Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան Որոտանի և Շուռնուխի բնակիչներն արձագանքում են ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին բացված բենզալցակայանին Իրավիճակը Սիսիանի՝ Իշխանասար և Անգեղակոթ գյուղերում Խաչատուր Սուքիասյանին պատկանող ավիաընկերությունը ֆինանսավորվո՞ւմ է
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է. Իշխան Սաղաթելյան

Սոցցանցերի քրոնիկոն

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մանրամասներ ներկայացնելով 44-օրյա պատերազմի առաջին ժամերին Երևանում կատարվողի մասին․

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան:

Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։

Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու...

08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։

8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։

08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք:

Որոշվեց հետևյալը․

1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։

2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։

3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։

4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։

Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։

09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։

Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ- հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված- կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։

Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։

Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ․ մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք...

Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...

Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31֊ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։

Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։

Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։

Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։

Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ: Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «Ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։

Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը»։

Ինչպես են փոխվում ներառական կրթության կարգավորումները՝ օրենքի նոր փոփոխությամբ
Բաքուն բացահայտ նշեց, որ ինչ ուզենա՝ դա էլ կանի՝ թե Գեղարքունիքի, թե Վայոց Ձորի, թե Սյունիքի ուղղությամբ. Գագիկ Համբարյան
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈՒ-երի խաղաղապահ բրիգադի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
Չավուշօղլուն Աշխաբադում «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել
Անահիտ Սիմոնյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ. Հակոբ Կարապետյանը հերքում է Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվությունը
Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում ջուր չլինելու պատճառով Կարաս տեսակի ձկները սատկել են
Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ՄԻՊ
Իրականում երբ է արված «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հայտնի լուսանկարը
Պրեմիերա․ Քրիստինա Եղոյան՝ «Պապ ջան»
Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Տղամարդը սպառնում է իրեն ցած նետել «Հաղթանակ» կամրջից
Հորդոր հաջորդ իշխանությանը. երբեք և ոչ մի դեպքում մի փորձե'ք կարգի բերել երկիրը. Կարեն Ճշմարիտյան
Կադրեր Սոնա Ռուբենյանի հարսանիքից
44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Քանի որ միջանցքը կարմիր գիծ է ռուսների համար՝ չեմ կարծում՝ ռուսները զիջումների գնան. Արթուր Ղազարյան
«Moderna» ընկերությունը հայտարարել է Covid-19-ի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրերի մասին
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ
Կասկածներ կան, որ Վանեցյանին գաղտնալսած ծրագիրն օգտագործել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ. Սամվել Մարտիրոսյան
Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Հարցերի հարցը մեկն է. որ գերտերության ազդեցության տակ է լինելու Հյուսիս-Հարավ միջանցքը. Ղազինյան
Հայկակ Արշամյանի թեկնածությունը հաստատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
«Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան»․ Արմինկա
Անշարժ գույքի գինը աճել է․ որքա՞ն է աճել և որոնք են պատճառները․ մանրամասնում են անշարժ գույքի գործակալները
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան
ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» մասին, այն ավելի արագ է տարածվում, քան նախորդները․ԱՆ
Այսօր ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի հետ հանդիպեցինք Մասդար ընկերության գլխավոր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիին. Ավինյան
Մենք փաստացի ընդունել ենք Թուրքիայի օրակարգը․ քաղաքագետը՝ եռակողմ հանդիպման մասին
Գերմանիայում հայտնաբերվել է Covid-ի նոր շտամով վարակվելու դեպք
«Ազատագրական շարժումը» վաղը երթով կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Պարեկայինների բերման ենթարկած տղամարդը գողության մասին խոստովանական բացատրություն է տվել
Ինչպես են տաղավարում շնորհավորում Պետրոս Ղազարյանի տարեդարձը (տեսանյութ)
Ազատագրական շարժումն իր պայքարը տանում է նաև մարզեր
«Նշված դիրքը նախկին Խորհրդային Հայաստանի ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ». վերլուծաբան
Բրիտանական բանակը վերադառնում է Գերմանիա՝ ռուսական սպառնալիքի պատճառով
Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը. Ստեփան Դանիելյան
Մենք պետք է դառնանք այդ բուլդոզերը, որը պետք է մաքրի մեր քաղաքական դաշտը, ում վառելու է՝ վառի. Վազգեն Պետրոսյան
ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները. Արա Զոհրաբյան
Գիտության ֆինանսավորման ամերիկյան կառույցները մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու 3 հիմնական մեխանիզմ
Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ քաղաքապետարանի մանիպուլյացիան
Կարեն Անդրեասյանը երեք օրով կգործուղվի Իտալիա
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով արագաչափի մոտ բախվել է ծառին, կա 4 վիրավոր
Ազատագրական շարժման հավաքը Հանրապետություն հրապարակում.ՈՒՂԻՂ
Տաշիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Աշտարակ-Պռոշյան ճանապարհին
Լոնդոնի մետրոյի մեքենավարները գործադուլ են կազմակերպել
Կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին տեղափոխվել է հիվանդանոց
Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
Սոչիում ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի հերթական նվաստացումն է․ պատգամավոր
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™