Հարավային Կովկասի շուրջ, գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև չկա սուր հակասություն. Ռոբերտ Ղևոնդյան Կարծում եմ կհաղթենք. քաղաքացին մանկական Եվրատեսիլի՝ մեր մասնակցի մասին Մորթեփափախ ձմեռ պապուց մինչև խմորեղենով և հացիկներով գուշակություն. Ազգագրագետը պնդում է՝ գոնե երեխաների համար պետք է Ամանորը նշել Ծանոթ չեմ հայտարարությանը, ոչ էլ հետաքրքրում է. Մովսես Հակոբյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին Դա համաշխարհային բլեֆ է. քաղաքացին Քովիդի նոր շտամի մասին Բանավեճերի ժամանակ շատ բան է բացահայտվում. Կարեն Քոչարյանը՝ համայնքապետերի մասնակցությամբ դեբատ կազմակերպելու մասին Ով է նա. Լավ կարծիք ունեմ իր մասին. քաղաքացին՝ Վանո Սիրադեղյանի մասին «Замечательно, поразительно, гениально». Վանաձորի թեկնածուների դեբատը՝ 3 րոպում (տեսանյութ) Տոնե՞նք Ամանորը թե՞ բոյկոտենք… ինքներս մեզ Պրոցեսը կոորդինացվելու է դպրոցների միջոցով. ինչպես են անցկացվելու մանկական ամանորյա միջոցառումները. պարզաբանում են քաղաքապետարանից Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցիները գողացել էին գերի ընկած արցախցու անասունները. մանրամասներ 90մլն դրամանոց մեքենան «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է» հիմնավորմամբ արդարացնող ԱԺ խոսնակը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շուռնուխում գեյ շքերթը նախաձեռնածի հայրը Փաշինյանի՝ Սյունիք այցելության ժամանակ հավկիթներով վերջինիս զրահապատ մեքենային հարվածելու գործով հակասական ցուցմունքներ է տվել

Քաղաքական
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են այս կամ այն ճանապարհով հեռացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող Սյունիքի մարզի համայնքապետի վարչական ղեկավարներին։
 
Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, Սյունիքի մարզպետն անձամբ է զրուցել չկալանավորված վարչական ղեկավարների հետ՝ համոզելով նրանց հրաժարականի դիմում ներկայացնել, որից հետո նրանց փոխարեն նշանակվել են իշխանական թեկնածուները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ կալանավորված համայնքապետերի հետ մտերիմ կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող վարչական շրջանների ղեկավարներին ևս փորձում են հեռացնել՝ վախենալով, որ նրանց առկայությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարող է բարդացնել իշխանությունների հարցը։
 
Արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել մի շարք վարչական շրջանների ղեկավարների նկատմամբ՝ հայտնի «Սյունյաց ողջույնների» ակցիայի կազմակերպման մեղադրանքով։
 
Մեզ հասած տեղեկություններով՝ բնակավայրերի այդ ղեկավարների դեմ ցուցմունքներ են տվել այդ բնակավայրերի այն բնակիչներն, ովքեր անձնական թշնամություն կամ տարաձայնություններ են ունեցել նրանց հետ կամ էլ իրենք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու հույսեր են փայփայում։
 
Փորձեցինք կապ հաստատել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ այս տեղեկությունների վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն ապարդյուն։
 
ArmDaily.am-ը կապ հաստատեց Սյունիք այցելության ժամանակ Գորիս համայնքում Նիկոլ Փաշինյանի զրահապատ մեքենայի ուղղությամբ ձվեր նետած քաղաքացիների գործով պաշտպան փաստաբան Արմեն Մելքոնյանի հետ, ով մեզ ասաց, որ նմանատիպ մի քրեական գործ հարուցվել է Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի դեմ։
 
«Շուռնուխի գյուղապետի դեմ երեկ առերեսում տեղի ունեցավ, և առերեսվողը, կհիշեք Շուռնուխում ազգային ուժերը չթողեցին, որպեսզի տեղի չունենա գեյ շքերթ, այդ շքերթի կազմակերպիչի հայրն է ցուցմունք տվողը։ Նա հակասական ցուցմունքներ տվեց։ Ակնհայտ է՝ ցուցմունքի էությունից, որ Շուռնուխի գյուղապետը ոչ մի բանի մասնակից չի եղել, բայց փորձեց այնպես ներկայացնել, որ Հակոբ Արշակյանն է կազմակերպել Մենուա Հովսեփյանի հետ միասին ձվերով վարչապետի մեքենային հարվածելը, որն իրականության հետ աղերս չունի։  Բնականաբար մենք հայտարարեցինք, որ այդ անձը և նրա ընտանիքը թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում Հակոբ Արշակյանի հետ։ Տևական ժամանակ տարբեր սուտ հաղորդումներ է ներկայացրել Արշակյանի նկատմամբ՝ ենթադրյալ ինչ-որ հանցագործություններ, հափշտակություններ կատարելու համար, որոնք քննության ընթացքում հերքվել են և հիմա հերթականն է։
 
Ցուցմունքն ահավոր հակասական է՝ երբեմն ծիծաղ առաջացնող, մասնավորապես ցուցմունք է տալիս, որ գտնվել է բավականին հեռու, բայց ասենք լսել է մարդկանց խոսքը՝ ընդ որում որևիցե ձևով հասանելի չէր կարող լինել, որովհետև մեծ հեռավորություն կար նրանց միջև՝ ոստիկանական պատ է եղել, հետո ժողովուրդ է եղել, հետո ոստիկանական պատ, հետո կանգնած Մենուա Հովսեփյանը։
 
Մենուան հարց է տալիս՝ ինչ շորեր էի հագել, վերջինս ասում է չեմ հիշում, ով էր կողքս կանգնած՝ գոնե երկու մարդու անուն ասա՝ չի կարողանում ասել, բայց ասում է, որ այդ հեռավորությունից մատնացույց արեցիր և ձվերով հարվածելու հրահանգ տվեցիր ժողովրդին։ Կամ էլ ասում է, որ թողել գնացել է, որից հետո պատմում է, թե իր բացակայության ընթացքում ինչ է տեղի ունեցել, այսինքն ակնհայտ երևում է, որ ինքն, այնտեղ չլինելով, պատմում է մի բան, որն ինքն այդ ձևով չի էլ կարող տեսած լինել»,-ասաց Մելքոնյանը։
 
Փաստաբանը հավելեց, որ հանդիսանում է նաև Գորիս համայնքի Որոտան վարչական շրջանի ղեկավարի պաշտպանը ևս, սակայն նույն իրավիճակը նաև այստեղ է։
 
Մեր տեղեկություններով՝ պատրաստվում են նաև նման մի քրեական գործ հարուցել արդեն իսկ հրաժարական տված Տեղ համայնքի նախկին համայնքապետ Ներսես Շադունցի դեմ։
 
ArmDaily.am-ի հետ զրույցում Ներսես Շադունցն ասաց, որ նման բան չկա, որ ոչ ոք չի կարող իրեն ստիպել հրաժարական տալ։
 
«Եթե քրեական գործ հարուցող լինեին՝ պիտի իմ վրա հարուցեին՝ ճի՞շտ է, դե քանի որ իմ վրա էլ ման են գալիս բան չեն ճարում՝ պիտի որ հարուցեն՝ օրինակ, բայց ոչ մեկն ինձ այդ կարգի բան չի ասել։ Իմ ժամկետը լրացել է՝ ես իմ թեկնածությունն էլ չեմ առաջադրել։
 
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն ես 2016 թվականի սեպտեմբերի 24-ին 5 տարի ժամկետով ես ստանձնել եմ այդ պաշտոնը։ Հինգը տարին սեպտեմբերի 24-ին լրացել է՝ սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, իսկ ես չեմ առաջադրվում։ Ինձ ոչ մեկը չի ասել՝ չպիտի առաջադրվես կամ ո՞վ կարա ասի ինձ նման բան»,-ասաց Շադունցը։
 
Նա հավելեց, որ ինքը բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունի և եթե որևէ մեկի անձնագրում ազգության դիմաց գրված է հայ, ապա նա այդ մարդկանց հետ խնդիր ունենալ չի կարող։
 
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Տեղ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել իր քրոջ որդուն՝ Դավիթ Ղուլունցին։
 
Հայկա Ալոյան
Հայտնի է Սաակաշվիլիին հիվանդանոցից բանտ տեղափոխելու ժամկետը
Մեզ պետք է ազգային գաղափարախոսություն, շարժում, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայությանը․ Բիչախչյան
Թուրքիան ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ուկրաինային, քան հայտարարվել է
Հաստատվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք, մահացել՝ 25 մարդ
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Բլինկենը Մոսկվային ու Կիևին կոչ է արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը․ Աբրահամյան
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
Հարավային Կովկասի շուրջ, գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև չկա սուր հակասություն. Ռոբերտ Ղևոնդյան
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Իտալացին արհեստական ձեռքով փորձել է խուսափել պատվաստումից
Լույս չի լինի
Օրվա աստղագուշակ
«Փաստ»․ Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա
«Հրապարակ». Իշխանափոխության հնարավորություն է ստեղծվել
«Փաստ». Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ
«Հրապարակ». Հայաստանում արգելվա՞ծ է Е 171 սննդային հավելումը
«Ժողովուրդ». Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը
Չեմ ուզենա, որ մենք ազգովի տեսախցիկներ դնենք ամեն քայլափոխին․ դա ժողովրդավարության հետ կապ չունեցող չինական մոդել է
«Փաստ». Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից
«Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը
Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը
Կորոնավիրուսից մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը
ՈՒԵՖԱ-ի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Հանրապետական մարզադաշտի լուսանկարը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022-ին կստանձնի EaPeReg ցանցի նախագահությունը
Գեղամավան համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը
Լեյշմանիոզ հիվանդությունը՝ հանրային առողջապահության գերակա խնդիր ամբողջ աշխարհում
Պատահական չի, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ցիտում են «Հանրային ձայնի» բառերը,. Վարդան Ղուկասյան
Կատարելագործվել է մարտա­վա­րական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները. ՊՆ
Լուսացույցների տեղափոխություն․ ՃՈ-ն իրազեկում է
Իմ անձնական դիտարկումներով՝ երեք ամսվա ընթացքում կաթնամթերքի գինը թանկացել է մոտ տասը տոկոսով. Կարեն Չիլինգարյան
Կատարվեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը
Երեւանում բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը, բժիշկները 8 քաղաքացու օգնություն են ցուցաբերել, 4 մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը
Աշոտ Երկաթի դեմ ապօրինի զենք օպերացիան թույլ չենք տա, որ հաջողի. Սերժ Սրապիոնյան
Կալանավորվել է Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ
Արմեն Սարգսյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին
Ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն․ ՄԻՊ
Արցախում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին․ պետնախարար
Կարծում եմ կհաղթենք. քաղաքացին մանկական Եվրատեսիլի՝ մեր մասնակցի մասին
Մորթեփափախ ձմեռ պապուց մինչև խմորեղենով և հացիկներով գուշակություն. Ազգագրագետը պնդում է՝ գոնե երեխաների համար պետք է Ամանորը նշել
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ
Ծանոթ չեմ հայտարարությանը, ոչ էլ հետաքրքրում է. Մովսես Հակոբյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™