Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան Որտե՞ղ են հուղարկավորելու Վանո Սիրադեղյանին. նրա աճյունը դեռ Հայաստանում չէ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում. ոչ ոք չի մտածում, որ այնտեղ պետք է հայկական դպրոցներ բացել. Գագիկ Գինոսյան Ծնողներս ընդունել են չինական պատվաստանյութ, դա իրենց ընտրության իրավունքն է. Մարինա Խաչատրյան Երբ ենթակառուցվածքներդ նվիրում ես օտարին, դու դառնում ես մի շարքային հաճախորդ, ումից փողով կարող են գնել ամեն ինչ Երբ կհրապարակվեն պատվաստված օտարերկրացիների տվյալները. ձևաչափը փոխվելու է Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Այնպես չէ, որ ՔՊ-ից շատ հետ ենք մնացել, իրենց պակասում է 1 քվե, մեզ՝ 2. Շահեն Հարությունյան Ինչպես են բաշխվում մանդատները Տաթեւում «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի դեկտեմբերի՞ն
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին

Քաղաքական

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  

Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության և  քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական հսկողության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև քրեական գործերի թվայնացման, դատախազական մարմիններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության խնդիրները:

Վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ-երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան: Հաստատվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների, ահաբեկչության և էքստեմիզմի այլ դրսևորումների, կոռուպցիայի և այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարում անդամ-երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերին, Համակարգող խորհրդի աշխատանքների պլանի կատարողականին վերաբերող և այլ բնույթի որոշումները:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել քրեական վարույթների շրջանակներում բանկային տվյալների պաշտպանության և օգտագործման թեմայով՝ ներկայացնելով այդ հարցում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռմանը միտված՝ ՀՀ դատական իրավունքում, ինչպես նաև օրենսդրական մակարդակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ կատարված բարեփոխումները:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բարեփոխումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ բանկային հաշիվների և ֆինանսական փոխանցումների միջոցով կատարվող հանցագործությունների տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել էր նրան, որ նախկին օրենսդրական կարգավորումների պայմաններում հաճախ անհնար էր դառնում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի հարստացման, կաշառակերության և բանկային օպերացիաների հետ կապված այլ հանցագործությունների բացահայտումը: Ըստ Արթուր Դավթյանի՝ կատարված բարեփոխումներն իրականացվել են բանկային գաղտնիքի բավարար և անհրաժեշտ երաշխիքների պահպանմամբ, որպեսզի նաև չխաթարվի բանկային համակարգի բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը, և չոտնահարվեն բիզնեսի և մասնավոր անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

«ՀՀ դատախազությունը հետևողական է բանկային գաղտնիքի հետ կապված իրավակիրառ պրակտիկայի և քրեադատավարական ընթացակարգերի պրոգրեսիվ բարեփոխման և կատարելագործման հարցում, ինչի կապակցությամբ պատրաստ ենք հանցավորության դեմ համընդհանուր պայքարի համատեքստում արտերկրյա գործընկեր կառույցների հետ կիսվել մեր փորձով»,-եզրափակել է ելույթը ՀՀ գլխավոր դատախազը:       

 

2021թ. սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. Վահան Քերոբյան
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
ՅՈՒՆԻՍԵՖ-ն Արմավիրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների համար բժշկական սարքավորումներ է տրամադրել
Համավարակի կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի կորուստները․ Պուտին
Հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարությունները․ Կաթողիկոս
«Քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. պահանջվում են փոխզիջումներ». Պուտինը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին․ կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Քիմ Քարդաշյանը նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը
Եթե Առուշանյանն ընտրվել է, ուրեմն նշանակում է որպես թեկնածու ավելի ընդունելի է եղել. Հովիկ Աղազարյան
Երևանում 33-ամյա վարորդը Suzuki-ով վրաերթի է ենթարկել դիտահորերը փոխող աշխատակցին
ՀՀ ՊԵԿ նախագահը և Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները
Արշակ Կարապետյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ
Ադրբեջանը նախատեսում է միջպետական ​​հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ
Տեղեկություններ կան, որ «Բալասանյան» դաշինքը կարող է համագործակցության գնալ ՔՊ-ի հետ. Հայկ Մամիջանյան
Путин высказался о Второй мировой фразой «А кто Берлин-то брал? Забыли?» (WP)
Մեղրաշատ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում
Մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի արդիականացմանն ուղղված արձանագրություն են ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարը
Դիլիջանում «Mitsubishi»-ի վարորդը 12-ամյա աղջկա է վրաերթի ենթարկել
ՀՀ ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը
Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն
Պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Մահացել է Տիգրան Կարապետյանը
ՍԴ-ն առողջապահության նախարարի հրամանի հետ կապված մեր դիմումի քննության օր է նշանակվել նոյեմբերի 25-ը․ Արամ Վարդևանյան
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Ալեն Սիմոնյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանը կարևորել է ԵԽ-ի աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին
Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար. Զախարովա
Նախագահի հրամանով Արուսյակ Ալեքսանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Ինչու է ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը ազատվել աշխատանքից
Նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ, Տիգրան Կարապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է. Հոկտեմբերի 21-ն՝ ամփոփ
ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Ժողովրդավարության բնօրրան ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. ՀՅԴ
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
ԲԴԽ-ն նախագահին է ներկայացրել մի շարք դատավորների թեկնածությունը՝ դատավորի պաշտոնում
Այստեղ դպրոցի խնդիր չի՝ սա քաղաքական խնդիր է. Ազգագրագետը՝ ռուսական դպրոցներ բացելու մասին
Արագածոտնի Միրաք գյուղում անասնակեր է այրվել
Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ
Արմեն Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև
Լիտվայի կապի և տրանսպորտի նախարարի հրավերով Լիտվա է մեկնել Գնել Սանոսյանը
Այս շաբաթ 5 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման. Սուսաննա Ազատյան
Արտերկրում գտնվող քաղաքացին ՄԻՊ-ի աջակցությամբ հեռակա փորձաքննվել է, զինծառայությունից խուսափելու համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է
Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
Գազ չի լինի
Քննարկվել է ԲԴԽ-ի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոխգործակցությունը
Հզոր պայթյուն Պակիստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™