Ծխելը վնասակար է առողջությանը եւ գրպանին. Արմդեյլի օմբուդսմեն
ADTV«Արմդեյլի օմբուդսմենի» այս հաղորդումը ծխելու դեմ պայքարի նոր օրինագծի («Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին») մասին է։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մեր բնակչության միայն 26 տոկոսն է ծխող, այս թիվը տարիների ընթացքում նվազել է։ Ըստ այդմ՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 52 տոկոս, կանանց՝ 2-3։ AM իրավաբանական ընկերության փաստաբան, բաժնետեր Դավիթ Հունանյանը անդրադառնում է նախագծում առկա տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումներին, ծխողների իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ բարձր տուգանքների խնդրին։ Իսկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը հարցնում է՝ որտեղ էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ծխախոտի դեմ պայքարողները, երբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը որոշում էր վերացնել ղեկին ծխելու համար տուգանքը, «բա ինչի այն ժամանակ իրենց չէին պատռում»։
Ներկայացված օրինագծի քննադատության պատճառներից մեկն էլ տնտեսական վնասներն են ծխախոտը արտադրողներին, գովազդողներին, ժամանցի կենտրոններին։ Երեւանում գործող ավելի քան 3 տասնյակ նարգիլե ծխելու բարերը այս պայմաններում կարող են փակվել, քանի որ նախագծով հավասարության նշան է դրված ծխախոտի բոլոր տեսակների միջեւ՝ հաշվի չառնելով վտանգավորության աստիճանը։ Նարգլիե սիրողների միության համակարգող Ժորա Փանոսյանը մի շարք փոփոխություններ է առաջարկում անել նախագծում։ Օրինագծի հեղինակներից Դավիթ Պետրոսյանն էլ պատրաստ է գրազ գալ, որ օրինագծի ընդունման դեպքում ոչ մեկ չի տուգանվելու։
Մանրամասները՝ հաղորդման մեջ։