Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին

Խմբագրական
Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները անակնկալ էին շատերիս համար։ Հատկապես ուշագրավ էին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները։
 
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Դիլիջանում, Տեղում, իսկ Գորիսում հաղթել է ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, Մեղրիում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, Գյումրիում առաջատարը «Բալասանյան» դաշինքն է, Տաթեւում ՔՊ-ն ստացել է 49 տոկոս ձայն, մեծամասնություն չի կազմել, այժմ պետք է կոալիցիա ձեւավորի մյուս ուժերից որեւէ մեկի հետ։ Եւ քանի որ «Շանթ» դաշինքը ի սկզբանե բացառել է համագործակցությունը, մնում է Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը»։ Փաստացի այժմ առաջին անգամ հենց գործնականում Ռուբեն Վարդանյանը պետք է ապացուցի՝ որքանով են հիմնավոր հանրության կասկածները, որ իր քաղաքականություն մտնելը իշխանության հետ պայմանավորվածության արդյունք է՝ սեփական ընդդիմությունը ունենալու, ապա իշխանությունը փոխանցելու ծրագրի մաս։ Եթե «Ապրելու երկիրը» կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ, կարող ենք նրանց եւս պաշտոնական համարել ՔՊ-ի «արբանյակ» կամ գրպանային ուժերից մեկը։
 
Հաջորդը նման կարեւոր քննության առաջ է «Բալասանյան» դաշինքը, ով 36,58 տոկոս ձայն է ստացել, այժմ պետք է որոշի՝ ում հետ կոալիցիա կազմել։
Գյումրիիում առանց այդ էլ մասնակցությունը բավականին ցածր տոկոս է կազմել՝ ընդամենը 24 տոկոս, սա նշանակում է, որ գյումրեցու համար պայքարող ուժերից որեւէ մեկը հավատ չի ներշնչում։ Առավել հատկանշական է, որ ընդամենը 3 ամիս առաջ Գյումրիում ՔՊ-ն համապետական ընտրությունում հավաքել է 28.200 ձայն, երեկ՝ 7700, մոտ 4 անգամ ավելի քիչ, քան մեկ-երկու ամիս առաջ։ Սա նշանակում է, որ հեղափոխության կնքահայր համարվող Գյումրին, որտեղից Փաշինյանը սկսել է իր հայտնի քայլարշավը, մերժում է այս իշխանություններին։ Հետեւաբար՝ Սամվել Բալասանյանը երկար պետք է մտածի՝ կոալիցիա կազմել մերժված ուժի հետ՝ հանուն այսրոպեական իշխանության, թե հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ։
 
Նկատենք, որ Սամվել Բալասանյանը այժմ բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, իսկ ցուցակը ղեկավարում էր «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը, սակայն պարզից էլ պարզ է, որ գյումրեցին ընտրել է հենց Բալասանյանին։ Մյուս կողմից էլ՝ Բալասանյանը երբեք աչքի չի ընկել սկզբունքային դիրքորոշմամբ, նա շատ արագ կուսակցություններ է փոխել երկրում քաղաքական իրավիճակի փոփոխություններին համահունչ։
 
Հիշում ենք Բալասանյանի հայտնի հայտարարությունը՝ ՕԵԿ-ի հետ կապված՝ իմ ճակատին գրված է «Օրինաց երկիր»: Այդ չարաբաստիկ ճակատի գիրը այդպես էլ չջնջվեց և Բալասանյանն ուղղակի դարձավ ԲՀԿ-ական՝ ՕԵԿ-ի բնազդով և ՀՀԿ-ի ախորժակով...։
Այժմ էլ չենք զարմանա, եթե Բալասանյանը որոշի համագործակցել այս իշխանության հետ, այլապես եթե նա ընդդիմադիր դիրքերից հանդես գար, կհայտնվեր Առուշանյանի եւ նրա թիմի կարգավիճակում՝ սպառնալիքներ, քրեական գործեր...։
Եթե Գորիսում եւ Գյումրիում իշխանությունը պարտվել է, ուրեմն ՔՊ-ն կարող էր պարտվել նաեւ Դիլիջանում եւ Տեղում, բայց դրա համար անհրաժեշտ էր հեղինակություն վայելող, ուժեղ թեկնածուների առաջադրում եւ աշխատանք, ինչը ընդդիմությունը չկարողացավ ապահովել։ Միեւնույն ժամանակ, երեկվա ընտրությունները ցույց են տալիս, թե սխալվել են այն բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք անիմաստ են համարել մասնակցությունը, ալարել են պայքարում տեղերում իշխանությունը գրավելու համար, մեղադրել են ժողովրդին եւ այլն։
 
Սա տեսնում ենք նաեւ Մեղրիի դեպքում, որտեղ ՔՊ թեկնածուն չի հաղթել, հաղթել է ՔՊ-ամերձ ընդդիմության թեկնածուն՝ «Հանրապետություն»-ը։ Փաստացի դժվար է ասել, որ այստեղ իշխանությունը պարտվել է, բայց սա նշանակում է, որ ընդդիմությունը ռեալ շանսեր ուներ Մեղրիում եւս հաղթել, եթե հեղինակություն վայելող թեկնածու առաջադրեր։
 
4 ամսվա ընթացքում Հայաստանում իրոք իրավիճակ է փոխվել, իշխանությունը պետք է դասեր քաղի, եթե, իհարկե, նրանց հետաքրքիր է հանրության կարծիքը։
 
Ինչ կարող է նշանակել իշխանության պարտությունը եւ ինչ եզրակացություններ կարող ենք անել։
Սա թերեւս նշանակում է, որ ՔՊ-ն համայնքի ընտրություններին այդքան էլ ընդունելի թեկնածուներ չի առաջադրել, այլապես ոչ վաղ անցյալում պողպատե մանդատով հպարտացող քաղաքական ուժը ընդամենը ամիսներ առաջ ստացել է 53,91 տոկոս, իսկ այսօր երեք խոշոր համայնքներում ՔՊ-ն պարտվել է, խոսքը Գորիսի, Գյումրիի եւ Մեղրիի մասին է։ Ընդ որում՝ Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթել է իշխանություններին ֆորսմաժորի պայմաններում, լինելով անազատության մեջ, ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ներքո նրա թիմը աշխատել է, շատերի դեմ քրեական գործեր են եղել հարուցված, շատերը ընդամենը քարոզարշավի ընթացքում են ազատվել կալանքից, բայց նույնիսկ այդ պայմաններում ընդդիմադիր թեկնածուն հաղթել է։
 
ՔՊ-ի պարտությունը նաեւ նշանակում է, որ որ ոչ միայն տեղական թեկնածուները հեղինակություն չեն եղել, բայց նաեւ տեղում քարոզարշավի պատասխանատուները թերացել են, թեեւ բազմաթիվ «սոցիալական ծրագրեր» են ներդրել հանուն քարոզարշավի, օգտագործել ողջ վարչական ռեսուրսը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը անձամբ այցելեր համայնքներ եւ այլ պատկեր լիներ, համենայն դեպս թիմը չի կարողացել համոզել ընտրողներին։
Երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հաջորդ եզրակացությունն այն է, որ խորհրդարանական ընտրությունները ամենեւին էլ չեն արտահայտում ժողովրդի տրամադրությունները, կարծիքը, այդ ժամանակ վարչական ռեսուրսով, թաղային հեղինակություններով, զինծառայողների քվեարկությամբ իշխանությունը կարողացել է ձայներ ապահովել։ Եւ կա նաեւ չորրորդ հանգամանքը՝ նույնիսկ եթե խորհրդարանական ընտրություններին իշխանությանը ձայն են տվել, ապա այս ընթացքում հասցրել են հիասթափվել՝ տեսնելով անպաշտպան սահմաններ, չվերադարձած գերիներ, բանակում զոհեր, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ։ Եւ, իսկապես, արդարացի է հարցը՝ իսկ ինչու պետք է քաղաքացին ընտրեր այս իշխանությանը, ինչ է արել քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ, անվտանգ դարձնելու համար։
 
Այս ընտրություններից եզրակացություններ պետք է անի ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունը։ Թեեւ մի քանի խոշոր համայնքում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակը ոգեւորիչ է եւ այսօր արդեն ոչ վաղ անցյալում սյունեցիներին հայհոյողները նրանց «թասիբով» կենանցն են խմում, բայց ամեն դեպքում պետք է մտորել, թե ինչու նույն խորհրդարանականին սյունեցին չընտրեց ընդդիմությանը, իսկ այժմ ընտրեց։
 
ՏԻՄ-երում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակը, ինչքան էլ նեղանան մեր ընդդիմադիր ուժերը, բացառապես այդ թեկնածուներինն են։ Այո, Առուշ Առուշանյանը նաեւ «Հայաստան» դաշինքի թեկնածուն էր, բայց երեկ գորիսեցին ընտրեց իր սիրելի համայնքապետին, չվախեցավ սպառնալիքներից, քրեական գործերից, ոստիկաններից, չհանձնվեց եւ չնահանջեց, ընտրեց Առուշ Առուշանյանին, քանի որ ցանկանում է նրա վերադարձը, տեսել է նրա աշխատանքը, թե ինչպես է շենացրել Գորիսը։ Իսկ խորհրդարանական ընտրություններին պայքարը այլ հարթությունում էր՝ նախկիններ, ներկաներ, նախկիններ, որոնք ասոցացվում են բեսպրեդելի, անօրինականությունների, համատարած կոռուպցիայի, ամենաթողության հետ եւ ներկաներ, որոնք իրեն պատել են ժողովրդավարության շղարշով, մինչդեռ իրականում բռնապետական ռեժիմ են փորձում հաստատել իրենց ուժերի եւ հնարավորությունների չափով։
 
Հետեւաբար՝ դեռ վաղ է ասել մի քանի ամսից նոր համապետական ընտրությունների դեպքում ներկա ընդդիմադիր ուժերին, որոնք ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, կընտրեն, թե ոչ։
 
Սա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտը ինքնամաքրման կարիք ունի, թե ներկա, թե նախկին ուժերը, ղեկավարները, գործիչները անընդունելի են մարդկանց համար, իսկ քաղաքացին պատրաստ է ձայն տալ աշխատող, հայրենասեր գործչին, ում խնդիրը բացառապես պետության եւ հանրության շահն է։ Առողջ, մաքուր քաղաքական ուժերի պարագայում վստահաբար ընտրության մասնակցելիս քաղաքացին կառաջնորդվի ոչ թե ընդդեմի, այլ հանունի գաղափարով՝ իրականացնելով ոչ թե տակտիկական (երբ ընտրում է առավել շատ շանսեր ունեցողին) կամ բողոք (երբ ընտրում է ի հեճուկս մրցակից ուժի կամ թեկնածուի) քվեարկություն, այլ հավատալով իշխանություն ձեւավորելու իր զորությանը։
Կառավարությունը սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին նախագծում փոփոխություններ է առաջարկել
Հայտնի է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, հուղարկավորության օրն ու ժամը
Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
Տեսահոլովակի պրեմիերա. Արամե՝ «Բայլա» (տեսանյութ)
ՊՎԾ-ն ուսումնասիրում է «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ տարբերությունների առաջացման պատճառները
Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ բացվել են կաթի վերամշակման լաբորատորիա և պանրի մառան
Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Նազելի Բաղդասարյան
Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Հրազդանի ավտոճանապարհներին՝ մառախուղ
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Փաշինյանը միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ. հայտարարություն
Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը վաղվանից կաշխատի ձմեռային ռեժիմով
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն
Սպիտակ ձմեռ Սպիտակ քաղաքում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Էխխ, պարոն Սարգսյան, ամբողջ 10 տարի երկրի ղեկին էիք, նորմալ կառավարեիք… հիմա գուցե այս օրը չէինք լինի. Մհեր Հակոբյան
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է ԱՆ-ին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստոկհոլմում
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում
Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը
Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ
Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին
Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը
Քամու հետևանքով Արթիկում և Լեռնապար գյուղում տանիքներ են վնասվել
Մշտադիտարկվել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը
Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™