Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դրսում Նիկոլի պողպատե մանդատը վերածվում է թղթե շերեփի. Գագիկ Համբարյան

Քաղաքական
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանություններն հրավերի անվան ներքո գնում են այսպես ասած «на поклон»։
«Այս տարվա հունվարի 11-ի Նիկոլ, Ալիև, Պուտին հանդիպումը շատ պարզ ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարը որևէ հարց չի կարող բարձրաձայնել և այդ հարցին տալ դրական լուծում։ Հիշում եք՝ այս տարվա հունվարի 11-ի այդ եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Անհողն ու իր խոսնակը խրոխտ մեկնաբանություններ էին գրում, գրառումներ էին անում իրենց ֆեյսբուքյան էջերում, թե ինչպիսի օրակարգ են թելադրելու այդ եռակողմ հանդիպմանը և որ ամենակարևորը գերիների հարցն էր։ Արդյունքում մենք տեսանք, որ այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվել՝ այսինքն սա ապացուցեց այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի խայտառակ 44-օրյա պատերազմի սկիզբը համարվում էր գործոն տարածաշրջանում, այսինքն ինքը կարող էր ազդել տեղի ունեցող գործընթացների վրա՝ հիմա արդեն ինքը դարձել է գործիք և դարձել է մի երկիր, որը մասնակցել է ինչ-ինչ գործընթացների, որևիցէ հարց չի լուծում և այդ հարցերը նրա փոխարեն լուծում են նրա ռազմավարական գործընեկրները, հակառակորդներն ու թշնամիները։ Հարցն այն է, որ մեր ռազմավարական գործընկերները շատ լավ համագործակցելով մեր հակառակորդների և թշնամիների հետ մեր թիկունքում մեր հարցերն են լուծում։ Եվ բացարձակ պետք չի վիրավորվել կամ մեղադրել, թե գիտեք ինչ, ռուսները թուրքերի հետ եղբայրանում են և նորմալ հարաբերություններ են ձևավորում։ Այս ամեն ինչը մենք ենք թույլ տվել՝ մեր թուլության, մեր թուլամորթության և անտարբերության հետևանքով է»,-ասաց Համբարյանը։
 
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի այցին Ռուսաստան, Ռուսաստանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը, Համբարյանը նշեց, որ նա «Նիկոլ Անհողի» և Կաթողիկոսի այցերը չի ուզում տեսնել նույն հարթության մեջ։
«Որքան ես գիտեմ Կաթողիկոսը չի էլ հրաժարվել այն մտքից, որ Նիկոլը պետք է հրաժարական տա։ Ինչ վերաբերվում է Կիրիլ պատրիարքի, Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալահշյուքուր Փաշազադեի հետ հանդիպմանը, ապա նշեմ, որ այս հանդիպումները միշտ են եղել և միշտ ունեցել են մարդասիրական նկրտումներ։ Մինչ պատերազմն էլ՝ նախորդ իշխանությունների օրոք, մեր կաթողիկոսները հանդիպել են Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալաշյուքուրի հետ և ինչ-որ առումով ինչ-որ հարցեր մարդասիրական բնագավառում դրվել են»,- նշեց քաղաքագետը։
 
Նա նշեց, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է մեր քաղաքական և ռազմական ղեկավարության այցերը, քանի որ Փաշինյանն ու նրա թիմն ուղղակիորեն չեն կարող պաշտպանել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը դրսում՝ հետևաբար այս հանդիպումներից որևէ լավ բան չի սպասում։
«Այս հանդիպումներից որևէ լավ բան չեմ սպասում և էլի եմ կրկնում՝ մենք չպետք է մեղադրենք Ռուսաստանին, Իրանին, Արևմուտքին մեր դժբախտությունների մեջ։ Մեր դժբախտությունների միակ մեղավորը մենք ենք, մեր հասարակության մեծ մասը դա չի ուզում ընդունել, մեր ընտրելու իրավունք ունեցող մոտ 30 տոկոսը պարտադրելով մյուս մասսային Նիկոլին, վերարտադրելով նրան իշխանությունում, նրան տալով պողպատե մանդատ՝ այդ պողպատե մանդատը վերջինս կարող է օգտագործել նաև դրսում։
 
Իրականում Նիկոլ Անհողն իր պողպատե մանդատն ահաբեկչության, բացահայտ օրենքների խախտումների միջոցով կարող է օգտագործել Հայաստանի ներսում։ Դրսում այդ պողպատե մանդատը դառնում է ընդամենը թղթե շերեփ և ինքը չի կարող պատշաճ բանակցել Հայաստանի անունից այն անձանց հետ, ովքեր իրեն պարտադրել են կապիտուլյացիա կամ այն մարդկանց հետ, ովքեր միջնորդել են, որպեսզի կապիտուլյացիոն ակտը ստորագրվի և Նիկոլ Անհողն էլ չմասնակցի այդ ստորացուցիչ արարողությանը տեսախցիկների առաջ։ Այնպես որ, այն ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ դա մեր ընտրելու իրավունք ունեցող 30 տոկոսի ցանկությունն է»,-ասաց Գագիկ Համբարյանը։
 
Հայկա Ալոյան
«Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում
Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հայկ Նահապետյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանը. Ուղիղ
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրվել են հանրային քննարկման
ԱԻՆ. Արմավիրում ու Արարատում հողի մակերևույթին այս գիշեր սպասվում -5․.․-6 աստիճան ցուրտ
Վերդիի «Աիդա» օպերան՝ կրկին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել
Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ
Սաակաշվիլու հայրը հոսպիտալացվել է
ՊԵԿ նախագահը Կունիո Միկուրիային վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ ՏՏ հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում
Ղրղըզստանը բայրաքթարներ կգնի
ԿԸՀ նիստ՝ ՏԻՄ նոր հերթական ընտրությունների մասին
«Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, քննարկվել են նաև 2020-ին Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը
Ֆիզուլիում ութ ամսվա ընթացքում ականապատ տարածքում կառուցվել է օդանավակայան
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է հսկայական քարե պարիսպը
Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել
Մահացել է Հովհաննես Մանուկյանի հայրը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
Ես չեմ լինելու պատմուճանով դատախազ, ես գտնվելու եմ իմ բարձունքում. Սերգեյ Մարաբյանի գործով որոշումը՝ հոկտեմբերի 25-ին
Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին
Պատվաստանյութերը կանխում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից. Արսեն Թորոսյան
Արտակ Բեգլարյանը գործուղվել է Մոսկվա
Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Հոկտեմբերի 21-22-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 93 դեպք
Պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու իրավունք ստանալ. Արշակյան
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, որոնց 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք, ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք
Վրաստանում ՀՀ դեսպանն ու երկրի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
Նավթի գները նվազել են
Ford-ը Ազատության պողոտայում բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը նյութական խոշոր չափի վնաս են կրել
Կարմիր Կատար լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում
Պատվաստվելու հնարավորություն՝ նաև առաջիկա կիրակի
Պուտինը հնարավոր է համարել «Թալիբանը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկից բացառելը
Բյուրեղավան համայնքում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները
Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել
Названы страны с самым медленным восстановлением экономики (WP)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™