Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը «Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին Ինչպես է ծնվել Աշտարակի ՔՊ-ական թեկնածուին նվիրված հայտնի երգը. մեկնաբանում են կատարողն ու Շահվերդյանը Աշտարակի ՔՊ թեկնածուին նվիրված ռեփից ներշնչված Համայնքի հետ կապված 10 խնդիր մտցրել եմ օրակարգ. Գեւորգ Փարսյանը՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին մասնակցելու մասին Նախկին պատգամավորի որդի, կաֆել-մետլախի գողության համար մեղադրվող, գործարար, համայնքապետեր. ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան

Քաղաքական

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Իրինա Յոլյանը։

- Գորիսում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից լծակներ կիրառվեցի՞ն ընտրությունների ընթացքի վրա ազդելու համար։

- Իրենք բոլոր միջոցները ձեռնարկեցին ամեն դեպքում, որ փորձեն մեր համայնքի բնակիչների շրջանում այդ վախի զգացողությունը պահպանել ու իրականում այդպես էլ կար, որովհետև մարդիկ անհանգստացած էին։ Բայց, ինչպես տեսնում եք, գորիսեցու կամքը շատ ավելի ուժեղ էր այդ ռեպրեսիաների դիմաց և գորիսեցիները գնացին իրենց խոսքն ասելու։ Մինչև ընտրությունները մենք այդ մասին բազմիցս ահազանգել ենք, որ օգտագործում են հնարավոր և անհնար բոլոր լծակները, վարչական ռեսուրսները, շատ կոպիտ կերպով, օրենքի կոպիտ խախտումներով չարաշահվում են, բայց միևնույն է, քանի որ ոստիկանությունը բացառապես այս իշխանությանն է ծառայում և ոչ թե օրենքին՝ որևէ արձագանք, որևէ քրեական գործ, որևէ մեկը չձերբակալվեց և որևէ մեկի նկատմամբ իրավական գործընթաց չսկսվեց։ Այնուամենայնիվ, ես պիտի ասեմ, որ այս ամեն ինչի արդյունքում գորիսեցին ցույց տվեց, որ ինքը իր պայքարի մեջ համառ է իր համայնքային իշխանությունների նման, որ մենք միասնական ենք, որ այդ համառության շնորհիվ մենք կարողացանք արդարությունը հաստատել մեր համայնքում։ Վստահ եմ, որ արդարությունը հաստատելուց հետո նաև արդարադատությունն իր դրական արդյունքը կունենա։

- Ի՞նչ կասեք Գագիկ Առուշանյանին առաջադրած մեղադրանքի մասով։

- Շատ-շատ տգեղ մի բան է, դա մնացած բոլոր քրեական գործերի նման հերթական քրեական գործն է։ Երեկ փաստացի Դուք տեսաք համացանցում տարածված տեսանյութը, ինչպես է իշխող կուսակցությանը սատարող անձը ընտրակաշռք բաժանում անկաշկանդ, բաց, բոլոր մարդկանց ներկայությամբ։ Նույնիսկ անթաքույց, որովհետև իրենք այդ երաշխիքները և հովանավորչությունը ունեն։ Ոստիկանական խմբեր էին եկել բոլոր ընտրատեղամասերում՝ հարյուրավոր ոստիկաններ, որոնք անմիջապես վերահսկում էին, եթե տեսնում էին, որ որևէ մեկը, եթե իրենց կողմնակիցը չէ ու իրենք երկու հոգով կանգնած լինեն ընտրատեղամասում՝ իրենք անմիջապես այդ մարդուն մոտենում էին, հեռացնում էին ընտրատեղամասից։ Այնինչ, բազմաթիվ լուսանկարներ հրապարակվեցին, փաստեր ու տեսանյութեր, ինչպես էին ոչ միայն տարբեր համայնքներից իրենց կողմնակից սադրիչները հրավիրվել և կուտակումներ էին անում, մարդիկ էին բերում, ցուցակով մարդկանց էին բերում քվեարկությամբ։ Մի խոսքով իրենց ամեն ինչ կարելի էր և ամենացավալին ու վտանգավորն այն էր, որ դա արվում էր ոստիկանության աչքի առաջ։

- Ոստիկանության անգործությա՞մբ էր այդ ամենն ուղեկցվում։

- Ոչ թե անգործությամբ, այլ բարձր հովանու ներքո։Եթե Դուք տեսնեք, թե իրենք ինչպիսի շփումներ ունեն, նորից եմ կրկնում, այդ բոլոր լուսանկարները կան, էշելոնի ամենավերևի պատասխանատուների շրջանակից սկսած կանգնում էին ոստիկանների հետ, զրուցում էին, ուղղորդում էին՝ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու։

- ՔՊ թեկնածու Աբունցը հայտարարեց, որ իրենք պատվով են պարտվել։ Սա իր անձնակա՞ն կարծիքն էր։

- Ուրիշ ի՞նչ պետք է անեին, հիմա մարդը շատ լավ գիտակցում է, որ այլևս ռեսուրս չի մնացել ծախսելու համար։ Ամեն ինչ արել են, բայց Գորիսի ժողովուրդն իր խոսքն ասեց։ Գորիսեցին ասեց այն, տվեց այն գնահատականը, որ տարիների ընթացքում վաստակել էր Առուշանյանն ինչ իր թիմի հետ միասին։Ոչինչ հենց այնպես չի արվում։

- Ի՞նչ եք կարծում, իշխանությունները հեշտ կհարմարվեն այս ընտրության արդյունքների հետ, ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։

- Ինչ զարգացումներ էլ, որ տեղի ունենան, մեր կամքն ամուր է, մեր համայնքի ժողովուրդը մեր թիկունքին կանգնած է և ոչ միայն մեր համայնքի։ Մենք շարունակելու ենք պայքարել և նույնիսկ այն կեղծ ինֆորմացիաները, որ անընդհատ իշխանական լրատվամիջոցները տարածում են, ինչ-որ ցուցմունք են տվել, համաձայնության են եկել իշխանության հետ և այլն, այդ մանր-մունր ժուլիկությունը չի անցնելու Գորիսում։ Մենք շարունակելու ենք մեր արդար պայքարը ոչ միայն նրա համար, որ իրականում գորիսեցու այս արժանապատիվ հաղթանակը պիտի պահենք, այլ նորից եմ ասում, հանուն անվտանգ, հանուն շենացող ու միասնական Գորիսի։

Հայկա Ալոյան

Կառավարությունը սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին նախագծում փոփոխություններ է առաջարկել
Հայտնի է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, հուղարկավորության օրն ու ժամը
Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
Տեսահոլովակի պրեմիերա. Արամե՝ «Բայլա» (տեսանյութ)
ՊՎԾ-ն ուսումնասիրում է «Քովիդ-19»-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ տարբերությունների առաջացման պատճառները
Գավառում ՄԱԶԾ աջակցությամբ բացվել են կաթի վերամշակման լաբորատորիա և պանրի մառան
Կառավարության մոտեցումն ու ձեռագիրը գյուղական համայնքների զարգացումն ապահովելն է. Նազելի Բաղդասարյան
Տիգրանաշենի ոլորաններում բուք է, Հրազդանի ավտոճանապարհներին՝ մառախուղ
«Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի». Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը
Փաշինյանը միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության հիմնախնդիրների վերաբերյալ. հայտարարություն
Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
Խորհրդարանականները Մադրիդում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը վաղվանից կաշխատի ձմեռային ռեժիմով
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումների որոնումը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում
Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն
Սպիտակ ձմեռ Սպիտակ քաղաքում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Էխխ, պարոն Սարգսյան, ամբողջ 10 տարի երկրի ղեկին էիք, նորմալ կառավարեիք… հիմա գուցե այս օրը չէինք լինի. Մհեր Հակոբյան
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է ԱՆ-ին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստոկհոլմում
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում
Թալին-Մաստարա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց քննարկմանը
Գիշերը հնարավոր է քամու ուժգնացում. Արցախի ԱԻՊԾ
Երեխայիս համար տանն էլ տոնածառ կդնեմ. քաղաքացին՝ Ամանորին Երևանում տոնածառ դնելու մասին
Իրան-Աֆղանստան սահմանին մարտեր են թալիբների և իրանցի սահմանապահների միջև
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը
Քամու հետևանքով Արթիկում և Լեռնապար գյուղում տանիքներ են վնասվել
Մշտադիտարկվել է Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը
Թեհմինա Վարդանյանը կողմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոս բարձրացմանը
Անցկացվել է մարտավարական զորավարժություն
Ով է նա. Բարի համբավ ունի. քաղաքացին՝ Աշոտ Մինասյանի մասին
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել
Աշոտ Երկաթը կալանավորվել է. ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպում կլինի. Դեկտեմբերի 1-ն՝ ամփոփ
Սա նախընտրական խոստումների տակ պետք է գրանցել, որոնք չի կատարել գործող իշխանությունը. տնտեսագետը՝ Փաշինյանի՝ ջրի չթանկանալու հայտարարության մասին
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ
Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Զովունի-Եղվարդ ճանապարհին. ի՞նչ է կատարվում
Մեր վարչապետը ստախոս է. քաղաքացին՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Կասեցվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները. վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին
Եվ ուրեմն՝ կեցցե այն արդարադատությունը, որն այդպես էլ թղթի վրա մնաց կամ «բուռը հավաքելու» օպերացիայի փառավոր հաղթանակը
«Արարատցեմենտում» դժբախտ պատահարի հետևանքով աշխատակիցը մահացել է
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի
Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ
«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին
«Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է
Վարչապետը հանձնարարել է աուդիտի համար հասանելի դարձնել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի սկզբնական բոլոր փաստաթղթերը․ «Հայաստան» հիմնադրամ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™