Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ) ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու «Զարթոնքը» ՔՊ-ի հետ չի համագործակցի, իսկ «Բալասանյան» դաշի՞նքը Ինչ արդյունքներ են գրանցվել Շամիրամ, Ֆերիկ և Ֆիոլետովո համայնքներում Երևի նոր բիոմետրիկ համակարգ ներդնող կապալառու կազմակերպություն պետք է մտնի շուկա. Հովհաննես Քոչարյանը՝ անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի սահմանելու մասին Հունիսից հետո վերագնահատումներ է տեղի ունեցել, որովհետև այլ բաներ են խոստացել, այլ բաներ են արել. Թևան Պողոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին Ինչպես են բաշխվելու մանդատները Գորիսում Ընտրությունների արդյունքները մեծամասամբ պայմանավորված էր անձերի հետ, մեր դիտարկումները դա են ցույց տալիս. Սոս Հակոբյան Տաթևում հնարավոր է նաև որոշակի զարգացումներ լինեն, ՔՊ-ն մեծամասնություն չի կազմել. Շահեն Հարությունյան Երբ, ինչպես են ամփոփվելու ընտրությունների արդյունքները. ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ավելի քան 800 մեղադրյալ, դատի տրված 55 անձ՝ 2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում. ամփոփում

Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը:

Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ, 307.4-րդ, 308-րդ, 327-րդ, 356-րդ, 358-րդ, 359-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 364-րդ, 365-րդ, 372-րդ, 373-րդ, 375-րդ, 376-րդ, 299-րդ և 302-րդ, 311-րդ, 312-րդ և 313-րդ, 177-րդ, 178-րդ հոդվածների տարբեր մասերի և կետերի համակցությունների հատկանիշներով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում է ավելի քան 2000 քրեական գործ: Քննության արդյունավետությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով դրանք միավորվել են մի քանի վարույթների շրջանակում, որոնցով քննություններն իրականացվում են ձևավորված քննչական խմբերի կողմից: Այդ քրեական գործերով քննության առարկա են՝

զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված զինծառայողների՝ զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ, առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերը՝ այդ թվում նաև կաշառքի միջոցով,

պատերազմի ողջ ընթացքում մարտական գործողությունների համար նախատեսված զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերն Արցախի Հանարապետությունում ապօրինի ձեռք բերելու, ՀՀ ապօրինի փոխադրելու, հափշտակելու կամ շորթելու դեպքերը, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը դրանց պահպանության կանոնների խախտմամբ կորցնելու կամ փչացնելու դեպքերը,

պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով,

Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով,

ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից՝ ծանր կորուստների հանգեցրած՝ առերևույթ իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, անգործության տարբեր դրվագներ, առանձին զորամիավորումների տեղաշարժերի և գործողությունների, դրանց շրջանակներում հրամանատարների կողմից տրված հրամանների, վարքագծի դրսևորումների իրավաչափության հանգամանքները, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր թերացումները, սխալները,

անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ, այդ թվում՝ խոշոր չափերի, հափշտակելու, ինչպես նաև պետական դավաճանություն կատարելու առանձին դեպքեր,

պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ զինված ուժերի մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները,

պատերազմի և պաշտպանության կարիքների համար պատերազմից առաջ և դրա ընթացքում կատարված սպառազինության, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերումների նպատակայնության, արդյունավետության, ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին համապատասխանության, իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր առերևույթ չարաշահումների հանգամանքները:

Նշված քրեական գործերի քննություններն իրականացվում են աննախադեպ ծավալով: Դրանց լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, ինչպես նաև իրենց ընդհանրության մեջ պատերազմի ողբերգական հետևանքների հանգեցման հարցում դրանց ունեցած ազդեցության իրավական գնահատման նպատակով շարունակում են իրականացվել հսկայածավալ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բազմաթիվ դրվագներով նշանակված են տարաբնույթ փորձաքննություններ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների, դատախազական խմբերի կողմից վարույթն իրականացնող, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարող մարմիններին տրվել են տասնյակ ցուցումներ և հանձնարարություններ:

Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտումԱրցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով է շուրջ 150 անձ (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱրՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք: Կատարվել են շուրջ երկու տասնյակ առգրավումներ, զննություններ, որոնց արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ իրականցվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈՒ բաձրաստիճան սպաներ։

Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ: Որոնցից՝

25-ը՝ 28 անձի վերաբերյալ, զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու համար,

8-ը՝ 8 անձի վերաբերյալ, Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների, անհետ կորած անձանց հարազատներից վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար,

7-ը՝ 8 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար,

1-ը՝ 3 անձի վերաբերյալ, անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը

դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման համար,

1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար,

2-ը՝ 2 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ դասալքության համար,

1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար,

1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար,

1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար,

Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է:

Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է.կա վիրավոր
ԱԱՏՄ-ի խստացված ստուգայցերը՝ բազմապատկված ուժերով
Пять дней без воды в пустыне. Спасение двух человек в Австралии назвали настоящим чудом (WP)
Ջիլ գյուղում այրվել է մոտ 8 տոննա անասնակեր
Դալարում երիտասարդի սպանությունից հետո վենդետայի կազմակերպիչներից 2-ը ձերբակալվել են
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինն այցելել է Գյումրի
ՀՀ-ն ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ․ մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները
Հայաստանի Օմբուդսմանն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը
Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարում էր ամբողջ պետական ապարատի դեմ. Ագնեսա Խամոյան
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զոհվածների, անհետ կորածների եւ գերեվարվածների հարազատների հետ
Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ InfoPort.am
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Իշխանափոխություն մենք չէ, որ պետք է իրականացնենք. Տիգրան Ուրիխանյան
Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակ
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին
Եթե «Բալասանյան» դաշինքը համագործակցի ՔՊ-ի հետ, կդառնա անինքնասեր․ Գագիկ Համբարյան
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանը
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը
ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը
Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման. Էլինար Վարդանյան
Համաձայնագիր սոցապ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության միջև
Նիկոլը չի պարտվել Գյումրիում ու Գորիսում, պարտվել են իր ոչինչ չասող թեկնածուները. Ռուբեն Մխիթարյան
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը
Մերկելը միգրացիայի հետ կապված իրավիճակը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ
6 համայնքներից 3-ում ՔՊ-ն պարտվել է. կատարվել է կես միլիոնից ավել պատվաստում. հոկտեմբերի 18-ն՝ ամփոփ
Քննարկվել են Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Արդյոք Երևանում հետևել են ՏԻՄ ընտրություններին․ հարցում (տեսանյութ)
Հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 23 հրթիռ, 46 ական, 151 պայթուցիչ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը
Նոյեմբերի 1-ից ՌԴ-ն դադարեցնում է իր առաքելությունը ՆԱՏՕ-ում
Արմեն Սարգսյանը օրենք է ստորագրել
ՏԻՄ ընտրությունները՝ լակմուսի թուղթ. Երբ հեղինակավոր թեկնածուն կարող է հաղթել նույնիսկ կալանավայրից, ժողովուրդը՝ այլընտրանք փնտրելու ճանապարհին
Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից
Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաև տեղեկատվական դաշտում. Արցախի դատախազություն
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Ագնեսա Խամոյանը. Դիտեք այսօր՝ 22։30-ին
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում
Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան
Շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը
Մահացել է «Բայրաքթար» հարվածային անօդաչուների ստեղծողը
Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը
Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Ավելին էի սպասում. Տաթեւ համայնքի ՔՊ թեկնածու
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Տիգրան Ուրիխանյանը. Դիտեք այսօր՝ 21։30-ին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™