Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին Տարբեր անշունչ առարկաների ինչ-որ արտահայտած հնչյուններին պատասխանելու սովորություն չունեմ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328 «Խորհուրդներ սեքսոլոգից». Մթերքներ, որոնք կարող են էապես ազդել ձեր սեռական կյանքի որակի վրա (18+) Որ տարիքում է կարելի նստեցնել երեխաներին Աբովյանի բնակիչները շատ լավ գիտեն, որ եթե մեր կողմից ինչ-որ բան ասվում է, դա անպայման իրականացվում է. Արման Աբովյան Երբ վերջնական մանդատների թիվը պարզ լինի, այն ժամանակ քաղաքական ուժերն իրար մեջ եզրեր կգտնեն. Սոս Հակոբյանը՝ Վանաձորում կոալիցիա կազմելու մասին Ով է նա. Թաթոյանին մենք սիրում ենք, թող չփոխեն. Քաղաքացիները՝ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի մասին Առաջին անգամ է, որ մեկ ուժ է առաջադրվում. ԿԸՀ քարտուղարը՝ երեկվա ՏԻՄ ընտրությունների մասին Իշխանությունը ստացել է այնքան, ինչքան աշխատել է. Քաղաքացիները՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին Ես ավելին էի սպասում. դեռ աֆրիկյան կենդանի սիրում են մեր ժողովուրդը. Ռաֆիկ Անդրեասյանը՝ Վեդիի ընտրությունների մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան

Հասարակություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ արտերկրում ապրող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են երկրում ռուսական դպրոցների բացմամբ։

ArmDaily.am-ի հետ զրույցում «Կարին» ավանդական երգի, պարի խմբի գեղարվեստական ղեկավար, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանն, անդրադառնակով թեմային, հարցադրում արեց՝ իսկ ինչու է Ռուսաստանը հետաքրքրված հայկական դպրոցների բացումով, որպիսիք ոչ մի հատ չկա Ռուսաստանում։

«Ի տարբերություն Հայաստանի, որ նույնիսկ բնակչության 5 տոկոսը չեն կազմում ռուսները և 3 միլիոն ազագաբնակչություն ունի, երբ որ Ռուսաստանի Դաշնությունում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում, այնտեղ ոչ մի հանրակրթական հայկական դպրոց չկա, կան միայն կիրակնօրյա դպրոցներ, և ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել հայերի համար։ Իսկ ինչու պետք է հայերի համար Հայաստանում ռուսական դպրոցներ բացեն, երբ բոլոր դպրոցներում անխտիր ռուսաց լեզու են անցնում։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում»,- ասաց Գինոսյանը։

Նրա կարծիքով՝ ինչպես մնացած օտար լեզուներին, որոնք շատ թե քիչ միջազգային կիրառման են ենթակա, Հայաստանում կարող են լինել տվյալ լեզվի թեքումով դպրոցներ։

«Ունենք չինական և անգլիական թեքումներով դպրոցներ, ռուսական թեքումով էլ կարող է լինել 1-2 դպրոց, բայց ոչ ռուսական դպրոցներ։ Հայաստանում կարող են լինել միայն հայկական դպրոցներ, առավել ևս մոնոէթնիկ պետության մեջ, երբ հարևան Վրաստանում ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական դրպոցները փակվեն, երբ ասենք Սամցխե-Ջավախքի շրջանում կեսից ավելին հայեր են ապրում։ Այնտեղի բնակչության 95 տոկոսը հայեր են, և փորձ են անում հայկական դպրոցները փակել, բացել վրացական դպրոցներ։ Հայկական դպրոցներում արգելված է Հայոց պատմություն անցնել, Հայոց աշխարհագրություն անցնել և այլն։ Ինչի մեր պետություն կոչված հասկացողությունը, որը իմ կարծիքով՝ կամաց-կամաց հեգնանքի է վերածվում, ինչի պետությունը հետաքրքրված չէ, որ Վրաստանում մի հատ հայկական գիրք չի կարելի անցկացնել։ Ինչու հայկական իշխանությունները հետաքրքրված չեն, որ իր 100-ից ավել մտավորականների մուտքը արգելված է Վրաստան, բայց իշխանությունները հետաքրքրված չեն հայկական դպրոցները բացելու, միջնադարյան ինկվիզիցիան հանելու, որ անգամ հայերեն Աստվածաշունչն է արգելված Վրաստան տանել»,- ասաց գործիչը։

Գինոսյանը ընդգծում է, որ եթե իշխանությունները միտված են ստրկացման, դա այլ խնդիր է, եթե նոր Սովետմիություն է ստեղծվում, դա այլ խնդիր է ։

«Նույնիսկ Խորհրդային տարիներին Շիրազի նման մտավորականը պայքարում էր ռուսական դպրոցների դեմ։ Եվ ինձ համար վիրավորական է, որ Անկախության 30-ամյակը բոլորելուց հետո էլ Հայաստանում դեռ ռուսախոս հայ ընտանիքներ կան։ Կարծում եմ, որ դա վիրավորական է հայ մարդուն։ Մտածել, որ Հայաստանում պետք է ռուսական դպրոցներ լինեն ազգությամբ ռուսների համար՝ խնդիր չկա. այսօր ասորական դպրոցներ, եզդիական դպրոցներ կան, բացարձակ որևէ տարբերություն և խտրականություն դնել չի կարելի, բայց ինչու, ենթադրենք Երևանում եզդիական դպրոց չեն բացում, այլ ռուսական դպրոցով են հետաքրքրված։ Վստահաբար եզդիները շատ ավելի մեծ բարեկամ են հայ ժողովրդին և երբեք մեր անկախության նկատմամբ ոտնձգություն չեն արել, այլ ընդհակառակը՝ Ջանգիր աղայից սկսած հայերի հետ պայքարել են հանուն հայոց պետականության և միշտ եղել են հայ մարդու կողմից»- ասաց Գինոսյանը։

Ռուսական դպրոցներ բացելու հայտարարությանը հաջորդեց Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար մարմիմնի՝ Սինոդի, որոշումը. Հայաստանի տարածքում հիմնել Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ։

Գինոսյանը չկարողացավ այս որոշման հետ կապված որևէ բան ասել՝ նշելով, որ տեղյակ չէ, թե իրենց հոգևոր հոտը ինչ քանակ ունի։ Հասարակական գործիչը համեմատական տարավ Վրաստանի հետ՝ ասելով, որ Թբիլիսիում 40-ից ավելի հայկական եկեղեցի կար, իսկ հիմա մնացել է 2 գործող, մնացածը պայթեցրել են և ոչնչացրել։

«Վստահ կարող եմ ասել, որ Ջավախքում չունենալով վրաց ազգաբնակչություն, վրացիները ունեն 3 թեմ, և տարբեր չար լեզուներ ասում են, որ այդ եկեղեցիներից շատերը ուղղակի զինապահեստներ են և զսպաշապիկներ են Ջավախքի հայության համար։ Հիմա թե ինչ նպատակներով է դա այստեղ հիմնվում, արդյոք հոգևոր նպատակներով...չէի ուզում վատաբանել, բայց արդյոք դրա տակ հետին մտքեր չկա՞ն և հետին նպատակնե՞ր։ Դա արդեն պիտի մեր հատուկ ծառայությունները, եթե մեր հատուկ ծառայություններն են, ոչ թե Ռուսաստանի հատուկ ծառայությունների կցորդը, հոգան և մտածեն, որ եթե եկեղեցին կառուցվելու է, դա Հայաստանի ազգային անվտանգության վնասող կառույց չլինի»,- ասաց Գինոսյանը։

Արփինե Պետրոսյան

Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են
Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում
Լուսավորչի փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Բաղդադում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ
էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին
Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Կատարում
«Արմավիր» ՔԿՀ-ում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են արգելված իրեր
Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը
36 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել
Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը
Մի ստեք. Թեժ բանավեճ՝ Արսեն Թորոսյանի և Թագուհի Թովմասյանի միջև
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Քանի վերահաշվարկի դիմում է ստացվել
Երբ որ դուք գաք իշխանության, այդ մեքենան կլինի նաեւ ձերը. Բադալյանը՝ ընդդիմությանը
Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալին համայքնի կառավարման պատասխանատվությունը
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք կրկին արարել ու ստեղծել. Ծառուկյան
Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը
Վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքից Մխիթարաշենի տներից մեկի ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում. Օհանյան
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը
Հայ ժողովուրդը կորցրեց ԱՄՆ-ում իր ամենաթանկագին բարեկամներից մեկին. Արարատ Միրզոյան
Տարբեր անշունչ առարկաների ինչ-որ արտահայտած հնչյուններին պատասխանելու սովորություն չունեմ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
Մեզ հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել ԼՂ
ՀՀ ժողովուրդը հոգնել է այս կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից. Ալեն Սիմոնյան
Գերիների վերադարձի, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը
Դանիայում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի բռնկում է
Ինչու ԼՀԿ-ն 5 տարի առաջ Վանաձորում ստացավ 12.800 ձայն, այսօր՝ 1328
Դուք կարողացե՞լ եք ապահովել Փաշինյանի, ԱԳ և ՊՆ նախարարի, ԱԱԾ տնօրենի ներկայությունը նիստին. Աննա Գրիգորյանը՝ ԱԺ նախագահությանը
Արծվիկ Մինասյանի ճեպազրույցը
Հայաստանը կանգնել է անխուսափելի ընտրության առաջ. կամ նոր պատերազմ, կամ իշխանափոխություն. Արտակ Զաքարյան
Էդ անձեռմխելիության հաղթահարումը ուրիշ հետաքրքիր երևույթ է. Վահագն Ալեքսանյան
Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ պետք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. Արմեն Սարգսյան
Դավիթ Բաբայանը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել
Շատ տարօրինակ է զինծառայողներին արտոնություն տալու նախագծին բացասական եզրակացություն տալը. Աբրահամյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցի առիթով
Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի «պադավատի» համար կա. Արեգնազ Մանուկյան
Հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք, մահացել՝ 27 մարդ
ԱԺ նիստը շարունակվում է. Ուղիղ
Չկա Հայաստան` առանց Արցախ, չկա Արցախ`առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյանի երդումը
Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը
ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™