Բեյրութում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի
Միջազգային խճանկար
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թայունի շրջանում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, հայտնում է Al-Mayadeen-ը:
«Բժշկական աղբյուրների համաձայն` Թայունի շրջանում հրաձգության զոհերի թիվը հասել է վեցի, ավելի քան 60 -ը վիրավորվել են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Լիբանանյան բանակը հայտարարել է, որ փնտրում է նրանց, ովքեր կրակել են ցուցարարների վրա: Բանակը նաև հայտարարել է, որ կրակ է բացելու Բեյրութի փողոցներում տեսած ցանկացած զինված անձի վրա:
Հինգշաբթի առավոտյան շիական կուսակցությունների կողմնակիցները սկսեցին հավաքվել Թայունիում ՝ մասնակցելու զանգվածային ցույցին ՝ պահանջելով հեռացնել Բեյրութի նավահանգստի 2020 թվականի պայթյունի գլխավոր դատավոր Թարեկ Բիթարին: