Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին Կութում իրավիճակը հանգիստ է Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ) Ներկայացրել եմ միջնորդություն, որպեսզի Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի դրվագով հրավիրվեն և հարցաքննվեն մի շարք քննիչներ և դատախազներ. պաշտպան Եթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ Սահակյան Երասխում ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը, որ քաղաքացին իր կենդանիներին կերակրելու համար չարչարանքով հավաքել էր ողջ տարի․ ՄԻՊ Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը Դուք մի բան հասկանո՞ւմ եք ՍԴ-ից, ինչ արդարադատություն է իրականացնում, ինչպես եւ երբ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է. Բյուջեի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ. Սեպտեմբերի 27-ն ամփոփ

Օրվա լուրերը՝ ամփոփ
Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անսքող աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք, պատերազմը տևեց 44 օր։ Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած փաստաթղթով, ըստ որի հայկական կողմը կորցրեց Արցախի հարակից 7 շրջանը, Հադրութը, Շուշին: Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների՝ 44-օրյա պատերազմում զոհվեց 3 777 անձ, 243 մարդու գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվել են:
 
ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ որում մասնավորապես նշվում է, որ «Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվել է ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։ Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ: Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն: Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»:
 
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Երևանի բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Պուրակում, որն ունենալու է 25-30 հա տարածք, տնկվելու են Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր, իսկ կենաց ծառը կխորհրդանշի մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը:
 
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ՝ միջազգային իրավունքի սկզբունքների խիստ պահպանման հիման վրա, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա Ադրբեջանին եւ Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել Թբիլիսիում, որը կարող է մշտական հարթակ դառնալ
 
Հայաստանի պետբյուջեի փաստացի եկամուտները 2021թ. առաջին կիսամյակում կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10,3 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցի եկամուտները։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ սկզբում կանխատեսվում էր, որ առաջին կիսամյակում պետության եկամուտները կկազմեն 698 մլրդ դրամ։
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը. ԱՆ
Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետեւանքով. այսօր նրան հողին հանձնեցին
Ստուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրություն
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի մահվան տարելիցն է
Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին չմասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին. Օհանյանի փաստաբան
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մետաղյա սյանը. Վարորդը մահացել է
Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը կայցելի Ռուսաստան
Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան
Նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
Այսօր Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Աննա Գրիգորյանն ահազանգում է
Վրաստանում ամփոփում են ընտրությունների արդյունքները
Ավարտվել է Իրանի գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան
Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանից պատասխանել են Ալիևի մեղադրանքներին
Դալար գյուղում հրդեհել են 20-ամյա երիտասարդի տունը, ով սպանել էր համագյուղացուն. մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել
Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան
ՀՔԾ-ն Սեյրան Օհանյանին թույլ չի տվել մեկնել ՌԴ. «Հայաստան» դաշինք
Այսօր Պալիատիվ օգնության համաշխարհային օրն է. Հայաստանում գործում է պալիատիվ բուժօգնության 30 հաստատություն
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ԱԽ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը
Վրաստանում մեկնարկել է Վերին Լարս տանող նոր ճանապարհի շինարարությունը
Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին
Գողություն եկեղեցու գանձանակից
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի մասին չեն համապատասխանում իրականությանը
Այսօր հայկական մամուլի օրն է
Կութում իրավիճակը հանգիստ է
Այսօր լռության օր է
Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով
Իրավիճակը Սյունիքի խնդրահարույց բնակավայրերում
Համագյուղացիների վեճն ավարտվել է սպանությամբ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը
ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին
«15 տարի առանց Թութուշ, 17 օր առանց Հայկո»․ Արմեն Պետրոսյանը կիսվել է արխիվային լուսանկարով
«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, նրան մեկուսացրել են Տոկիոյում
«Սիրեք ինքներդ ձեզ, ձեր առանձնահատկությունները, ձեզ համար գոյություն չունեցող իդեալներ մի ստեղծեք»․ Լուսինե Թովմասյան
Բանակցային օրակարգի հրամայականը. Վարդան Օսկանյան
ԻՊ-ը ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը․ զոհերի թիվը հասել է 63-ի
Սպանություն՝ Արարատի մարզում. հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է
Երասխ գյուղում 8000 հակ անասնակեր է այրվել
Դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ կասծակվող 35-ամյա կինը ձերբակալվել է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք. կա 41 մահվան դեպք
Ինդոնեզիայում 11 դպրոցական է խեղդվել
Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհը կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված փակ կլինի
ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր
Եղիսաբեթ Երկրորդը լիովին հրաժարվել է ալկոհոլից
Արարատի մարզում կատարվել է 56 818 պատվաստում
Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել
Այսօր հացի միջազգային օրն է (տեսանյութ)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™