ Ձայների հարաբերակցության վրա, իհարկե, ընդդիմությունը չի կարող ազդել, բայց կարող է խորհրդարանի համապատասխան քառօրյան դժոխք դարձնել, այնպիսի հոգեբանական ճնշման, նվաստացման ենթարկել իշխանական խմբակցությանը, որ եւ առաջադրողները զղջան, եւ առաջադրվողը ամաչի։ Թաթոյանի նման համեստ գործիչը, բնականաբար, լոյալություն կպահպանի եւ որեւէ քայլ, հայտարարություն չի անի, նրանից հարձակումներ, հակազդեցություններ ակնկալելը իրական չէ, ավելին՝ գուցե նա երազում է հանգիստ, անխռով կյանքի մասին եւ վաստակել է նման կյանք ունենալու իրավունքը։ Բայց մեր հայրենիքի ներկայիս վիճակը, մարդու իրավունքների պաշտպանության առումով առկա հետընթացը թույլ չի տալիս մեզ զրկվել պաշտպանության վերջին բաստիոնից։ Թաթոյանը դեռ կհասցնի հանգստանալ, սակայն Հայաստանում օր օրի արձանագրվող հետընթացը ժողովրդավարական արժեքներից չի կարող սպասել։
 
Այնպես որ հենց մեր բոլորի շահերից է բխում ՄԻՊ պաշտոնում Արման Թաթոյանի վերընտրությունը։ Իսկ եթե իշխանությունը ավելի խորամանկ գտնվի, կհասկանա, որ դա բխում է նաեւ իրենց շահերից։ Թաթոյանի ընտրությամբ նրանք կկարողանան «թոզ փչել» քաղաքակիրթ աշխարհի աչքին, թե ինչքան հանդուրժող են, երբ օմբուդսմենի պաշտոնում ընտրում են մեկին, որն ամենօրյա ռեժիմով քննադատում է իրենից։ Իրականում իշխանությունները ոչ ժողովրդավար են նման որոշում կայացնելու համար, ոչ էլ հեռատես, այլապես այս 3 տարիների ընթացքում գոնե կթաքցնեին իրենց հակակրանքը Հայաստանում միակ աշխատող պաշտոնյայի նկատմամբ եւ եթե հանկարծ որոշեն Թաթոյանին ընտրել, ապա դա միայն այլընտրանք չունենալու եւ հանրության քննադատությանը, բողոքին չարժանանալու նկատառումով։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցները
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 54 դեպք
948 մլն դրամ՝ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրին
ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. Ուղիղ
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել
Չի կարելի տենց բան անել, հետևաբար լուծումը գտեք. Փաշինյան
Կալանավորում են, թող կալանավորեն.ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը մեկնաբանում է՝ իրեն կալանավորելու մասին լուրերը
Էդ էրեխեքի, գերիների համար պատրաստ եմ քնեմ իրանց դռների դեմը. անհետ կորածի հարազատը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում
Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները այլևս չեն իրականացվելու. Արդարադատության նախարար
Կառավարության անդամների ճեպազրույցները
Ճապոնիայում 10 երեխա է տուժել վրաերթի հետևանքով
Վարագավան բնակավայրում շչակ է գործարկվելու
Վահե Դավթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Ով է Հաշվեքննիչ պալատի նորընտիր անդամը
Կառավարության նիստը, օրակարգում 49 հարց է, որից 45-ը չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ
Հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք, մահացել՝ 19 մարդ
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը
ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը կոնգրեսական Քիմի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Երևանում ՍՊԸ-ներից մեկին պատկանող տնակ է հրդեհվել. տուժածներ չկան
Եղիշե Սողոմոնյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ
Պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
Բենզալցակայանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակահարվել է
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀՀ ոստիկանապետը Վրաստանում է
ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող
Ջերմուկ քաղաքում և Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է
«Ժողովուրդ». Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին
«Հրապարակ». Արթիկցիները հոգնել էին նախկին քաղաքապետերից
«Ժողովուրդ». ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն
«Փաստ». Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից»
«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը
«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն
«Ժողովուրդ». Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր
«Փաստ». ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել
«Փաստ». Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել
«Հրապարակ». Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է
«Հրապարակ». Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից
Լույս չի լինի
Կառավարությունը «Հայ-Ալմաստ» ՓԲԸ ստեղծելու որոշում կընդունի
Համլետ Բատիկյանը նշանակվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու. Ալեն Սիմոնյան
Հորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից․ ԱՀ ՄՒՊ
Չագուչն էլ է ձեր ձեռքը, նալն էլ, մեխն էլ՝ ինչի՞ չեք էդ ամեն ինչը անում. Թևան Պողոսյան
В Pfizer назвали число доз вакцины для нейтрализации омикрон-штамма (WP)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™