Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե «Բալասանյան» դաշինքը համագործակցի ՔՊ-ի հետ, կդառնա անինքնասեր․ Գագիկ Համբարյան

Հասարակություն
 
Գյումրու ՏԻՄ ընտրությունները զարմացրեցին բոլորին, քաղաքի պատմության ամենապասիվ ընտրություններն էին։
 
«Մենք բոլորս կանխատեսում էինք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը ցածր կլինի, բայց այն մասնակցությունը, որ եղավ երեկ՝ չէի պատկերացնում»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Քաղաքագետի պնդմամբ՝ 2016-ի ընտրությունների համեմատ 19000 ընտրող պակաս է մասնակցել այս ընտրություններին։
 
«Սա մտահոգվելու տեղիք պետք է տա ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանն ու հասարակությանը, որովհետև Գյումրին երկրորդ քաղաքն է Հայաստանում՝ բնակչության թվով և Հայաստանի երկրորդ մեծ բնակավայրում ընդամենը 26417 ընտրողի մասնակցությամբ քաղաքապետ և ավագանի է ընտրվում»,-այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում Համբարյանը։ Նա պնդում է՝ երևույթը նորմալ չէ, չի կարող նորմալ երկրում, նորմալ հասարակություն ունեցող երկրում 109453 ընտրողից ընդամենը 26417-ը մասնակցի։
 
«Ամենավատն այն է, որ կան քաղաքական ուժեր, որոնք հավաքում են օրինակ 1331 ձայն ու անցնում են․ սա ողբերգություն է ու հարցը քաղաքական ուժերի մեջ չէ»,-նշել է Գագիկ Համբարյանը։
 
Մասնագետի համար Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները սպասելի էր, պատճառը, ըստ նրա, իշխանության մեծ հույսերն էին։
 
«Եթե իշխանությունները հույս ունեին, որ պետք է կրկնեն այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի ընտրություններում, երբ «Նիկոլ անհողի» ուսերին նստած քայլիստները Գյումրիում ահռելի ձայներ հավաքեցին և հայտնվեցին ԱԺ-ում, ապա դա այդպես չէ»,-նշել է Համբարյանը։
 
Քաղաքագետը պնդում է՝ ՏԻՄ ընտրությունները խիստ տարբերվում են համապետական ընտրություններից։ ՏԻՄ-ի պարագայում շատ մեծ է անձի և նրա աշխատանքի դերակատարությունը Գյումրու համար։
 
«Բոլորս գիտենք, որ առանց կոալիցայի Գյումրիում չի կարող ավագանի ձևավորվել, այսինքն առաջատար ուժը կանգնած է երկընտրանքի առաջ։ Թե ՀՀԿ-ի պարագայում, թե ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը անհնարին է։ Մնում են, հիմնականում, «Զարթունք»-ը և «Ապրելու երկիրը» ու եթե նրանք հաշվի առնեն ընտրողների լայն շերտերի կարծիքը, ապա կմիավորվեն»,- Գյումրու ավագանու ապագա կազմի մասին խոսելով՝ ասաց Գագիկ Համբարյանը։
 
«Իսկ եթե որևէ մեկը համագործակցի իշխանության հետ վերջինիս վարկանիշը կտրուկ կնվազի»,- պնդում է քաղաքագետը, ապա ավելացնում՝ Գյումրիում չեն մոռացել, թե թիթեռնիկի կյանք ունեցող մի քանի օրվա քաղաքապետ Ալբերտ Մարգարյանը ՔՊ-ի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հոր ընկերն էր, ով քաղաքապետարան հայտնվելուց հետո շատ արագ 5 հոգու ազատեց աշխատանքից։
 
Գյումրեցի քաղաքագետը մեծ հույսեր ունի, որ «Բալասանյան» դաշինքը չի համագործակցի ՔՊ-ի հետ։ Համբարյանն ասում է՝ դաշինքից իրեն վստահեցրել են, որ չեն համաձայնի կոալիցիայի մեջ մտնել գործող իշխանույան հետ։
 
Հարցին, թե արդյոք Գյումրին չի մերժել միանգամից և իշխանությանը, և ընդդիմությանը՝ Համբարյանը պատաասխանում է․
 
«Դուք Գյումրիում ընդդիմություն տեսնու՞մ եք, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ մասնակցե՞լ է ընտրությանը, «Հայաստան» դաշինքի երեք թևերից որևէ մեկին տեսել եք ընտրություններին մասնակցելիս, «Պատիվ ունեմ»-ից «Հայրենիք» կուսակցությանը տեսե՞լ եք մասնակցելուց․ ուրեմն այստեղ ընդդիմության մասին խոսք գնալ չի կարող, ընդդիմությունն ինքն է մերժել Գյումրիում ընտրությանը մասնակցելու իր իրավունքը»,- նշեց Համբարյանը՝ հավելելով, որ զարմացած է, թե ինչու մերժեցին։ Նա ասում է՝ զարմանալի էր, որ նույն Դաշնակցությունը վերջին մի քանի տարին մոլագարի նման ամեն ինչ անում էր, որ Շիրակում մարզպետ ունենար այնպես, ինչպես ուներ մի քանի տարի առաջ, բայց չի մասնակցում ընտրությանը։
 
Ինչու՞, հարցնում է քաղաքագետն, ու ինքն էլ պատասխանում՝ կամ իրենք լավ գիտեն՝ ինչպես են ղեկավարել մարզը, կամ սխալ կադրային քաղաքականություն են վարել, եթե մարդ ունենային՝ կմասնակցեին։
 
Համբարյանի համոզմամբ՝ սա պետք է դաս լինի ընդդիմությանը՝ իրենք չմասնակցեցին, տեսա՞ք ովքեր անցան։
 
Քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններիկն ոչ միայն ՔՊ-ն է մասնակցել, այլև քաղաքական ուժեր, որոնք ֆինանսավորվել են ՔՊ-ի կողմից, հաճախ նաև, քննադատել ՔՊ-ին։
ՔՊ-ն հույս ուներ, որ այդ քաղաքական ուժերը կանցնեն ու կստեղծվի կառավարվող ընդդիմություն, բայց ծրագիրը ձախողվեց։
 
Առաջատար «Բալասանյան» դաշինքի ու ՔՊ-ի համագործակցությունը քաղաքագետը հավանական չի համարում, բայց եթե հանկարծ համագործակցեն, ապա գյումրեցին կհամարի որ Սամվել Բալասանյանն ու իր թիմը անինքնասեր են, որովհետև հինգ օր առաջ Բալասանյանի գործավարուհուն «քայլիկները» շատ կոպիտ ձևով դուրս էին արել գործից։
 
«Եթե Սամվել Բալասանյանը հույս ունի ապագայում մասնակցել ընտրություններին լայն մասշտաբով, օրինակ ԱԺ-ի, և գործակցի ՔՊ-ի հետ ապա նրա հետ կլինի այն, ինչ եղավ «Օրինաց երկրի» հետ 2008 թվականի մարտի 1-ին»,-այս կարծիքին է Համբարյանը։
«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն
«Փաստ». ՀՀ բնակչության քանի՞ տոկոսի համար են անհասանելի ժամանցը, հանգիստը, անսպասելի ծախսերը, հագուստը
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել
Լույս չի լինի
Կառավարությունը սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին նախագծում փոփոխություններ է առաջարկել
Հայտնի է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, հուղարկավորության օրն ու ժամը
Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
Տեսահոլովակի պրեմիերա. Արամե՝ «Բայլա» (տեսանյութ)
ՊՎԾ-ն ուսումնասիրում է «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ տարբերությունների առաջացման պատճառները
Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ բացվել են կաթի վերամշակման լաբորատորիա և պանրի մառան
Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Նազելի Բաղդասարյան
Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Հրազդանի ավտոճանապարհներին՝ մառախուղ
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Փաշինյանը միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ. հայտարարություն
Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը վաղվանից կաշխատի ձմեռային ռեժիմով
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն
Սպիտակ ձմեռ Սպիտակ քաղաքում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Էխխ, պարոն Սարգսյան, ամբողջ 10 տարի երկրի ղեկին էիք, նորմալ կառավարեիք… հիմա գուցե այս օրը չէինք լինի. Մհեր Հակոբյան
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է ԱՆ-ին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստոկհոլմում
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում
Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը
Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ
Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին
Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը
Քամու հետևանքով Արթիկում և Լեռնապար գյուղում տանիքներ են վնասվել
Մշտադիտարկվել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը
Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™