2021 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի արտաքին պետական պարտքը հասել է 6 մլրդ 677,7 մլն դոլարի
Հայաստանը թվերով
ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք ՀՀ արտաքին պետական պարտքին։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2021 թ-ի երկրորդ եռամսյակում երկրի արտաքին պետական պարտքը հասել է 6 մլրդ 677,7 մլն դոլարի։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արտաքին պետական պարտքն ավելացել է 11,7 տոկոսով։
Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ 0,6 տոկոսով անկում է գրանցվել, սակայն հարկ է նշել, որ առաջին եռամսյակի ընթացքում նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ աճը կազմել էլ էր 10,9 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 17,4 տոկոսով և կազմել 6 մլրդ 715.4 մլն դոլար։