«Հայաստանը թվերով»․ այս տարվա 8 ամիսներին շինարարության աճի տեմպը կազմել է 7.3 տոկոս
Հայաստանը թվերով
ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք հանրապետությունում հունվար–օգոստոս ամիսների կատարված շինարարական աշխատանքների ծավալին։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ հունվար-օգոստոս ամիսներին 205 մլրդ 325.9 մլն դրամի շինարարություն է արվել, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճի տեմպը կազմել է 7.3 տոկոս։
Հատկանշական է, որ օգոստոսին կատարված 44 մլրդ 726.1 մլն դրամի շինարարությունը 27.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա հուլիսի նկատմամբ կատարված շինարարական աշխատանքների ծավալիօց։ Այս տարվա առաջին 8 ամիսներին կատարված շինարարական աշխատանքների ծավալը 2.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից։