Կրակել են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա
Սոցցանցերի քրոնիկոն
Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«ԿՐԱԿԵԼ ԵՆ Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակի վրա։ Մանրամասները կներկայացնեմ վաղը ԲԱՑ Թիվիի իմ հեղինակային հաղորդման ժամանակ»:
Վերջինս մեկնաբանություններում նաև նշել է, որ ոստիկանությունը զննություն է իրականացրել և նյութեր է նախապատրաստում քրեական գործի հարուցման համար։