Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին Իշխանությունը՝ հայրենիքի կորուստը «վախկոտ, հանձնվող 18 տարեկանների գրպանը գցելու» ճանապարհին. ինչպես պետք է անդրադառնալ «ամոթալի» դեպքերին Ալեն Սիմոնյանին ու Արարատ Միրզոյանին Դաշնակցականները հայհոյե՞լ են. մանրամասներ ԱԳ նախարարի և ԱԺ նախագահի՝ Ֆրանսիա այցից ԱԺ-ի մոտից 10 անձ բերման է ենթարկվել Իշխանություններին պետք է ձեռքներին ունենալ գրավոր վճիռներ, որոնք իրենցից մեղքը անբողջովին դնում են այլոց վրա. Լարիսա Ալավերդյանը՝ գերեվարված անձանց վրա հարուցված քրգործերի մասին Պետությունն իրավասու է գնել 90 մլն դրամանոց մեքենա, բայց պարտավոր չէ վերանորոգել սահմանամերձ մարզի բնակիչների բնակարանները. ահազանգ Տավուշից Այս քայլը դավաճանություն է ռազմագերիների, արցախցիների հանդեպ. Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայաստան» դաշինքի բոյկոտի մասին Ջհանգիրյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել․ ինչո՞ւ է հիասթափված իշխանությունը եւ ո՞վ է ԲԴԽ հաջորդ նախագահը Գույքահարկի վճարման և օնլայն, և օֆլայն տարբերակները գործում են. մանրամասնում են քաղաքապետարանից Ալեն Սիմոնյանն ասաց այն, ինչ մտածում են կառավարությունում բոլորը՝ Փաշինյանից սկսած՝ Ալեն Սիմոնյանի քարտուղարուհուց, սիրուհուց և 200 հազար դոլարանոց մեքենայի վարորդով վերջացրած. Արմինե Ադիբեկյան Հիմա այդ գերիներին բերել՝ դրա դիմաց հայրենիք զիջել չի կարելի. Քաղաքագետը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին ՄԱԿ-ի դատարանը չէր կարող բավարարել միայն հայկական կողմի պահանջները և որևէ բավարարում չտար ադրբեջանական կողմին. Սիրանուշ Սահակյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան

Իրավական

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, Հաագայի Խաղաղության պալատում անցկացնում է հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

ArmDaily.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ ընթացքող դատավարությունների կարևորությունը նրանում է, որ մենք առաջին անգամ միջպետական հարաբերություններ առնչվող խնդիրը կարողացանք ներկայացնել ՄԱԿ-ի արդարադատության դատարան։

«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ընդունել դատարանի իրավազորությունը և այդ առումով տարածքային վեճերը ներկայացնելու իրավական հնարավորությունները փակ էին, բայց առնվազն Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով նման հնարավարություն կար, և գործը ներկայացված է։ Ըստ էության՝ դատարանը քննարկելու է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը՝ տասնյակ տարիների ընթացքում։ Այստեղ կոնվենցիայի վավերացման և ուժի մեջ մտնելու օրը կրիտիկական նշանակություն ունի։ Դիրքորոշումները, որոնք դատարանի կողմից ձևավորվելու են, որոշակի արժեքավորություն է ունենալու նաև Արցախի կարգավիճակի հանգուցալուծման տեսանկյունից, բայց այս պահին, եթե կարճաժամկետ հեռանկարն ենք դիտարկում, մեծ նշանակություն ունի հենց ռազմագերիների ազատ արձակումը, քանի որ ռազմագերիների հետվերադարձի ձգձգումը, նրանց նկատմամբ անհիմն, կեղծ, շինծու քրեական գործեր հարուցելը ևս պայմանավորված է էթնիկ պատկանելիությամբ և ատելությամբ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ այս գործողությունները ևս խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի բոլոր դրույթների խախտում են հանդիսանում։

Նա նշում է, որ այժմ քննարկվում է ժամանակավոր միջոցների կիրառումը՝ մինչև վերջնական վճռի կայացումը։

«Եթե դրանք դատարանի կողմից բավարարվեն, ապա մենք կունենանք առաջին իրավական որոշումը, որը պարտադիր է և պահանջում է ռազմագերիների ազատ արձակումը։ Քանի որ դատարանը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ՄԱԿ-ի գործիքակազմը կարող է ի գործ դրվել և որոշակի փոփոխոթյուններ առաջ բերել ստեղծված իրավիճակում»,- ասաց Սահակյանը։

Նա ասաց, որ համանման միջպետական հայց կա նաև Հայաստանի դեմ։ Դրա համար այս գործընթացները փոխկապակցված են։

«Ինձ համար շատ կարևոր է, որ միջազգային ատյանը պարիտետ չպահի և լիարժեքորեն իրացվեն Հայաստանի և հայերի իրավունքներն ու շահերը, որպեսզի հստակ արձանագրվի Ադրբեջանի կողմից խտրականաությունը հայերի նկատմամբ, բայց արհեստական հավասարություններ չդրվեն նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ասաց իրավաբանը։

Խոսելով դատավարության ժամկետների մասին՝ Սահակյանը նշեց, որ այս լսումները կոնկրետ հայցով են հրավիրվել և առարկան միջանկյալ միջոցների կիրառումն է, որոնք համարժեք են ներպետական ընկալմամբ հայցի ապահովման միջոցներին։

«Սա քննարկվում է այն պարագայում, որ եթե միջև վճռի կայացումը կարող են անդառնալի վտանգներ առաջանալ, կամ վճռի կատարումը անհնարին դառնա, ապա դատարանը կարող է ժամանակավոր միջոցներ կիրառել։ Ընդ որում՝ նման դատական երկու գործընթացներ եղել են դատարանի պրակտիկայում և երկու դեպքում էլ կիրառվել են. մեկը վերաբերվում է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի, մյուսը՝ Քաթարն ընդդեմ Միացյալ Արաբական Էմիրությունների։ Երկու գործերն էլ տարվել են Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով և երկու գործերով էլ դատարանը ժամանակավոր հայցի ապահովման միջոցներ կիրառել է։ Այսինքն՝ այս գործընթացը լիարժեքորեն տեղավորվում է դատարանի իրավասության և պրակտիկայի շրջանակում։ Ես, անկեղծ ասած, իրական շանսեր տեսնում եմ, որ այդ միջոցները կարող են դատարանի կողմից բավարարվել։ Որոշման հրապարակումը բնականաբար այս խնդրով չի լինելու վաղը, կամ առաջիկա շաբաթվա ընթացքում։ Որպես կանոն 1-2 ամիս ժամանակ է պահանջվում, որ դատարանը ժամանակավոր միջոցների առնչությամբ հրապարակի իր որոշումը։ Դրա համար լսումներից հետո լինելու են խորհդրակցություններ, դատական կազմի շրջանակներում։ Ենթադրում եմ՝ մինչև առավելագույնը երկու ամիս կտրվածքով մենք կունենանք արդեն դատարանի որոշումը։ Ինչ վերաբերում է հիմնական գործի քննարկմանը, ապա միջինացված, կարծում եմ, մոտ 4 տարի կպահանջվի մինչև մենք կունենանք վերջնական դատական ակտ»,- ասաց իրավաբանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանին է վերադարձվել պատերազմի ժամանակ բոլոր գերի ընկածներին։ Հարցին՝ կազդեն արդյոք այս հայտարարությունները դատարանի որոշման վրա, Սահակյանը բացասական պատասխան տվեց։

«Սա պետության դիրքորոշումն է, բայց դատավորը պարտավոր է ուսումնասիրել փաստերը և ապացույցները։ Դատարանը պետք է գնահատի այս անձանց գերեվարման հանգամանքները, ժամանակագրությունը, պատերազմի հետ նրանց առնչությունը, այս խմբի առնչությամբ Ադրբեջանի գործողությունները, և փաստերի ու ապացույցների հիման վրա եզրահանգումների գա։ Կարծում եմ՝ կարևոր է լինելու Ադրբեջանի գործողությունների հակասականությունը. եթե ադրբեջանական թեզը, որ նրանք ոչ թե գերիներ են, այլ հանցագործներ են, որոնք ապօրինի փորձել են Ադրբեջանի սահմանը հատել, իրական է, ապա որևէ բացատրություն չունի, թե ինչու 62 հոգանոց խմբից վերադարձվել է մի մեծ հատված, և նրանցից շատերը հայրենադարձվել են առանց դատարանի առջև կանգնելու։ Եթե իրապես գործընթացը իրավական է եղել, ապա նույնական կարգավիճակում գտնվող տղաները պետք է նույն ճակատագրին արժանանային։ Այս գործընթացի տարբերակված մոտեցումը ևս վկայում է, որ գործ ունենք ոչ թե իրավական հանգուցալուծման հետ, այլ քաղաքական»,- ասաց Սահակյանը։

Պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
Բենզալցակայանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակահարվել է
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀՀ ոստիկանապետը Վրաստանում է
ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող
Ջերմուկ քաղաքում և Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է
«Ժողովուրդ». Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին
«Հրապարակ». Արթիկցիները հոգնել էին նախկին քաղաքապետերից
«Ժողովուրդ». ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն
«Փաստ». Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից»
«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը
«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն
«Ժողովուրդ». Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր
«Փաստ». ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել
«Փաստ». Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել
«Հրապարակ». Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է
«Հրապարակ». Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից
Լույս չի լինի
Կառավարությունը «Հայ-Ալմաստ» ՓԲԸ ստեղծելու որոշում կընդունի
Համլետ Բատիկյանը նշանակվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու. Ալեն Սիմոնյան
Հորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից․ ԱՀ ՄՒՊ
Չագուչն էլ է ձեր ձեռքը, նալն էլ, մեխն էլ՝ ինչի՞ չեք էդ ամեն ինչը անում. Թևան Պողոսյան
В Pfizer назвали число доз вакцины для нейтрализации омикрон-штамма (WP)
Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ քաբաբ անելիս լինելու մանղալների վրա. Փաշինյանը՝ Խամոյանին
Պելեն հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով հանդիպում է տեղի ունենալու․ Փաշինյան
Վահագն Ալեքսանյանը պետք է կալգոտկա հագնի՝ բալետ պարի. նա ի՞նչ կապ ունի ծեծելու հետ. Գևորգ Պետրոսյան
Օլաֆ Շոլցը երդում տվեց որպես Գերմանիայի նոր կանցլեր
Երեւանում իրար են բախվել «Iveco-ն ու «Mercedes»-ը, վերջինում հրդեհ է բռնկվել. 1 հոգի տեղում մահացել է, կան տուժածներ
Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին
Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի դեսպանի հետ
Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է
Իրար ուտելով չենք կարող երկիր սարքել, պետք է համախմբվենք. Արմեն Մովսիսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները հրավիրվել են ԱԱԾ. News.am
Այսօր Սևակ Ամրոյանի հարսանիքին է (լուսանկարներ)
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է «3+3» ձևաչափին առնչվող հարցեր
Ընթանում է Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների և անհետ կորածների հարազատների հետ
Ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանի հանրային սննդի կետերում և իրացման ցանցում
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել թիկունքային ապահովման ջրատար մեքենայի ուղղությամբ. ՊՆ
«Զսպեք ձեզ». լեզվակռիվ՝ վարչապետի և պատգամավորների միջև
Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել. նոր բացահայտումներ հնավայրում
Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը համարվո՞ւմ էին հայկական վերահսկողության տակ գտնվող. հարց` Փաշինյանին
«Քիչ խոսա, Սեյրան». վիճաբանություն Ազգային ժողովում
Հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել. Հովհաննես Մանուկյանը՝ քաղաքապետարանի տարածած հայտարարության մասին
Պարզ հարցիս պարզ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից. Աղվան Վարդանյան
Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™