Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ Ինչ խնդիրներ և առավելություններ ունի Ամանորյա տոն օրերի կրճատումը. մեկնաբանում է տնտեսագետը Արմեն Գրիգորյանն անդամ է մի կուսակցության, որը եկել և իրականացնում է՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան Ինչու է Թաթոյանի վերընտրությունը ՄԻՊ պաշտոնում բխում հանրության եւ իշխանության շահերից Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել. քանի խումբ է փակվել Ցավոտ զիջումներ հայկական կողմի համար դեռևս լինելու են. քաղաքագետ «Զարթոնք»-ը պատրաստ է համագործակցել «Բալասանյան» դաշինքի հետ. Գյումրիում ներթիմային քննարկումներ են ArmDaily.am-ը խորապես ցավակցում է Հովհաննես Մանուկյանին հոր մահվան կապակցությամբ Նախկին պատգամավոր է կալանավորվել. ԲՀԿ-ում նոր են տեղեկացել դեպքի մասին Ինչ ընթացակարգով է ներկայումս իրականացվում երեխաների պետպատվերով բուժումը. ահազանգի հետքերով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անհայտ աղբյուրների դեմ՝ հայտնի լրատվամիջոցներին պատժելով. լրագրող-պատգամավորների հերթական օրինագիծը՝ ընդդեմ խոսքի ազատության

Խմբագրական
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որի նպատակը «տեղեկատվություն սպառողներին անհայտ ծագումնաբանություն ունեցող կամ չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներից պաշտպանելն է»։ Այլ կերպ ասած՝ նախագիծը ուղղված է «սունկ կայքերի», տելեգրամյան ալիքների, ֆեյք օգտահաշիվների տարածած տեղեկությունների դեմ, նախատեսում են պատասխանատվության խիստ միջոցներ դրանց տարածման համար։
 
Նախագծի հեղինակներն էլ նախկին լրագրողներն են՝ հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Սարգիս Խանդանյան, Թագուհի Ղազարյան։
Եւ այսպես, ինչ են առաջարկում փոխել պատգամավորները։ Նախ օրենքի նախագծում ներմուծում են նոր սահմանում՝ նույնականացվող աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։
 
Մյուս առաջարկվող փոփոխությունը՝ լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին պետական մարմիններում հավատարմագրելու համար չի կարող դիմել, եթե չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները։ Իսկ այդ հոդվածներով սահմանվում է զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը եւ ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը։
 
Այլ փոփոխություններ եւս նախատեսվում են հավատարմագրման գործընթացում, մասնավորապես՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե չեն պահպանվել այդ մարմինների աշխատակարգի կանոնները, ինչպես նաեւ լրատվական գործունեություն իրականացնողը իր անունից հավատարմագրված լրագրողի հետ իրավահարաբերությունների դադարեցման դեպքում պարտավոր է այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր ընթացակարգով տեղեկացնել բոլոր այն պետական մարմիններին, որտեղ հավատարմագրված է տվյալ լրագրողը։
Սա, ըստ ամենայնի, տեղավորվում է իշխանության որդեգրած սուպերանվտանգային միջոցառումների կոնտեքստում եւ լրացուցիչ պարտավորություն է լրատվամիջոցի համար։ Իսկ հավատարմագրումից զրկելը հերթական սանկցիան է լրատվամիջոցի դեմ, ով կհամարձակվի խախտել կանոնները։
 
Օրենքի նախագծի հեղինակները նաեւ որոշել են լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի նոր սահմանափակում ավելացնել, ըստ առաջարկվող նախագծի՝արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին (զանգվածային լրատվության միջոցների տվյալներ ներկայացնելը) կամ չնույնականացվող աղբյուրներին, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես, եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:
Փոփոխություններ են առաջարկվում նաեւ ԶԼՄ օրենքի հոդված 11-ում՝առաջարկելով վերնագիրը «թողարկման տվյալները ներկայացնելը» շարադրել «զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը»։
 
Ըստ այդմ՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցը իր կայքում պետք է ներառի՝ 1) լրատվության միջոցի անվանումը. 2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, գտնվելու վայրը, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը. 3) հետադարձ կապը (հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)։
 
Մյուս փոփոխությունները վերաբերում են ֆինանսական աղբյուրների թափանցիկությանը, ըստ այդմ առաջարկվում է այս հոդվածը շարադրել հետեւյալ կերպ՝ զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային վճարումներից, հովանավորությունից, փոխառությունից, իրական շահառու հանդիսացող անձի կամ անձանց ներդրումներից: Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների։ Նախագծի հեղինակները առաջարկում են նաեւ տուգանք սահմանել 300-500 հազար դրամի չափով՝ առանց «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածման, զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում։
 
Նախագծի նպատակը կանխել անհայտ, անանուն աղբյուրներից լուրերի տարածում, քանի որ, պատգամավորների կարծիքով, դրանք կարող են առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Ընդ որում՝ նախկին լրագրողները կարծում են, որ այս նախագիծը ամենեւին էլ խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ չէ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին եւ խոսքի ազատությունը: Նրանք նշում են, որ առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ ծագումնաբանությամբ կամ չնույնականացվող աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, եւ իրենք կրեն պատասխանատվություն իրենց տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաեւ տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջեւ:
 
Այս նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում հեղինակներին։
 
1. Նախ, ո՞ր երկրի փորձից են օգտվել այս նախագիծը մշակելիս, արդյոք որեւէ երկրում հաջողել են նման սահմանափակումներ մտցնելիս եւ կարողացել են կանխել անհայտ աղբյուրից լուրերի տարածումը։
 
2. Արդյոք դասական լրատվամիջոցներին արգելելով եւ սանկցիաներով սպառնալով կանխո՞ւմ են անանուն լուրերի տարածումը, այսինքն՝ որքանո՞վ է օրենքը ծառայում իր նպատակին, այն է՝ անհայտ աղբյուրներից լուրերի տարածումը կանխելուն։
 
3. Նույն անհայտ աղբյուրները ավելի հաճախ ճիշտ լուրեր են հաղորդում, քան սուտ եւ սխալ, միթե նպատակը նաեւ այս այլընտրանքային տեղեկատվության միջոցները սահմանափակելը չէ՞։
 
4. Սահմանափակելով այդ աղբյուրներին վկայակոչելը՝ այդ լուրերը, միեւնույն է, կտարածվեն, որովհետեւ ընթերցողները լավ գիտեն լուրեր տարածողների անունները, հասցեները, եւ հանրությունը «այլ իրականության» մասին իմանալու համար կսկսի հետեւել այդ աղբյուրներին, ոչ թե լրատվամիջոցներին։
 
5. Առհասարակ ամենախնդրահարույցը այլ աղբյուրին վկայակոչելով լուրերի տարածումը արգելելն է, դա նշանակում է, որ լրատվամիջոցը մի առանձին հետաքննություն եւ ուսումնասիրություն պետք է անցկացնի՝ պարզելու՝ արդյոք այդ աղբյուրը բավարարո՞ւմ է այս օրենքի պահանջներին, թե ոչ, նոր որոշի՝ տարածել դրա տեղեկությունները, թե ոչ, ինչքան էլ դրանք արժանահավատ եւ իրական թվան։ Գուցե իշխանությունները օրենքին կից հավելված մշակեին, որտեղ ներկայացնեին արգելված աղբյուրները։ Վատ չէր լինի նաեւ, որ իշխանության լրատվականների հետ աշխատող ծառայությունները եւ խոսնակները այնքան օպերատիվ եւ պարտաճանաչ գտնվեին, որ արագ արձագանքեին տարածվող լուրերին, չէ՞ որ հաճախ սուտ լուրերի տարածվելու, հիմնավորվելու մեղավորը հենց իշխանություններն են, որոնք լրատվամիջոցների հետ աշխատելու նորմալ գործելաոճ այդպես էլ չունեցան։
 
6. Ինչքանո՞վ են համաչափ նախատեսվող սանկցիաները, հատկապես եթե հաշվի առնենք, որ գործ ունենք խոսքի ազատության սահմանափակման հետ, այսինքն՝ մի խախտման դեպքում միանգամից կարելի՞ է հավատարմագրումից զրկել լրագրողին, ինչու չկա նախատեսված ավելի մեղմ պատժամիջոցներ։ Նույնը վերաբերում է տույժ-տուգանքին, որը սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող մեդիաների դեպքում ահռելի թիվ է։
 
7. Արդյոք անիմաստ չէ՞ զանազան տուգանքներ նախատեսել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ զանգվածային լրատվության միջոցի տարածման համար, եթե պետությունը, այս դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայությունը ի վիճակի չէ հայտնաբերել տարիներ ի վեր գործող հայտնի «ֆեյքերին», տելեգրամյան ալիքների տերերին։ Իսկ դրանց արգելափակելու դեպքում համացանցի անսպառ հնարավորությունների պայմաններում այլ անունով, հասցեով հանդես գալը րոպեների հարց է։
Ստացվում է, որ իշխանությունը պայքարում է ֆեյքերի, անհայտ կայքերի դեմ՝ դասական լրատվամիջոցների դեմ պայքարելով, քանի որ առաջինները անհայտ են, նրանց ոչինչ չեն կարող անել, իսկ դասական լրատվամիջոցները հայտնի են, անուն, հասցե ունեն եւ կարող են պատասխանատվության ենթարկվել։ Սակայն նույնիսկ դասական լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելով՝ անհայտ, անանուն աղբյուրներից ազգային անվտանգության համար ռիսկեր պարունակող լուրերի տարածումը չեն կարող կանխել։
 
Ի դեպ, սա եւս բավականին խնդրահարույց է, այդ ո՞վ է որոշում՝ այդ լուրերը ազգային անվտանգությանը սպառնալիք են, թե ոչ։ Պատգամավորները ճիշտ կանեն հաջորդիվ նախագիծ ներկայացնեն, թե ինչ պատասխանատվություն է հասնում պաշտոնյաներին ֆեյք աղբյուրներ, լուրեր տարածելու համար եւ արդյոք «perfecttv»-ները եւ «Շոկ, Փաշինյանը վերադարձնում է բոլոր հողերը» վերնագրով նյութեր տարածողները։
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք
ԱՄՆ-ն հետաքննում է Աֆղանստանից զորքերի դուրսբերումը
Տավուշի մարզի Գանձաքար համայնքը ղեկավարի պաշտոնակատար ունի
Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը. Թուրքիայի ՊՆ
Չկա որևէ քաղաքական տարաձայնություն. Ագնեսա Խամոյանը՝ Սեդրակյանի մանդատը վայր դնելու և հաջորդ թեկնածուի մասին
Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել
Ջուր չի լինի
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Նավթի գներն աճել են
Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ-ի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»
Hello 33. Սիլվա Հակոբյանը նշում է տարեդարձը
Ջերմուկում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, նախագծման փուլում է «Եղնիկի» դիտահրապարակը. Պապիկյան
«Մտքերի հայկական գագաթնաժողովը» կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը
Շտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում
ԱՄՆ-ն սրում է ռազմական լարվածությունը․ Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները
Կոտայքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է
Ադրբեջանցիները գողացել են բազմանդամ ընտանիք ունեցող կոռնիձորցու ապրուստի միակ միջոց հանդիսացող ոչխարի հոտը
Պակիստանում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է երեք ոստիկան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Արման Միքայելյանը գրավել է երրորդ հորիզոնականը
Միխեիլ Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Բանջարեղենն ու միրգը շարունակում են թանկանալ
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին
Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգուման աշխատանքները շարունակվում են
Մ23 ԱԱ․ Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Լույս չի լինելու
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ»․ Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան
Արարատի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ
«Ժողովուրդ»․ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում
«Հրապարակ». Ով կփոխարինի «տիկտոկերուհուն»
«Փաստ»․ Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման
«Ժողովուրդ»․ ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել
«Հրապարակ»․ Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը
«Փաստ». Անհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են
«Ժողովուրդ». ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի
Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ճանապարհի սալարկման աշխատանքները շարունակվում են
Բուն խնդիրը թողած` ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում․ Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն
Ոստիկանները գողացված համարանիշեր են հայտնաբերել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™