Հարավային Կովկասի շուրջ, գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև չկա սուր հակասություն. Ռոբերտ Ղևոնդյան Կարծում եմ կհաղթենք. քաղաքացին մանկական Եվրատեսիլի՝ մեր մասնակցի մասին Մորթեփափախ ձմեռ պապուց մինչև խմորեղենով և հացիկներով գուշակություն. Ազգագրագետը պնդում է՝ գոնե երեխաների համար պետք է Ամանորը նշել Ծանոթ չեմ հայտարարությանը, ոչ էլ հետաքրքրում է. Մովսես Հակոբյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին Դա համաշխարհային բլեֆ է. քաղաքացին Քովիդի նոր շտամի մասին Բանավեճերի ժամանակ շատ բան է բացահայտվում. Կարեն Քոչարյանը՝ համայնքապետերի մասնակցությամբ դեբատ կազմակերպելու մասին Ով է նա. Լավ կարծիք ունեմ իր մասին. քաղաքացին՝ Վանո Սիրադեղյանի մասին «Замечательно, поразительно, гениально». Վանաձորի թեկնածուների դեբատը՝ 3 րոպում (տեսանյութ) Տոնե՞նք Ամանորը թե՞ բոյկոտենք… ինքներս մեզ Պրոցեսը կոորդինացվելու է դպրոցների միջոցով. ինչպես են անցկացվելու մանկական ամանորյա միջոցառումները. պարզաբանում են քաղաքապետարանից Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցիները գողացել էին գերի ընկած արցախցու անասունները. մանրամասներ 90մլն դրամանոց մեքենան «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է» հիմնավորմամբ արդարացնող ԱԺ խոսնակը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ

Հասարակություն

2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է նշված նորմի վերլուծության արդյունքում ձևավորված դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:

Հարկ է հստակ արձանագրել, որ գործատուն որևէ կերպ իրավասու չէ սահմանափակելու աշխատանքից ազատվելուց հետո աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու իրավունքը: Նշված խնդրի մասնավոր դրսևորումներից է աշխատողին աշխատանքից ազատելիս նրա հետ վերջնահաշվարկ ընդհանրապես չկատարելը, ոչ ամբողջովին կատարելը կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ կատարելը:

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ցանկացել է լուծել աշխատանքային պայմանագիրը, սակայն գործատուն սպառնացել է սեփական նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկ չկատարել: Խնդրի նման դրսևորման կապակցությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսդրությունն իրավական որևէ հիմք չի տալիս գործատուներին վերջնահաշվարկ կատարելու բացարձակ, իմպերատիվ օրենսդրական պահանջը դարձնել պայմանական, առավել ևս այդպիսով սահմանափակելով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու՝ աշխատողի իրավունքը:

Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ կինն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Գործատուն վերջնահաշվարկի մի մասը հրաժարվում է կատարել, մասնավորապես՝ հրաժարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում տալ: Խնդիրը կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրամանի հավելվածով սահմանված է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը, որոնց մեջ մտնում է նաև ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը:

Ինչ վերաբերում է արձակուրդային բոլոր օրերի համար հատուցում տրամադրելուն՝ հարկ է վկայակոչել Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը, որում Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցումը կազմում է վերջնահաշվարկի մաս, ավելին՝ վերջնահաշվարկի մաս կազմում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցումը:

Այսպիսով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ անհրաժեշտ է մշտապես պահպանել օրենսդրության պահանջը՝ աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Բլինկենը Մոսկվային ու Կիևին կոչ է արել կատարել Մինսկի պայմանավորվածությունները
Իշխանությունը նպատակային ձևով մեր հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը․ Աբրահամյան
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
Հարավային Կովկասի շուրջ, գոնե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև չկա սուր հակասություն. Ռոբերտ Ղևոնդյան
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Իտալացին արհեստական ձեռքով փորձել է խուսափել պատվաստումից
Լույս չի լինի
Օրվա աստղագուշակ
«Փաստ»․ Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա
«Հրապարակ». Իշխանափոխության հնարավորություն է ստեղծվել
«Փաստ». Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ
«Հրապարակ». Հայաստանում արգելվա՞ծ է Е 171 սննդային հավելումը
«Ժողովուրդ». Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը
Չեմ ուզենա, որ մենք ազգովի տեսախցիկներ դնենք ամեն քայլափոխին․ դա ժողովրդավարության հետ կապ չունեցող չինական մոդել է
«Փաստ». Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից
«Հրապարակ». Հայաստանից հետ է կանչվելու ՌԴ դեսպանը
Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը
Կորոնավիրուսից մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը
ՈՒԵՖԱ-ի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Հանրապետական մարզադաշտի լուսանկարը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022-ին կստանձնի EaPeReg ցանցի նախագահությունը
Գեղամավան համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը
Լեյշմանիոզ հիվանդությունը՝ հանրային առողջապահության գերակա խնդիր ամբողջ աշխարհում
Պատահական չի, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ցիտում են «Հանրային ձայնի» բառերը,. Վարդան Ղուկասյան
Կատարելագործվել է մարտա­վա­րական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները. ՊՆ
Լուսացույցների տեղափոխություն․ ՃՈ-ն իրազեկում է
Իմ անձնական դիտարկումներով՝ երեք ամսվա ընթացքում կաթնամթերքի գինը թանկացել է մոտ տասը տոկոսով. Կարեն Չիլինգարյան
Կատարվեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը
Երեւանում բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը, բժիշկները 8 քաղաքացու օգնություն են ցուցաբերել, 4 մարդ հոսպիտալացվել է. shamshyan.com
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը
Աշոտ Երկաթի դեմ ապօրինի զենք օպերացիան թույլ չենք տա, որ հաջողի. Սերժ Սրապիոնյան
Կալանավորվել է Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ
Արմեն Սարգսյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին
Ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն․ ՄԻՊ
Արցախում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին․ պետնախարար
Կարծում եմ կհաղթենք. քաղաքացին մանկական Եվրատեսիլի՝ մեր մասնակցի մասին
Մորթեփափախ ձմեռ պապուց մինչև խմորեղենով և հացիկներով գուշակություն. Ազգագրագետը պնդում է՝ գոնե երեխաների համար պետք է Ամանորը նշել
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ
Ծանոթ չեմ հայտարարությանը, ոչ էլ հետաքրքրում է. Մովսես Հակոբյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին
Դա համաշխարհային բլեֆ է. քաղաքացին Քովիդի նոր շտամի մասին
Բանավեճերի ժամանակ շատ բան է բացահայտվում. Կարեն Քոչարյանը՝ համայնքապետերի մասնակցությամբ դեբատ կազմակերպելու մասին
ՀՀ վարչապետը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը
Ով է ՄԻՊ-ի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված թեկնածուն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™