Դպրոցում միայն վարքից եմ 2 ստացել. բլից հարցազրույց դատավոր Գեւորգ Նարինյանի հետ
Արխիվ
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին:
Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը։
Մանկություն իմ...
-Ջերմ ու անհոգ։
Դպրոցում անկյուն կանգնե՞լ եք...
-Ոչ։
Ո՞ր առարկայից էիք .2 ստացել։
-Միայն վարքից...))։
Եղե՞լ է քննություն, որ կտրվել եք։
-Երկրորդ մասնագիտությունից՝ նյութերի դիմադրություն /сопромат/ առարկայից։
Բանակում մականուն ունեցե՞լ եք։
-Ոչ
Դրամապանակում կամ սեղանին ո՞ւմ նկարն է։
-Սեղանին՝ ընտանիքիս, դրամապանակում՝ հայ մեծերի)))։
Լրագրողները դատավորների բարեկամներն են, թե...ՃՃՃ։
-Երբեմն, նույնիսկ կինը ))))։
Ձեր կինը հանրության հայտնի մարդ է, դուք՝ շարքային դատավոր...ում ումով են ճանաչում...։
-Նայած որտեղ։
Երեխաները դատավո՞ր են դառնալու։
-Իրենք են որոշելու
Թվարկեք ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները:
-Պահանջկոտությունը
Ձեր բնավորության ո՞ր հատկանիշների շնորհիվ եք շահել եւ որո՞նց պատճառով եք տուժել։
–Տես նախորդ պատասխանը։
Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է: Օրինակ` հնարավոր է ինչ-որ թալիսմաններ եք պահում նախնիններից մնացած:
-Սնահավատ չեմ, հաջողելը աշխատանքի արդյունք է, սովորաբար։
Կարգախո՞ս ունեք:
-Կյանքի տարբեր փուլերում՝ տարբեր։
Դուք գոհ եք ձեր կայացրած որոշումներից, եղել է, որ գիշերը չքնեք անխնա դատելու համար։
-Խնամքով եմ դատել։
Եթե նորից ծնվեիք, ինչպե՞ս կապրեիք:
-Ինչպես հիմա։
Ձեր ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:
-Երևի կյանքի մեծ կռիվը դեռևս չեմ տվել։
Ամենաշատը ո՞ւմ եք սիրում այս կյանքում ձեզնից առաջ կամ ձեզնից հետո:
- Զավակներիս։
Ովքե՞ր են ձեզ հիասթափեցրել։
-Ստողները։
Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:
-Հիմարությունը։
Ուրախությունը եւ տխրությունը ինչպե՞ս են դրսեւորվում:
-Բուռն
Ձեր երջանկությունը գո՞ւյն ունի:
-Փայլուն է։
Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել, հունից հանել:
-Էլի առաջին տեղում հիմարություն է։
Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:
-Դեռ չեմ արել։
Ձեր մասին ամենանհեթեթ բամբասանքը:
-Չկա, կամ երևի ինձ չի հասել։
Ամենամեծ սուտը, որ ասել եք:
-Սուտ կա ՝ ճիշտ արժե։
Մենախոսությունները ի՞նչ թեմաների շուրջ են եւ դրանք ավարտվո՞ւմ են «ինքնահաշտությամբ»:
-Երբեմն անգամ կռվով։
Ձեր սիրելի անեկդոտը կպատմե՞ք:
-Գրավոր՝ հետաքրքիր չէ, առիթ կլինի, կպատմեմ բանավոր։
Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ գեղեցկությամբ եք հիանում:
-Հիանում եմ բոլոր գեղեցիկ կանանցով։
Ձեր կյանքի կանայք...ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչն եք գնահատում եւ հավանում կնոջ մեջ եւ ի՞նչն է ձեզ նյարդայնացնում նրանց մեջ:
-Կյանքիս երեք կարևոր կանայք՝ մայրս, կինս, դուստրս։ Գնահատում եմ ինտելեկտն ու կանացիությունը, կնոջ հետ անհամատեղելի եմ համարում առնականությունը։
Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր կնոջը եւ ինչպե՞ս գերեցիք նրա սիրտը:
-Շա՜տ զգույշ
Ձեր կյանքի ամենառոմանտիկ օրը: Ի՞նչ խենթություններ եք արել հանուն սիրելիի:
-Միշտ մի քիչ խենթ լինելը որևէ մեկին չի խանգարի։
Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:
-Խիստ լինելու։
Ի՞նչ կերակուրներ եք սիրում, ի՞նչ եք կարողանում պատրաստել:
-Սիրում եմ համեղ ու սիրուն կերակուրներ։ Ընտիր թեյ եմ պատրաստում։
Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել։
-Մտածածս ու զգացածս հիմնականում ասում եմ, չնայած շատերին կարող է դուր չգալ։
Մուրճ, թե մանգաղ...
-Փոցխ։
Զանգ ԲԴԽ-ից, ինչպես դիմադրել։
-Դուխով։
Խորհրդակցական սենյակում։
-Եւ ամենուր՝ անաչառ։
Ամենամեծ կաշառքը, որից հրաժարվել եք, եւ ամենափոքրը, որ ակամայից վերցրել եք։
-Երկրում՝ որտեղ կոռուպցիան արմատախիլ է արված, նման հարցեր չեն ծագում
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Քրդերը պետականություն կունենա՞ն վե՞րջը։
Մեր շարքի նախորդ անդամը՝ Քրիստինե Մկոյանը Ձեզ հարցնում է՝ ձեր կյանքի ամենաերջանիկ պահը։
-Երջանկությունը երջանկացնելու մեջ է, այդպիսի պահերը շատ են։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են Ալեքսանդր Ազարյանը , Գագիկ Հովհաննիսյանը , Քրիստինե Մկոյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի