Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328 «Խորհուրդներ սեքսոլոգից». Մթերքներ, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա (18+) Որ տարիքում է կարելի նստեցնել երեխաներին Աբովյանի բնակիչները շատ լավ գիտեն, որ եթե մեր կողմից ինչ-որ բան ասվում է, դա անպայման իրականացվում է. Արման Աբովյան Երբ վերջնական մանդատների թիվը պարզ լինի, այն ժամանակ քաղաքական ուժերն իրար մեջ եզրեր կգտնեն. Սոս Հակոբյանը՝ Վանաձորում կոալիցիա կազմելու մասին Ով է նա. Թաթոյանին մենք սիրում ենք, թող չփոխեն. Քաղաքացիները՝ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի մասին Առաջին անգամ է, որ մեկ ուժ է առաջադրվում. ԿԸՀ քարտուղարը՝ երեկվա ՏԻՄ ընտրությունների մասին Իշխանությունը ստացել է այնքան, ինչքան աշխատել է. Քաղաքացիները՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին Ես ավելին էի սպասում. դեռ աֆրիկյան կենդանի սիրում են մեր ժողովուրդը. Ռաֆիկ Անդրեասյանը՝ Վեդիի ընտրությունների մասին Ինչպես է հաշվարկվում անցողիկ շեմը եւ որոշվում մանդատների քանակը Այս պահին մտածել ինչ-որ կոալիցիայի մասին՝ ես չեմ պատրաստվում. Մամիկոն Ասլանյան Վայոց ձորում ՔՊ-ն բացարձակ հաղթանակ է տարել և պարտություն կրել
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում

Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցված ավելի քան 80 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 91 անձի, որոնցից՝

  • 67-ին՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,
  • 3-ին՝ բռնության զուգորդմամբ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար,
  • 6-ին՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,
  • 6-ին՝ քարոզչական պաստառի ոչնչացմամբ կամ վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար,
  • 3-ին՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,
  • 2-ին՝ ընտրողներին քվեարկությանը մասնակցելուն, ընտրություններին մասնակցող կոնկտեր ուժի օգտին քվերակելուն կամ կոնկրետ ուժի օգտին չքվեարկելուն հարկադրելու համար, (որոնցից մեկին՝ նաև բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու խոստում տալու համար),
  • 2-ին՝  մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվերակելու փորձ կատարելու համար,
  • 1-ին՝ հանցագործության մասին չհայտնելու համար,
  • 1-ին՝ խարդախության համար:

Այսինքն` ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսը:

Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընտգրկված անձինք:

Մեղադրյալներից 24-ի, այդ թվում պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 5 անձի նկատմամբ:

2021թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված քրեական գործերից 22-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 46 անձ, այդ թվում՝

  • 35-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու, ընտրակաշառք ստանալու  համար,
  • 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,
  • 2-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,
  • 2-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,
  • 4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար:

Ըստ էության, ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար դատի տրված անձանց թիվը կազմել է ընդհանուրի շուրջ 76 տոկոսը:

Դատարան ուղարկված գործերից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, որով 1 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում, միաժամանակ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Մյուս գործերով դատական քննությունը շարունակվում է:

Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են արտահերթ ընտրություներին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 22-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ-ի պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարող անձինք:

2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 39 քրեական գործի նախաքննություն շարունակվում է, առանձին  գործերի վարույթներ կարճվել են, իսկ որոշները միացվել են իրար:

Չնայած քրեական գործերի զգալի մասով դեռևս նախաքննությունը և դատական քննությունը շարունակվում է, սակայն արդեն իսկ կարելի է փաստել, որ 2021թ. հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ համապետական նույնաբնույթ երկու՝ 2017թ. հերթական և 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից էականորն տարբերվում է ընտրական հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությամբ:

Համեմատության համար նշենք, որ 2021թ. ընտրությունների հետ կապված ընտական առերևույթ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ. ԱԺ հերթական ընտրությունների համեմատ ավելի է մոտ 4 անգամ, 2018թ. արտահերթ ընտրությունների համեմատ՝ ավելի քան 7 անգամ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը 2017թ. ընտրությունների համեմատ ավելի են գրեթե կրկնակի, իսկ դրանցով դատի տրված անձանց թիվը ավելի է շուրջ 70 տոկոսով:

Հատկանշական է հատկապես ընտրակաշառքների դեմ քրեաիրավական պայքարի աննախադեպ արդյունքները՝ հաշվի առնելով, որ նախկին որևէ համապետական ընտրության ժամանակ երբևէ չի արձանագրվել նման թվով անձանց ընտակաշառք տալու, ստանալու և միջնորդության, դրանց առնչվող այլ հանցագործությունների բացահայտում,  դրանց համար քրեական հետապնդման ենթարկելու և դատի տալու դեպք:

Նման արդյունքները կարող են կանխիչ կարևոր ազդեցություն ունենալ հետագայում կազմակերպվելիք ընտրությունների համար և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ ՀՀ-ում ընտրողների ազատ և անկաշկանդ կամարտահայտման, ինչպես նաև ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ անցկացնելու կայուն պրակտիկա ձևավորելու համար:

Դանիայում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի բռնկում է
Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328
Դուք կարողացե՞լ եք ապահովել Փաշինյանի, ԱԳ և ՊՆ նախարարի, ԱԱԾ տնօրենի ներկայությունը նիստին. Աննա Գրիգորյանը՝ ԱԺ նախագահությանը
Արծվիկ Մինասյանի ճեպազրույցը
Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն. Արտակ Զաքարյան
Էդ անձեռմխելիության հաղթահարումը ուրիշ հետաքրքիր երևույթ է. Վահագն Ալեքսանյան
Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ պետք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. Արմեն Սարգսյան
Դավիթ Բաբայանը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել
Շատ տարօրինակ է զինծառայողներին արտոնություն տալու նախագծին բացասական եզրակացություն տալը. Աբրահամյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի առիթով
Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի «պադավատի» համար կա. Արեգնազ Մանուկյան
Հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, մահացել՝ 27 մարդ
ԱԺ նիստը շարունակվում է. Ուղիղ
Չկա Հայաստան` առանց Արցախ, չկա Արցախ`առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյանի երդումը
Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը
ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան
Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել. Կանխվել է կրակի տարածումը հարակից տների ուղղությամբ
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Միտումնավոր անջատել են parliament.am-ով հեռարձակման ձայնը Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ
Ավերիչ երկրաշարժի թողած չսպիացող վերքերը յուրաքանչյուր տարի այս օրը վերապրում ենք նորովի. Շիրակի մարզպետ
Պատրաստակամ ենք ընդլայնել համագործակցությունը․ Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օրվա աստղագուշակ
ԱԺ-ն մեկնարկել է քառօրյայի աշխատանքները. ՈՒՂԻՂ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում մերժում է համագործակցությունը նախկիններին աջակցող ուժերի հետ
Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցն է
«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվել
«Փաստ». Նոյեմբերյանում էլ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն
Ալիևը «Զանգեզուրի» միջանցքի բացման հստակ ժամկետներ է պահանջում ու սպառնում. Սայաթ Շիրինյան
«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է
«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալու
«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող
«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էր
«Հրապարակ». Ովքեր կոալիցիա կկազմեն Արարատում. Ամենահավանականը ՔՊ-ի եւ «Բարի Արսենի» միավորվելն է
Չգիտեմ ո՞վ է այն աղջիկը, որին ՔՊ-ն առաջադրել է ՄԻՊ պաշտոնում, բայց կարծում եմ, որ այդ աղջիկը կդառնա ՔՊ վերջի սկիզբ. Կարեն Քոչարյան
«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել
Հայկական ատոմակայանը հրթիռակոծությամբ սպառնացող համբալները միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ մեզ համոզում են խաղաղության դարաշրջան բացել. Վարդան Բալյան
«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները
«Ժողովուրդ». Ավելի քան 11 մլն դոլար միջազգային կառույցներից Հայաստանին՝ կորոնավիրուսի կանխարգելման համար
Լույս չի լինի
Գնդապետ Միքայել Համբարձումյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ
ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
Մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Հրդեհ Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար
Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
ՆԱՏՕ-ն կարմիր գծեր չի ճանաչում. Ռուսաստանին դա դուր չի գալիս. Պեսկով
Իջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™