Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Փաստ»․ Տարածաշրջանում նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է․

«Ներկայումս աշխարհում ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու վայրիվերումներ են տեղի ունենում։ Ուժերի վերադասավորության փորձերը տեսանելի են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեր տարածաշրջանում հատկապես նկատելի է թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվացումը, որի հիմքում նեոօսմանական և պանթուրքական ծրագրերն են։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Իսկ որոշ դեպքերում նրանց զորավարժություններին մասնակցում են նաև Պակիստանի զինվորականները։ Բնականաբար, թուրք-ադրբեջանական ակտիվացումը առաջացրել է տարածաշրջանային մյուս ուժերի անհանգստությունը։ Օրինակ՝ Իրանը, բնականաբար, շատ ծանր է տանում Թուրքիայի ակտիվացումը Հարավային Կովկասում։ Դրանով է պայմանավորված, որ իրանական կողմը կոշտ արձագանք տվեց հատկապես Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության պայմանագրային արգելքի մասին: Միևնույն ժամանակ, իրանական կողմին անհանգստացնում է Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունն Իսրայելի հետ։

Դրան ավելանում է Ադրբեջանի կողմից Սիսիան-Գորիս ավտոճանապարհով իրանական բեռնատարների երթևեկության խոչընդոտումը։ Թերևս այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել, որ վերջին շրջանում կտրուկ սրվել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունները։ Ադրբեջանում հակաիրանական հիստերիա է սկսվել, իսկ Իրանը, ըստ տարբեր տեղեկությունների, մեծ քանակությամբ ռազմական ուժեր և տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։

Սակայն այս իրադարձությունների ֆոնին հայկական տեղեկատվական դաշտում որոշ շրջանակներ արդեն սկսել են վերլուծություններ և կանխագուշակություններ անել, թե շուտով ռազմական բախում տեղի կունենա Իրանի ու Ադրբեջանի միջև, ուստի Իրանի հետ կապված չպետք է հույսներս կորցնենք, թե նրա միջոցով կկարողանանք դուրս գալ կապիտուլյացիայի ենթարկված վիճակից։ Լարվածություն է նկատվում նաև ռուս-թուրքական հարաբերություններում։

Պաշտոնական Անկարան կրկին անդրադարձել է Ղրիմի հարցին՝ հայտարարելով, որ չի ճանաչում այդ երկրամասում տեղի ունեցած ընտրությունները, քանի որ, իրենց կարծիքով, Ռուսաստանն այն բռնազավթել է։ Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախումը տեսանելի է նաև Սիրիայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում։ Եվ այստեղ էլ հայկական տեղեկատվական հարթակներում շատերն արդեն կարծիքներ են հայտնում, թե ռուս-թուրքական բախումն անխուսափելի է, ու մենք կարող ենք օգտվել այդ հանգամանքից պատերազմի ընթացքում մեր ունեցած կորուստները հետ վերադարձնելու համար։ Հենց այսպիսի պաթետիկ, հաճախ անիրատեսական մոտեցումների արդյունքում է, որ մենք միայն պատրանքներով ենք առաջնորդվում և չենք կարողանում իրավիճակին սթափ գնահատական տալ։

Այնինչ, անհրաժեշտ է ոչ թե տեղի ունեցող իրադարձությունների գույները խտացնել, այլ պարզապես հմտորեն օգտվել այն հանգամանքից, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները սրվել են և տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունն Իրանի հետ։ Անհրաժեշտ է նաև, հաշվի առնելով ռուս-թուրքական շահերի բախումը, ավելի սերտացնել ու ընդլայնել մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ողջ դիապազոնը։ Իսկ որոշ շրջանակների մոտ ձևավորված այն մտայնությունը, թե արտաքին ուժերը գալու են ու մեզ միանգամից հանեն այս ծանր վիճակից, ուղղակի պարզ միամտություն է։ Մեղմ ասած:

Հայաստանը պետք է իր մեջ պայքարի կամք գտնի, որպեսզի արտաքին ուժերն էլ տեսնեն, որ մենք մեզանից ուժ ենք ներկայացնում, ուստի և հաշվի նստեն հայկական գործոնի հետ և փորձեն ինչ-որ ձևով օգնել։ Այլապես ներկայիս վիճակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կորցրել է իր սուբյեկտայնությունը և արտաքին սպառնալիքների ազդեցության տակ միայն զիջումներ կատարելով է զբաղված։ Մյուս կողմից՝ մեր պետության շահերը, կարելի է ասել, ընդհանրապես պաշտպանված չեն։ Իսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունները օրերն են հաշվում, թե երբ պետք է գնան սահմանների սահմանազատման ու սահմանագծման, ու այդ տրամաբանության ներքո էլ մարդկանց համոզում են, թե սահմանները կբացվեն, դրանից հետո խաղաղություն կտիրի ու բոլոր հարցերը կլուծվեն։ Չկա նման բան:

Պարզապես չկա: Իրականում իշխանությունների այս մոտեցումն ինքնախաբեություն է, քանի որ որևէ երաշխիք չկա, որ սահմանների սահմանազատումից ու սահմանագծումից հետո էլ թշնամին չի խախտի սահմանը, սադրանքների չի դիմի, կամ նոր լարվածության օջախ չի ստեղծի։ Էլ չենք խոսում տնտեսական և անվտանգային մտահոգիչ հեռանկարների մասին: Միակ ելքը մնում է այն, որ հայությունն իր հույսը միայն իր վրա դնի, հնարավորինս պայքարի յուրաքանչյուր փոքր հարցի շուրջ հաջողության հասնելու հարցում և թույլ չտա, որ թշնամին հասնի իր ուզածին, որովհետև վերջինս իր պահանջների բավարարումից հետո ավելին է ուզելու։ Ու այդպես էլ անում է... Սակայն, որքան էլ ցավալի է, ներկայումս գործող իշխանություններն ի զորու չեն պայքարի որևէ նշույլ ցույց տալ, նրանք միայն հարմարվողի դերում են հայտնվել, երբ անվերապահ համաձայնում են հակառակորդի կողմից ներկայացված պահանջներին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը
Երկրի սահմաններին թշնամիների առկայությունը Իրանի կարմիր գիծն է. Ահմադ Ալի Գուդարզին
Արցախի նախագահը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում
Ես սենատոր եմ 370 տարի․ Բայդենը կատակել է
Տեսախցիկը ֆիքսել է Ռյազանի գործարանում 17 մարդու կյանք խլած պայթյունի պահը
ԱՆ ենթակայությամբ գործող բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Ավանեսյան
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք
ԱՄՆ-ն հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Տավուշի մարզի Գանձաքար համայնքը ղեկավարի պաշտոնակատար ունի
Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը. Թուրքիայի ՊՆ
Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին
Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել
Ջուր չի լինի
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Նավթի գներն աճել են
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ-ի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»
Hello 33. Սիլվա Հակոբյանը նշում է տարեդարձը
Ջերմուկում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, նախագծման փուլում է «Եղնիկի» դիտահրապարակը. Պապիկյան
«Մտքերի հայկական գագաթնաժողովը» կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը
Շտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում
ԱՄՆ-ն սրում է ռազմական լարվածությունը․ Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները
Կոտայքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է
Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը
Պակիստանում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է երեք ոստիկան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Արման Միքայելյանը գրավել է երրորդ հորիզոնականը
Միխեիլ Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին
Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգուման աշխատանքները շարունակվում են
Մ23 ԱԱ․ Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Լույս չի լինելու
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ»․ Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան
Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ
«Ժողովուրդ»․ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում
«Հրապարակ». Ով կփոխարինի «տիկտոկերուհուն»
«Փաստ»․ Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™