ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին Իշխանությունը՝ հայրենիքի կորուստը «վախկոտ, հանձնվող 18 տարեկանների գրպանը գցելու» ճանապարհին. ինչպես պետք է անդրադառնալ «ամոթալի» դեպքերին Ալեն Սիմոնյանին ու Արարատ Միրզոյանին Դաշնակցականները հայհոյե՞լ են. մանրամասներ ԱԳ նախարարի և ԱԺ նախագահի՝ Ֆրանսիա այցից ԱԺ-ի մոտից 10 անձ բերման է ենթարկվել Իշխանություններին պետք է ձեռքներին ունենալ գրավոր վճիռներ, որոնք իրենցից մեղքը անբողջովին դնում են այլոց վրա. Լարիսա Ալավերդյանը՝ գերեվարված անձանց վրա հարուցված քրգործերի մասին Պետությունն իրավասու է գնել 90 մլն դրամանոց մեքենա, բայց պարտավոր չէ վերանորոգել սահմանամերձ մարզի բնակիչների բնակարանները. ահազանգ Տավուշից Այս քայլը դավաճանություն է ռազմագերիների, արցախցիների հանդեպ. Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայաստան» դաշինքի բոյկոտի մասին Ջհանգիրյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել․ ինչո՞ւ է հիասթափված իշխանությունը եւ ո՞վ է ԲԴԽ հաջորդ նախագահը Գույքահարկի վճարման և օնլայն, և օֆլայն տարբերակները գործում են. մանրամասնում են քաղաքապետարանից Ալեն Սիմոնյանն ասաց այն, ինչ մտածում են կառավարությունում բոլորը՝ Փաշինյանից սկսած՝ Ալեն Սիմոնյանի քարտուղարուհուց, սիրուհուց և 200 հազար դոլարանոց մեքենայի վարորդով վերջացրած. Արմինե Ադիբեկյան Հիմա այդ գերիներին բերել՝ դրա դիմաց հայրենիք զիջել չի կարելի. Քաղաքագետը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ

Խմբագրական
Այս երկրում դեռ ապագա փնտրող, իրենց կյանքը բացառապես Հայաստանում պատկերացմող եւ օրինականության համար պայքարող քաղաքացիների վերջին հանգրվանը Սահմանադրական դատարանն է՝ իբրեւ սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատարան։
Իշխանությանը վերահսկելու, նրան զսպելու, գործողությունները կանխելու ժողովրդաիշխանության գործիքակազմն անօգուտ է։ Նախ, որովհետեւ որպես հանրություն մենք ինքնակազմակերպվող չենք, նախկին բոլոր ինքնակազմակերպման դեպքերը թվացյալ են, խիստ կազմակերպված եւ ուղղորդված բնույթ են ունեցել։ Եւ երկրորդ, ամեն մեկի համար օրակարգային հարցերը տարբեր են եւ դժվար է համընդհանուր շահեր ներկայացնող հարցեր գտնել եւ դրա շուրջ համախմբվել, այդպիսին չեղավ նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարը եւ այդ կոնտեքստում պետության կոշտ քաղաքականությունը։
 
Հանրության ինքնակազմակերպմանը եւ պայքարի միասնական ճակատ ձեւավորելուն ամենեւին էլ չեն նպաստում ընդդիմադիր ուժերը, որոնք զբաղված են միմյանց դեմ պայքարելով։ Իրավունքների համար պայքարի ոչ արդյունավետ միջոց է դարձել նաեւ դատական պաշտպանությունը, հատկապես՝ այժմ, երբ գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը գոյություն չունիեւ աղմկահարույց, կարեւորագույն գործերով արդարադատության հասնելը եռաստիճան դատական համակարգում միֆ է։
Հենց այս իրերի դասավորության կոնտեքստում է անչափ կարեւորվում Սահմանադրական դատարանի դերը, որը իշխանությունը փորձեց եւ ինչ-որ չափով դարձրեց իր «ճաշակով», յուրային դատավորներ գործուղելով, նախկինների օրոք նշանակվածներին տուն ուղարկելով։
 
Սակայն միանշանակ նշել, որ ՍԴ-ն այսօր սպասարկում է իշխանության շահերը, ճիշտ չի լինի, իրենք՝ իշխանության առանձին ներկայացուցիչներ քանի անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը եւ հիասթափությունը բարձրագույն դատարանից։
Ամեն դեպքում՝ հանրությունն էլ չի կարողանում հասկանալ՝ ինչ է անում, Դերենիկ Դեմիրճյանի խոսքերով ասած՝ «որքան տարօրինակ, հանելուկային արարած, որքան խաբուսիկ...»։
Ինչ է անում ՍԴ-ն այժմ, մի կողմից Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչում վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքների շեմերի բարձրացումը, վիրավորանքի համար այսուհետ սահմանվում է մինչև 3 միլիոն դրամ տուգանք` նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։ Մյուս կողմից էլ՝ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով,տեսնենք այս անգամ ինչ որոշում կկայացվի եւ կարեւորը՝ երբ, քանի որ արդեն իսկ մի շարք քրեական գործեր են քննվում Նիկոլ Փաշինյանի հասցեին սոցցանցերում արված գրառումների մասով։
 
ՍԴ-ի կողմից երկրորդ «սյուրպրիզը», մի կողմից ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ԲԴԽ-ին լրացուցիչ լիազորություններ տալու համար Դատական օրենսգրքում արված փոփոխություններին, մյուս կողմից ձայների հավասար բաշխման հետեւանքով որոշում չի կայացնում Դատական օրենսգրքում մեկ այլ փոփոխությունների մասով, առ այն, որ նախատեսվում էր ստեղծել հակակոռուպցիոն դատարան եւ այլն։
 
Ի դեպ, նույն «ձայների հավասարության» պատճառով որոշում չէր կայացվել նաեւ ՄԻՊ-ի դիմումի մասով, սակայն Արման Թաթոյանը կրկին դիմել էր ՍԴ՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները վիճարկելու համար։ Մեր սահմանադրության պահապան նախագահը հայտնի չէ՝ կդիմի նորից ՍԴ, թե կստորագրի օրենքը կամ չի ստորագրի՝ թույլ տալով ուժի մեջ մտնել ԱԺ նախագահի ստորագրմամբ։
 
Ինչեւէ, ձայների հավասարության մասով որոշում չկայացնելը շատ վատ եւ արատավոր պրակտիկա է, որոշումների կայացման համար 5 կողմ ձայն է պետք, սա նշանակում է, որ 9 դատավորներից մեկը նիստին չի եղել, ձայները բաշխվել են 4/4։ Նախ, բարձրագույն դատարանի դատավորի կողմից նիստին չմասնակցելը ինքնին արատավոր պրակտիկա է, որի կնքհայրը Վահե Գրիգորյանն է՝ շուրջ մեկ տարի շարունակ նիստերին չմասնակցելով, նախկինում նման նախադեպեր չեն եղել։ Երկրորդ՝ անհասկանալի է, որ որեւէ օրենքի վերաբերյալ բարձրագույն դատարանի դատավորների կարծիքները կարող են «հալալ կիսվել», սա նշանակում է, որ օրենքը այնքան խնդրահարույց է իր ձեւակերպումներով, որակներով, որ դատավորների մի մասը համարում է այն հակասահմանադրական, մյուս մասը՝ սահմանադրական։ Իսկապես աբսուրդ իրավիճակ է, որովհետեւ ակնհայտորեն սահմանադրականության հետ խնդիրներ ունեցող օրենքները չեն կարող լուրջ մասնագետների կողմից որակվել սահմանադրական, մարդ պետք է հարգի իրավաբանի մասնագիտությունը եւ չմեղանչի դրա դեմ։ Սա մոտավորապես նման է հղի լինել-չլինելու հարցին, երբ կիսահղի տարբերակ չի լինում, կամ երբ մեկին հարցնում են՝ աղջիկ ես ունենում, բացասական պատասխան է հնչում եւ դրան հետեւում է երկրորդ հարցը՝ բա ինչ, կարծես աղջկա այլընտրանքը պարզ է։ Հիմա ինչպես է ստացվել, որ մեր 4 դատավորի աչքում այս օրենքները կատարյալ են թվացել, իսկ մյուս 4-ը տոտալ հակասահմանադրական է այն ընդունել, գուցե արժե այս հարցով պարզաբանում ներկայացնեն։ Այլապես, ՍԴ-ում կարող է որոշումներ չկայացնելու պրակտիկա ձեւավորվել՝ ձայների հավասարության բաշխման մեխանիզմով։
 
ՍԴ-ի գործողությունները մի խնդիր են, իսկ անգործությունը՝ հազարումի։ Երկրորդը ոչ պակաս վտանգավոր է, նույնիսկ եթե այդ որոշումը բխում է Սահմանադրության, մարդու իրավունքների շահերից, ժամանակավրեպ լինելու օատճառով այն արդեն ոչ մեկին պետք չէ։ Այս խնդրի հետ մենք բախվում ենք ՏԻՄ-երի մասով, երբ մարտ ամսից քննվում է համայնքապետերի դիմումները գործադիրի կողմից ժ/պ-ներ նշանակելու, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 19-ին, հայտնի չէ՝ որոշում կկայացվի, թե ոչ։
ՍԴ-ի «անմեղ» դանդաղկոտությանը մենք բախվում ենք նաեւ այժմ, երբ դեռեւս սեպտեմբերի 24-ին «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ Առողջապահության նախարարի` պատվաստման վերաբերյալ հրամանը վիճարկելու համար, սակայն դատարանը դեռ աշխատակարգային նիստ էլ չի արել՝ օգտագործում է օրենքի ընձեռած առավելագույն ժամկետը։
 
Եւ մինչ դատարանը նիստ անի, որոշի վարույթ ընդունել կամ չընդունել, այնուհետեւ քննություն իրականացնի, իշխանությունը նոր փոփոխությունների փաթեթ է բերում՝ արդեն Աշխատանքային օրենսգրքում եւ Հանրային ծառայության մասին օրենքում՝ թույլ տալով գործատուին աշխատանքից ազատել, չվարձատրել թեստ չներկայացնողին կամ չպատվաստվողին։ Անշուշտ, ընդդիմությունը կամ իրավաբանները սա էլ կվիճարկեն դատարանում, բայց մինչ այդ հանրությունը կշարունակի «տառապել պատվաստումային տեռորի տակ»։
 
Այսքանից հետո հարց է առաջանում՝ դուք մի բան հասկանո՞ւմ եք Սահմանադրական դատարանից, ում է ծառայում, ինչ արդարադատություն է նա իրականացնում, ինչպես եւ երբ։
 
Ի դեպ, Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որը վեր է բոլոր պետական իշխանության ճյուղերից, այն ոչ գործադիր է, ոչ օրենսդիր, ոչ դատական, իսկ դա գիտակցելու եւ ապացուցելու լավագույն առիթն այժմ է։
Վարագավան բնակավայրում շչակ է գործարկվելու
Վահե Դավթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Ով է Հաշվեքննիչ պալատի նորընտիր անդամը
Կառավարության նիստը, օրակարգում 49 հարց է, որից 45-ը չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ
Հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք, մահացել՝ 19 մարդ
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը
ՀՀԿ-ի շարքերը այս ընթացքում համալրվել են. Ռուբեն Թադևոսյանը՝ կուսակցության համագումարի օրակարգի և անցկացման վայրի մասին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը կոնգրեսական Քիմի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Երևանում ՍՊԸ-ներից մեկին պատկանող տնակ է հրդեհվել. տուժածներ չկան
Եղիշե Սողոմոնյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ. պատասխան գործողություններով կրակը լռեցվել է. ՊՆ
Պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
Բենզալցակայանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակահարվել է
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀՀ ոստիկանապետը Վրաստանում է
ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը. Ուղիղ
Օրվա աստղագուշակ
Նախնական տվյալով՝ համածառայակցի կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող
Ջերմուկ քաղաքում և Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է
«Ժողովուրդ». Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին
«Հրապարակ». Արթիկցիները հոգնել էին նախկին քաղաքապետերից
«Ժողովուրդ». ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն
«Փաստ». Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից»
«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորը հայտարարում է, որ պատրաստվում է միջամտել ՏԻՄ գործունեությանը
«Հրապարակ». Արտահերթ նիստը կտապալե՞ն
«Ժողովուրդ». Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր
«Փաստ». ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել
«Փաստ». Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել
«Հրապարակ». Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է
«Հրապարակ». Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից
Լույս չի լինի
Կառավարությունը «Հայ-Ալմաստ» ՓԲԸ ստեղծելու որոշում կընդունի
Համլետ Բատիկյանը նշանակվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
Բոլոր տղաների ողջ և առողջ Հայաստան վերադարձի ուղղությամբ տարվող մեր ջանքերը չեն դադարել ու չեն դադարելու. Ալեն Սիմոնյան
Հորդորում ենք ադրբեջանական էլ. հասցեներով տեսաուղերձներ կամ դիմումներ չուղարկել. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արցախի Հանրապետության քաղաքացին բռնության է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից․ ԱՀ ՄՒՊ
Չագուչն էլ է ձեր ձեռքը, նալն էլ, մեխն էլ՝ ինչի՞ չեք էդ ամեն ինչը անում. Թևան Պողոսյան
В Pfizer назвали число доз вакцины для нейтрализации омикрон-штамма (WP)
Եթե հրաժարական տված չլինեի, Դուք էլ էիք տիկին Մկրտչյանի հետ քաբաբ անելիս լինելու մանղալների վրա. Փաշինյանը՝ Խամոյանին
Պելեն հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 10-ին 3+3 կամ 3+2 ձևաչափով հանդիպում է տեղի ունենալու․ Փաշինյան
Վահագն Ալեքսանյանը պետք է կալգոտկա հագնի՝ բալետ պարի. նա ի՞նչ կապ ունի ծեծելու հետ. Գևորգ Պետրոսյան
Օլաֆ Շոլցը երդում տվեց որպես Գերմանիայի նոր կանցլեր
Երեւանում իրար են բախվել «Iveco-ն ու «Mercedes»-ը, վերջինում հրդեհ է բռնկվել. 1 հոգի տեղում մահացել է, կան տուժածներ
Անմեղսունակություն է կարծելը, թե «հողեր գերիների դիմաց» ձևաչափով քննարկում առհասարակ կարող է լինել . Իրավապաշտպանը՝ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց մտքերի մասին
Կարեն Անդրեասյանը դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը քննարկել է Նորվեգիայի դեսպանի հետ
Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է
Իրար ուտելով չենք կարող երկիր սարքել, պետք է համախմբվենք. Արմեն Մովսիսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները հրավիրվել են ԱԱԾ. News.am
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™