ԵԽԽՎ նոր բանաձևի այս տեսքով ընդունման մեղավորը խորհրդարանական ընդդիմությունն է. Նաիրա Զոհրաբյան Մեր 2021 թվականի ցուցանիշները, նույնիսկ, չեն գերազանցում 2019 թվականի ցուցանիշներին, էլ ուր մնաց խոսենք զարգացման, բարեկեցության մասին. տնտեսագետի արձագանքը՝ Քերոբյանի հայտարարությանը Չինարի գյուղի դիրքերում փոխհրաձգություն է տեղի ունեցել. մանրամասնում է համայնքի ղեկավարը Գործող Սահմանադրությունը այնքան են կարկատել, որ իր հիմնական գույնը չի տարբերվում. Գևորգ Մանուկյան Խաղաղության պայմանագրի մասին խոսելուց առաջ Փաշինյանը նախ պիտի ամբողջությամբ հետ բերի մեր ռազմագերիներին. Հակոբ Չաքրյան Ախպերս, թանկս դու գնացիր ու զրկեցիր ինձ՝ քեզ գրկելու հնարավորությունից. պատերազմից 2 տարի անց գտնվել է անհետ կորած զինծառայողի աճյունը Ինչպես է ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը «հրճվում» Եռաբլուրում Հայաստանը կվերածվի մեկ այլ Պոլսո պատրիարքության, որը Հայոց Ցեղասպանության ճանաչման բոլոր քաղաքական գործընթացները պատրաստակամորեն և առաջինների շարքում դատապարտելու է. Ալեքսանդ Քանանեան Մենք մեր բոլոր սկզբունքները մի կողմ, մենք մեր բոլոր դիրքերը դնում ենք մի կողմ, ինչը իրենից ենթադրում է յուրահատուկ տեսակի կապիտուլացիա. Սուրեն Սարգսյան Այն, ինչ հայտարարում է Բլինքենը և այն, ինչ կա փաստաթղթում, լրիվ տարբեր բաներ են. Հայկ Այվազյան Ովքեր են բարձրաստիճան պաշտոնյաներից առավոտյան այցելել Եռաբլուր (լուսանկարներ) Նախկինում էլ ԲԴԽ նիստերը հեռարձակվել են, և դա հիմք չի հանդիսացել, որպեսզի հակահամաճարակային կանոններից ելնելով սահմանափակվի հրապարակային դատաքննության իրավունքը. Սիրանուշ Սահակյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նախագահի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան- 100» համաժողովը: Այն համարվում է գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը: «Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է,- ասել է նախագահը: -Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կամ չի տրվում, կամ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Այս իմաստով այսօր, պատմության հորձանուտների միջով անցնելուց հետո, երբ չկա Խորհրդային Միությունը, ԽՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը տիեզերքում, մնացել են գործեր և անուններ, որոնք մարդկության հետ են լինելու հարյուրամյակներ ու հազարամյակներ: Դրանցից մեկն Ալեքսանդր Քեմուրջյանի անունն է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Քեմուրջյան ազգանունը լսել և դրա մասին խոսում է արդեն երկու անգամ՝ երկու տարբեր մարդկանց ճակատագրերի հետ կապված: «Օրեր առաջ Իտալիայում՝ Բոլոնիայի համալսարանում էի: Այդ համալսարանը հսկայական պատմություն ունի, գրքի ու գիտելիքի մեծ տաճար է: Համալսարանի գրադարանում սեղանին դրված էր մոտ 4 մետր երկարություն ունեցող քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Այն պատմական Հայաստանում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության տարածքից, պատմական Կիլիկիայից, Վասպուրականից մինչև Արևելյան Հայաստան, ընդհուպ մինչև Արցախ) գտնվող հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքների քարտեզն էր՝ ձեռքով նկարված, ֆանտաստիկ գեղեցկության և պատմական հսկայական արժեք ունեցող: Եվ հետաքրքիր էր այդ քարտեզի հեղինակի անունը՝ Երեմիա Քեմուրջյան,- պատմել է նախագահը: -Ես խնդրել եմ իմ գործընկերներին, որ գտնեն Քեմուրջյանների կապը: Կարծում եմ՝ իրականում դա մի ընտանիք է՝ սկսած Երեմիա Քեմուրջյանից, որ Կոստանդնուպոլսից այդ հսկայական աշխատանքը կազմակերպել ու ղեկավարել է, որը հոյակապ տաղանդ է ունեցել, և գուցե այդ տաղանդը գենետիկորեն փոխանցվել է մինչև Ալեքսանդր Քեմուրջյան և նաև ձեզ: Այնպես որ, ուրախ կլինեմ՝ միասին անենք այդ փոքր հայտնագործությունը՝ կապել Երեմիրա Քեմուրջյանին Ալեքսանդր Քեմուրջյանի հետ»:

Անդրադառնալով Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական գործունեությանը՝ նախագահը մասնավորապես նշել է, որ պետք է ընդհանրապես արժանի գնահատական տրվի ինչպես գիտությանը, գիտելիքին, արվեստին, այնպես էլ՝ բարձր ինժեներական արվեստին: «Երբ խոսում ենք մեծ ինժեներների մասին, չենք կարող չգնալ մինչև հին Հունաստան, Հռոմ, հին Եգիպտոս: Օրինակ, նայելով բուրգերին՝ մտածում ես, թե ինչ ինժեներական հանճար էր պետք ունենալ նմանատիպ բուրգ կառուցելու համար, -ասել է նախագահ Սարգսյանը: -Կան ինժեներական հանճարեղ լուծումներ, որոնք դառնում են խորհրդանիշ, արվեստ՝ Լեոնարդո դա Վինչիի նկարներից, Թոմաս Էդիսոնի էլեկտրական մեքենան, Կորոլյովի հրթիռը, Սթիվ Ջոբսի Macintosh-ն ու iPod-ը և Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը:

Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր ինքնաթիռ է նստում, և դա դարձել է սովորական: Սակայն բոլորի համար պատմականն այն երկու եղբայրների հրթիռն էր, որոնք առաջին ինքնաթիռը կառուցեցին: Մարդիկ տիեզերք են թռչելու՝ դպրոցականները, երեխաները, գիտնականները, գործարարները, մարդիկ սկսելու են ապրել Լուսնի վրա, բայց միևնույն է, առաջին լուսնագնացը, որը հիմքն է, մայրն ու հայրն ապագա լուսնագնացների ու մարսագնացների, Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացն է: Եվ այն մնալու է որպես հանճարեղ ինժեներական լուծում, հանճարեղ արվեստի գործ, դառնալու է խորհրդանիշը բոլոր այն մեքենաների, որոնք ճանապարհորդելու են դեպի Մարս, դեպի Լուսին, դեպի այլ հեռավոր մոլորակներ: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և առաջին Macintosh-ը, առաջին էլեկտրական մեքենան, Լեոնարդոյի հանճարեղ ինժեներական լուծումները, մնալու են պատմության մեջ։ Ուրախ եմ, որ եկել է պատմական ժամանակը՝ ճիշտ գնահատական տալու Ալեքսանդր Քեմուրջյանին, ուրախ եմ, որ այդ հանճարեղ, ստեղծագործող մարդն ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել:

Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ նրա հետնորդները, մասնավորապես զավակը, շարունակեն նրա գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»:

Համաժողովի բացումը ողջունել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Նախարար Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանանք տիզերագնացության ոլորտում գտնել մեր տեղը և իրականացնել կամ շարունակել Ալեքսանդր Քեմուրջյանի գաղափարները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը համաժողովը կարևորել է երիտասարդներին ոգեշնչելու, գիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու տեսանկյունից։

STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը կարևորել է համաժողովի անցկացումը՝ որպես գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառում:

Տեսակապի միջոցով համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել և Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակն են կարևորել ՆԱՍԱ-ի նախկին ադմինիստրատոր Շոն Օ'Քիֆը (Sean O'Keefe), The Planetary Society-ի նախագահ Բեթանի Էհլմանը (Bethany Ehlmann) և համահիմնադիր Լուի Ֆրիդմանը, «Ապոլո 16»-ի տիեզերագանաց Չարլզ Դյուքը (Charles Duke Jr):

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։

Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այս ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով:

Համաժողովի շրջանակում կայացել է նաև նախարար Վահագն Խաչատուրյանի, STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի և Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենի (Jean-Jacques Dordain) ճեպազրույցը, որի ընթացքում ընդգծվել են համաժողովի նշանակությունը և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ «STARMUS» փառատոնի կարևորությունը:

***

Ալեքսանդր Քեմուրջյանն աշխատել է Խորհրդային Միության առաջատար գիտական հաստատություններում: Աշխատելով Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ նրա հիմնական մասնագիտացումը եղել է խորհրդային բանակի համար տանկերի նախագծումը։ Ավելի ուշ՝ 1970-ականների սկզբին, Քեմուրջյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է «Լուսնագնաց 1»-ի և «Լուսնագնաց 2»-ի ստեղծմանը: «ПРОП-М» կոչվող աշխարհում առաջին մարսագնացը ևս նախագծվել է «Տրանսմաշ»-ում, որի վրա աշխատել է կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի գլխավորած 150 ինժեներների խումբը:

Չեռնոբիլի միջուկային աղետի ժամանակ Քեմուրջյանի ղեկավարությամբ ամենակարճ ժամանակահատվածում ստեղծվել և արտադրվել են STR-1 ռոբոտները: Ինքնավար տրանսպորտային ռոբոտները աշխատել են ավելի քան 200 ժամ՝ հեռացնելով ավելի քան 90 տոննա ռադիոակտիվ նյութեր:

Քեմուրջյանը համաշխարհային գիտության մեջ հայտնի անուն է: 1998թ․ բրիտանական հեղինակավոր «Melrose Books» հրատարակչական ընկերությունը Ալեքսանդր Քեմուրջյանի անունը ներառել է 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում, 1997թ․ Միջազգային աստղագիտական կոմիտեն թիվ 5933 աստերոիդն անվանակոչել է Քեմուրջյանի անունով, իսկ Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին թողարկել է «Քեմուրջյան» մեդալը:

Երևանում բախվել են թիվ 9 երթուղու տրոլեյբուսն ու «Mercedes» մակնիշի բեռնատարը. տուժած կա
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Ինչ են հուշում աստղերը հունվարի 29-ի համար
«Ժողովուրդ». Փոփոխություն ունեցվածքի հայտարարագրման կարգում
«Ժողովուրդ». Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ». «Հայփոստ»-ի մի քանի ծառայությունների գներ կթանկանան
«Հրապարակ». Իշխանությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնը կդարձնի՞ նշանակովի
«Հրապարակ»․ Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի
«Հրապարակ»․ Ով է երեւանի դե ֆակտո քաղաքապետը՝ Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Հրաչյա Սարգսյանը
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում երկրորդ ատոմակայանն է կառուցվելու
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ
Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը
Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Զելենսկին պատասխանել է Ռուսաստան ժամանելու Լավրովի առաջարկին
Իրանը վերսկսում է բնական գազի մատակարարումները Թուրքիա
Վայոց ձորի մարզում ծառայության մեջ լավագույնս աչքի ընկած զինծառայողներին են հանձնվել մեդալներ ու պատվոգրեր
Թուրքիան շտապում է, որովհետև Հայաստանում կա մի իշխանություն, որի հետ անում են ամեն ինչ. Լոքմագոզյան
Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերի առնչությամբ Արցախի Ոստիկանությունը պարզաբանում է տարածել
Ստեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Արայիկ Հարությունյանը նշել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառները (տեսանյութ)
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել․այրվել են հեռակառավարման վահանակներ, թվային սարքեր
Մոտ ժամանակներս իրավիճակի ոչ մի լավացում չի լինելու. պետք է լինել ռեալիստ. Ստեփան Գրիգորյան
Երևանում 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխին
Լավրովը Զելկենսկիին հրավիրել է Ռուսաստան բանակցությունների
Ղազախստանում կրկին բողոքի ցույց են անցկացրել
Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն․ Արթուր Վանեցյան
Վրաստանում կանցկացվի վրաց-հայկական իրավական համաժողով
Այս զեկույցը Փաշինյանի իշանությունն ամրապնդելուն էր միտված, իսկ Արցախի ու Հայաստանի ապագան վտանգված է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություն կոչեցյալների համար աթոռը հայրենիքից թանկ է․ Մամիջանյան
15-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել է Ռուսաստանի հյուպատոսության աշխատակցին
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիրան Լոքմագոզյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Հայաստանի խորհրդարանում կա պատգամավոր, ով թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ միասին ԵԽԽՎ-ում ԴԵՄ է քվեարկել հայանպաստ բանաձեւին
ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ
Այսօր Բանակի 30-ամյակն է, Չինարիում կրակոցներ են եղել. Հունվարի 28-ն՝ ամփոփ
Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը. «Հայաստան» դաշինք
ՀՀ ԶՈՒ անմնացորդ ծառայությունը հայրենիքին երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են․ ԱՀ ՄԻՊ
15-ամյա Էլեն Ասատրյանը որոնվում է որպես անհետ կորած
Նորից ոտքի ենք կանգնելու, հաստա՛տ եմ ասում, և կերտելու ենք մեր պետականությունը. Արցախի թեմի առաջնորդ
Մամիջանյանը չի սխալվել․ նա դեմ է քվեարկել ԵԽԽՎ-ում քննարկված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
Գալու է օրը, երբ բանակը բարեփոխվելու է, հայ զինվորի պատիվը բարձր է լինելու, իսկ սպա լինելը՝ հպարտություն. Վահե Հակոբյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™