Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շրջանառվում է այն լուրը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են ունեցել կայծակնային հարձակմամբ բացել Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը», որը կանխվել է Իրանի ակտիվացման շնորհիվ. Ռոբերտ Մարգարյան

Հարցազրույց
 
ArmDaily.am-ի հարցերին պատասխանել է իրանագետ, քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանը:
 
-Պարոն Մարգարյան,Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում բանակի զորավարժությանը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշվել է. «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին».
 
-Առաջին հայացքից Իրանի զորավարժություններն, ինչպես արդեն հայտարարված է, ուղղված են տարածաշրջանում ու Իրանի սահմանների հարևանությամբ Իսրայելի ներկայությանն ու ակտիվությանը: Խոսքը վերաբերում է իհարկե 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հարավային ու Իրանի հետ սահմանակից տարածքներին: Ի դեպ, զորավարժության անունն էլ խորհրդանշական է: «Խեյբար»-ն ակնարկում է իսլամի մարգարեի օրոք հրևաների դեմ մուսուլմանների մղած նույնանուն պատերազմին: Բայց կարևոր հարցն այն է, որ Իրանն ինչո՞ւ այսօր հիշեց Իսրայելի գործոնի ու դրա վտանգավոր ակտիվացման մասին: Ադրբեջանը վերջին տարիներին Իրանի դեմ իրականացված ահաբեկչական գործողություններից շատերի հենակետն է եղել: Իրանի միջուկային ոլորտի գիտնականների դեմ մահափորձ իրականացրած ահաբեկիչներից շատերն Իրան են անցել Ադրբեջանից: Մի քանի տարի առաջ Իսրայելի հետախուզական ծառայություններին հաջողվեց նույն Ադրբեջանի ցամաքային սահմանով դուրս հանել Իրանի միջուկային աշխատանքներին վերաբերող տասնյակ հազարավոր էջ փաստաթղթեր ու ֆայլեր: Տարբեր առիթներով իսրայելական ԱԹՍ-ներն Ադրբեջանի սահմանից ներթափանցել են Իրան ու որոշ դեպքերում կործանվել են: Նշված պարագաներից յուրաքանչյուրն առանձին վերցրած շատ ավելի կարևոր էր քան Իրան-Հայաստան ճանապարհի 20 կմ հատվածում Իրանի բեռնատարների հետ պատահածը: Ինչո՞ւ վերջինիս դեպքում Իրանի համբերության բաժակը լցվեց: Ենթադրում եմ, որ Իրանը տիրապետում է տարբեր կուլիսյան պայմանավորվածությունների ու դավադրությունների մասին գաղտնի տեղեկությունների, որոնց իրականացումը կանխելու համար վերջին օրերին նման ակտիվություն է ցուցաբերում: Հիշեցնեմ, որ իրանական թելեգրամյան ալիքներում շրջանառվում է այն լուրը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են ունեցել կայծակնային հարձակման անցնելով բացել Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը», որը կանխվել է Իրանի ակտիվացման շնորհիվ:
 
-Վերջերս իրանցիները հայտարարեցին՝ եթե Հայաստանը թույլ է իր սահմանները պահելու մեջ, ապա դա մենք կանենք: Ավելիատ ո՞ւմ էր ուղղված այս հայտարարությունը:
 
-Այո նման հայտարարություններ վերջին օրերին հնչել են Իրանի զինվորական հրամանատարների կողմից, իհարկե, առանց ուղղակի երկրի անուն մատնանշելու: Բայց կարծում եմ պարզ է թե ակնարկն ում մասին է: Իրանի գերագույն առաջնորդն էլ կիրակի օրը Թուիթերում նույն բովանդակությամբ գրառում է կատարել, որի առաջին հասցեատերն, իհարկե, Բաքվի բռնապետն է, բայց կողմնակիորեն նաև վերաբերում է Նիկոլ Փաշինյանին:
 
-Հայտարարություն տարածվեց Հայաստանում իրանական զորք տեղակայելու մասին: Եթե դա տեղի ունենա, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, հատկապես, որ արդեն մեկ օտարերկյա ռազմական ուժեր կան մեր երկրի տարածքում:
 
-Ես դրա հնարավորությունը քիչ եմ համարում, թեև չեմ էլ կարող միանշանակ դա բացառել՝ նկատի առնելով Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած ընթացքը: Ենթադրում եմ, որ իրանական կողմից կատարված այդ արտահոսքն ավելի շատ ուղղված էր ադրբեջանական լսարանին: Նման տարբերակի իրականացումը ցավալի հետևանքներ կարող է ունենալ: Հայաստանի տարածքում Իրանի զինվորական ցանկացած ներկայություն դրական կերպով չի ընկալվելու ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի ու ոչ էլ տարածաշրջանի հարցերում ներգրավված որևէ այլ ուժի կողմից: Դա կոշտ արձագանքի կարժանանա ու դրանից միայն կտուժի Հայաստանի՝ առանց այն էլ խարխլված անվտանգությունը: Երբ խոսվում է «սիրիականացման» վտանգի մասին, խոսքը վերաբերում է հենց այն իրավիճակին, երբ այլ երկրներ սկսում են իրենց խնդիրները լուծել ու կռիվ տալ քո տարածքում: Սիրիայի դեպքում տեսանք ինչ եղավ արդյունքն ու ի դեպ, այս դեպքում էլ դերակատարները նույնն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Իսրայել...։
 
-Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում տարածաշրջանում, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք:
 
-Ես պիտի երկրորդեմ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ կիրակի օրը հայտնած այն տեսակը, թե բացի զորավարժություններից¬ Իրանն Ադրբեջանի դեմ այլ բան չի ձեռնարկի: Խոսքն, իհարկե, նախահարձակ լինելու և խնդիրները ռազմական միջոցով լուծելու մասին է: Բայց եթե հրահրում լինի դիմացի կողմից չեմ բացառում, որ Իրանը կօգտվի իր ինքնապաշտպանության ու համարժեք պատասխան տալու իրավունքից: Մինչև մի առ ժամանակ առաջ փորձ էր կատարվում Իրանին նման բախման մեջ ներքաշել Պարսից ծոցում: Կարծում եմ՝ Պարսից ծոցի մերձակա արաբական երկրներն այնքան խելացի էին, որ հասկացան՝ դա որևէ գնով չպիտի թույլ տալ: Այսօր նույն փորձը կրկնում են Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում: Հարց է, թե արդյո՞ք Իրանի հյուսիս արևմտյան հարևաններն, այդ թվում Հայաստանի իշխանությունները նույնքան խելացի կգտնվեն:
 
Իզաբելա Սուլթանյան
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™