Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են Ինչո՞ւ են Հայ մամուլի օրը շնորհավորում միայն ՄԻՊ-ն ու ՏԿԵ նախարարը. պաշտոնյաները նեղացա՞ծ են լրագրողներից Թշնամին Երասխում կրկին սադրանքի է դիմել Ես չեմ պատվաստվել ու չեմ պատվաստվելու. Կարին Տոնոյան Հասարակությունը երբեք չի վստահել և այժմ էլ չի վստահում իշխանությանը. Ավետիք Իշխանյան Տիգրանաշենում հանգիստ են վերաբերվում գյուղը հանձնելու մասին համացանցի լուրերին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նպատակը գույքի վրա արգելանք դնելն է. Աղվան Հովսեփյանի փաստաբանը՝ Վերաքննիչում գործի մակագրության խնդիրների մասին

Իրավական

Թեև ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքի դեմ բողոքը դեռ նախանցած շաբաթ ներկայացվել էր Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դեռ մակագրություն չկա, ավելին, անգամ առաջին ատյանից դեռ նյութերը չեն ստացել։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Առաջին ատյանից նյութերը ստանալուց հետո է Վերաքննիչում գործերի մակագրություններն իրականացվում։ Բողոքը ներկայացրել է Հովսեփյանի մյուս պաշտպանը, թե կոնկրետ երբ՝ հստակ օր չեմ կարող նշել, իրականում քանի որ ժամկետներ չկան՝ չի կարելի ասել, որ Վերաքննիչում մակագրությունն ու գործի քննությունն ուշանում է, սովորաբար, երբ Վերաքննիչը ստանում է գործը, այդ մասին ծանուցում է Առաջին ատյանին, որպեսզի Առաջին ատյանը նյութերը փոխանցի։ Ես չեմ կարող ասել, թե ժամանակագրական առումով երբ են ծանուցել, երբ է Առաջին ատյանը ստացել, իրենք ստանալուց հետո պարտավոր են նյութերն անմիջապես ուղարկել Վերաքննիչ, բայց ինչով է պայմանավորած այս ուշացումը՝ չեմ կարող ասել ու անգամ գնահատականներ չեն կարող տալ, քանի որ պրակտիկայում մոտեցումները տարբեր են լինում այդ առումով»։

Նա ընդգծեց, որ Առաջին ատյանում պաշտպանության կողմը բարձրացրել է այլ խափանման միջոցի կիրառման հնարավորությունը, ինչ ենթադրում է գրավի կիրառումը, ստորագրության կիրառումը։ «Ճիշտ է, դա դատարանը չի կիրառում այս փուլում, բայց քննիչի՝ միջնորդության մերժման հիմքերից մեկը դա է, որ այլ խափանման միջոցը կարող է ի զորու լինել անձի պատշաճ վարքագիծն ապահովեու համար։

Պաշտպանության կողմը նաև այդ հարցն է բարձրացրել, բայց Առաջին ատյանի դատարանը գտել է, որ այդ փուլում առկա այս փաստերի շրջանակում դեռ հնարավոր չէ ավելի մեղմ խափանման միջոցով ապահովել։ Նաև բողոքում պաշտպանները դրան են անդրադարձել, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները այդ մասով նույնպես անհիմն են, որովհետև գործում առկա փաստական տվյալները վկայում են հակառակի մասին, պարոն Հովսեփյանի անձը հաշվի առնելով, նրա նախկինում դատված չլինելը, հեղինակությունը, պաշտոնները և այլ հանգամանքները, որ վկայում են, որ պարոն Հովսեփյանի պատշաճ վարքագիծը գործի քննության ընթացքում, հնարավոր է ապահովել այլ խափանման միջոցով»։

Փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքները գործում առկա փաստական հանգամանքների հետ գտնվում են անհամապատասխանության մեջ։ «Օրինակ, փողերի լվացման մասով այնքանով գոյություն չունի, որ փաստացի փողերի լվացման ամբողջ շեշտը կայանում է նրանում, որ իբրև ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցներով պարոն Հովսեփյանը փորձել է իր համար առանձնատուն գնել և լվացել է դրամական միջոցները։ Մենք ունենք հստակ նախադեպային որոշում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված, որտեղ նշվում է, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, առկա է օրինական ծագում ունեցող դրամական միջոցներ և այդ դրամական միջոցն հետագայում իրացվել է ի օգուտ իրեն կամ այլ անձի, հետևաբար այստեղ փողերի լվացման մասին խոսք չի կարող գնալ։

Օրինակ ներկայացնեմ, որ պարզ լինի, մարդը մտել է որևէ մեկի բնակարան, գողացել է 5000 դոլար, հետագայում այդ 5000 դոլարով իր համար ավտոմեքենա է գնել։ Փողերի լվացման մասին խոսք լինել այստեղ չի կարող, որովհետև այդ գումարը չի մտել շրջանառության մեջ և դրա անօրինական ծագումը չի փորձվել խեղաթյուրել կամ օրինականացնել դրա ծագումը, այլ ընդամենը օգտագործվել է։ Թեև մեղադրանքի այս հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, բայց անգամ եթե պայմանականորեն համաձայնենք քննիչի այդ փաստարկների ու մեղադրանքի նկարագրության հետ, անգամ այդ նկարագրության պայմաններում փողերի լվացման մասին խոսք չի կարող գնալ։ Բոլոր 3 դրվագները փողերի լվացման նույն իրավիճակում են գտնվում։ Հետևաբար, կարծում եմ, քննիչն էլ է հասկանում, որ այս պայմաններում փողերի լվացման մասին խոսք չի կարող գնալ, մենք, իհարկե, հասկանում ենք, թե ինչու է առաջադրել, կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն ինքը պետք է տա, թեև ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչու, նպատակը գույքի վրա արգելանք դնելն է»։

Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»
Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Առաջին արդյունքները Մեղրիից
Իշխանական այն «բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան
ՏԻՄ ընտրություններին մասնակցության խայտառակ պատկերը Գյումրիում
Առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. մեկնարկել է ձայների հաշվարկը
«Անկախ դիտորդ» -ը ընտրական հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել երեք դեպքերով
Մոտ ապագայում քաղաքացիները կունենան լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի. ՇՄ նախարարություն
Թալիբները պատասխանել են Պուտինին
ՄԻՊ-ին ներկայացվել են ահազանգեր՝ ոստիկանության կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ Գորիսի շտաբի աշխատանքների խոչընդոտման մասին
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս․ ԿԸՀ
Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան
Հայտնի է՝ ինչու են իրավապահները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ
Կարոտից ուղեղս բթանում է. Էմմիի շնորհավորանքը`մայրիկի տարեդարձին
«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք
Նախագահի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը
Դանիել Իոաննիսյանը նոր լուրեր է հայտնում Սյունիքի մարզում տեղի ունեցող տեղական ընտրություններից
Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում
Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15.97 տոկոս
Դրանք սոցիալական աջակցություններն են, կապ չունեն ընտրությունների կամ այլ գործընթացների հետ․ ՔՊ-ական թեկնածուն 50 հազարական դրամ բաժանելու մասին
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև ու ամպրոպ
Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. նա արգելափակվել է խցիկում
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգության հարցեր
Россия четвертый день подряд обновляет рекорд по числу заражений коронавирусом с начала пандемии (WP)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™