Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին Անվտանգության նախկին պետ, համայնքապետեր, պատգամավորի օգնական. ՏԻՄ ընտրությունները Կոտայքում Ինչ փոփոխություններ են եղել բուհերում ընդունելության քննությունների մեջ եւ ինչու. պարզաբանում է փորձագետը Պառակտման մասին խոսք անգամ չկա. Հոխիկյանը՝ Կարին Տոնոյանի՝ շարժումից դուրս գալու մասին Շուրջ 23 քաղաքացի պատվաստված է եղել, սակայն մահացել են քովիդից
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իշխանությունը ՏԻՄ-երի հետ անում է այն, ինչ ուզում է. Պողպատե մանդատի դիմաց օրենքները էլ ո՞ւմ շունն են

Խմբագրական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մի շարք որոշումներ է ստորագրել եւ այն համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրություններ են սպասվում, նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ։ Մասնավորապես՝ Ջերմուկում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Վահագն Արսենյանը, Վայքում՝ Մխիթար Մաթեւոսյանը, Վանաձորում՝ Վանիկ Օհանյանը, Գյումրիում՝ Ալբերտ Մարգարյանը։ Այսօրվա որոշումը տեղավորվում է գործող իշխանության՝ տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական իշխանության կցորդ, ենթակա տարածքային կառույցներ դարձնելու կոնտեքստում։ Հենց այս նպատակով ուղղակի եւ անուղղակի ոչ իշխանական համայնքապետերին հորդորեցին հրաժարականի դիմումներ գրել, զանազան ճնշումներ գործադրեցին, տեսան ոչինչ չի ստացվում, վարչատարածքային փոփոխություններ արեցին՝ առանց համայնքների կարծիքը պատշաճ լսելու, փոփոխություններ արեցին ԸՕ-ում եւ 4000-ից ավել բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունները դարձրեցին համամասնական ընտրակարգով՝ կուսակցականացնելով եւ գերքաղաքականացնելով համայնքները։

ՏԻՄ-երի ինքնակառավարմանը եւ անկախությանը միջամտելուն էր միտված նաեւ համայնքի ղեկավարների ժ/պ-ների նշանակումը գործադիրի կողմից։ Սա հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիային։ Այս հարցը մի քանի կոմպոնենտ ունի՝ բարոյական, քաղաքական, իրավական։ Առաջին՝ գործող իշխանությունը ցանկանում է յուրային ժ/պ նշանակել համայնքներում, որպեսզի ընտրություններում հաղթական ելքը ապահովված լինի, վարչական ռեսուրս կարողանան օգտագործել։ Մյուս կողմից էլ՝ եթե ժ/պ նշանակում են հավասար պայմաններ ապահովելով բոլոր թեկնածուների միջեւ՝ իշխանական, ընդդիմադիր, ապա այդ ժ/պ-ն պետք է լինի բացառապես անկախ, չեզոք անձնավորություն, ով ընտրություններին որեւէ մասնակցություն եւ շահ չունի։

Բնականաբար, մեր համայնքների դեպքում ժ/պ նշանակվում են ՔՊ-ամերձ անձինք։ Եթե փոքր կամ միջին համայնքների դեպքում այդքան կարեւոր է ժ/պ-ի նշանակումը, հարց է առաջանում՝ ինչու վարչապետի պաշտոնից հրաժարական տված Փաշինյանը ինքը շարունակեց մնալ ժամանակավոր պաշտոնակատար, ոչ թե ժ/պ նշանակվեց, սա հարցի բարոյաքաղաքական կողմն է։ Չէ՞ որ ի տարբերություն համայնքապետերի՝ վարչապետը անձամբ էր հրաժարական տվել, իսկ համայնքապետերը հրաժարական չեն տվել, եւ ի տարբերություն վարչապետի՝ նրանք մինչեւ վերջին փոփոխությունները (4000 եւ ավել բնակչություն ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգ) ընտրվում են քաղաքացիների կողմից անմիջականորեն՝ 5 տարի ժամկետով, պաշտոնավարում մինչեւ ժամկետի ավարտ։ Հետեւաբար՝ տրամաբանական է, որ նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը լինի օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում։ Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակ ներկայացված է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը։

Ըստ այդմ՝ վարչապետի կողմից համայնքի ղեկավարի (գյուղական համայնքների դեպքում ժ/պ-ն նշանակվում է մարզպետի կողմից) ժ/պ կարող է նշանակվել, եթե համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում։ Ժ/պ-ներ նշանակելու այս ինստիտուտը ոչ միայն միջամտություն է տեղական ինքնակառավարման անկախությանը, գործերին, հակասում է ներպետական օրենսդրությանը եւ միջազգային փաստաթղթերին, այլեւ հակասություն է առաջացնում նաեւ ընդհանուր իրավական համակարգում, ստացվում է, որ պատգամավորը պաշտոնավարում է մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորման առաջին նիստի օրը, նախարարը պաշտոնավարում է մինչեւ նոր նշանակում, իսկ համայնքի ղեկավարի դեպքում պետք է ժ/պ նշանակվի։ Այս «արատավոր» պրակտիկան գործադիրը շարունակում է կիրառել՝ ի հեճուկս իրավաբանների, մասնագետների ահազանգերի եւ դրանից բխող հետեւանքների։ Այսպես, մի շարք համայնքների ղեկավարների դիմումը արդեն մոտ կես տարի է՝ քննվում է ՍԴ-ում, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 19-ին։

Խոսքը Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանի, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանի, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանի, Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Արթիկի ղեկավար Մխիթար Վարագյանի դիմումի մասին է: Նրանք ՍԴ-ում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների` 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։ Որոշումը պետք է լիներ դեռեւս մայիսին, հուլիսին, ապա՝ սեպտեմբերի 14-ին, սակայն քանի որ այս հարցով ՍԴ-ն մեկ այլ դիմում եւս ստացավ, որոշվեց միավորել գործերը։ Եւ մինչ ՍԴ-ն որոշում կկայացնի, վարչապետը շարունակում է ժ/պ-ներ նշանակել՝ նախընտրական քարոզարշավը հավուր պատշաճի ապահովելու համար։

Նկատենք նաեւ, որ եթե մյուս համայնքների դեպքում դեռեւս վիճարկվում է գործադիրի կողմից ժ/պ-ներ նշանակելու լիազորության սահմանադրականությունը, ապա Վանաձորի դեպքում համայնքի ղեկավարի ժ/պ նշանակելը ուղիղ հակասում է օրենսդրությանը։ Խնդիրն այն է, որ Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքների քաղաքապետերի վրա չի տարածվում վարչապետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ՏԻ օրենքի հոդված 27-ի դրույթները, նրանք պետք է շարունակեն իրենց լիազորությունները մինչև ավագանու նոր կազմի ընտրությունները։

Այսպիսին է օրենսդրության տրամաբանությունը։ «ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հնգամյա ժամկետը չի տարածվում Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների քաղաքապետերի վրա, քանի որ ավագանու մեծամասնության որոշմամբ քաղաքապետերը միշտ կարող են փոխվել։ Համայնքի վարչական սահմանների փոփոխությունները նույնպես պաշտոնակատար նշանակելու հիմք չեն հանդիսանում։ Այդպիսով, Վանաձորի ավագանին ու քաղաքապետը բոլոր իրավասություններով գործելու են մինչ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններով ձևավորվող նոր ավագանու լիազորությունների ստանձնման օրը»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նաեւ Համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանում օրենքները չեն խոչընդոտում եւ/կամ կանխում իշխանությունների ամենանհավանական ցանկությունների իրականացումը, ինչքան էլ դրանք անօրինական լինեն։

Քաղաքականության անվան տակ եւ պողպատե մանդատ ստանալու դեպքում օրենքներն էլ ո՞ւմ շունն են։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել»
Կառավարման համակարգի արդյունավետության, պետական ծառայության եւ կադրային խնդիրների մասին. Հյուրը՝ Արմեն Եզեկյան
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ ՄԻՊ
Последний день монархии: Елизавета II больше не будет главой Барбадоса (WP)
Ներքին Գետաշենից հայտնաբերված գտածոները հանձնվել են ՊՈԱԿ-ին
Իրանի իշխանությունները կասեն, կանեն ու կսոտրագրեն ամեն ինչ, որ Բաքուն դժգոհելու առիթ չունենա, գոնե մինչև միջուկային գործարքի կայացումը․ Արթուր Դանիելյան
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում
Ողջի գետի ջրի որակը հոկտեմբեր ամսվա ընթացքում
Նեյմարը դաշտ դուրս չի գա 1,5 ամիս
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր
Ազգային ժողովում հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Հովհաննես Ավետիսյանը, դիտեք այսօր` 22։30-ին
«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին
Նրանց ոչ թե ճանապարհն է հետարքրքում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին
Հնարավոր է, որ ՄԻԵԴ-ի ուղերձի պատասխանը ուշանա կամ ընդհանրապես ձգձգվի. Լարիսա Ալավերդյան
Դոլարի փոխարժեքն աճել է
Դավիթ Տոնոյանի կալանքը երկարաձգվեց, նոր սահմանափակումներ հունվարի 1-ից. Նոյեմբերի 29-ն՝ ամփոփ
Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
2022 թվականի բյուջեով Արցախում զբոսաշրջության ծախսերն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին
Գործը դեռ ընթացքի մեջ է. Գայանե Սահակյանը՝ «ԴԱԼՄԱ ՄՈԼ»-ի հակահամաճարակային կանոնների խախտման մասին
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Լուկաշենկոն
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ազատագրական շարժման նոր օրակարգ. պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ուղիղ
Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Անոնս. ADTV «Հարցազրույցի» հյուրն է Արմեն Եզեկյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել է Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը
Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն. ՊՆ
Անհրաժեշտության դեպքում նաև կոշտ արձագանքներ ենք տալու. ՀՅԴ անդամը՝ ԲԴԽ-ի դիմաց իրականացրած ակցիայի մասին
Առուշ Առուշանյանի դատը
Քանի պաշտոնյա է ազատվել ՊԵԿ-ից Ռուստամ Բադասյանի ղեկավարության ընթացքում
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների համար
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները
Զանգեզուրի միջանցքը իրողություն է. Գրիգորի Այվազյան
Կոչ ենք անում Կառավարությանը և ԱՆ-ին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից
ԱԱՏՄ մասնագետները հոկտեմբերի 22-28-ին իրականացրել են ընդհանուր 1035 ստուգայց․ արձանագրվել է 15 խախտում
ԲԴԽ-ն հրապարակում է Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը
Միտքը ինքնին լավն է, մնում է որոշում կայացնողները կարողանան կիրառել այն. առողջապահության կազմակերպիչը՝ հունվարի 1-ից սպասվող փոփոխության մասին
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք
Մհեր Գրիգորյանը և Անն Լույոն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™